Ո՞վ է պատասխանատու ճանապարհային երթևեկության նշանների համար. նոր օրինագիծ ԱԺ-ում
Այսօր ԱԺ-ում քննարկվել է «Տեղական ինքնակառավարման մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ «Իմ քայլից» Վաղարշակ Հակոբյանի նախաձեռնությամբ: Ինչպես հեղինակն է ներկայացրել, այն փորձում է կարգավորել ճանապարհային երթևեկության նշանների հետ կապված պատասխանատվության հարցը, գործող օրենքում հստակեցված չէ:
Նախագծով սահմանվում է տրանսպորտի բնագավառի լիազոր մարմին, այն է՝ ՏԿԵՆ, իսկ համայնքի ղեկավարը կառավարության սահմանած կարգով ավագանու հաստատման է ներկայացնում համայնքում ճանապարհային երթևեկության կազմակերպման սխեման, բացառություն է Երևանը, այստեղ հարցը կարգավորվում է «Երևանի մասին» օրենքով: Հարցի շուրջ խորհրդարանում բովանդակային քննարկում է տեղի ունեցել: