Ինչի՞ մասին են խոսելու Թրամփն ու Պուտինն այսօր կայանալիք հեռախոսազրույցում
Այսօր՝ մայիսի 2-ին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինը մայիսին 2-ին հեռախոսազրույց կունենան։ Այս մասին տեղեկատվությունը հաստատեց ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Հաղորդում է «Россия 24»-ը:
Ավելի վաղ այդ տեղեկատվությունը տարածել էր Սպիտակ տունը։ Ինչպես սպասվում է, հեռախոսազրույցը տեղի կունենա Մոսկվայի ժամանակով ժամը 19.30-ին։
Ինչ հարցեր են քննարկելու Պուտինն ու Թրամփը չի հաղորդվում:
Այս հեռախոսազրույցը կլինի թվով երրորդը Պուտինի և Թրամփի միջև: Առաջին հեռախոսազրույցը տեղի էր ունեցել հունվարի 28-ին: Այսն ժամանակ նրանք պայմանավորվեցին շարունակել երկու գերտերությունների միջև համագործակցությունը, ինչպես փորձագետների, այնպես էլ անձնական շփումների մակարդակով: Երկրորդ հեռախոսազրույցը կայացավ ապրիլի 4-ին, Թրամփը ցավակցություն հայտնեց Պետերբուրգի մետրոյում տեղի ունեցած ապաբեկչության կապակցությամբ:
Zham.am

