Մենք՝ հայերս ոչ եվրոպական և ոչ էլ ասիական ազգ ենք
Մենք՝ հայերս ոչ եվրոպական և ոչ էլ ասիական ազգ ենք: Մենք ապրում ենք Եվրոպայի և Ասիայի խաչմերուկում գտնվող մի լեռնոտ տարածքում և ունենք պատմական երկար ժամանակահատվածում կերտած մեր ուրույն դիմագիծը: Մեզ խորթ են ինչպես եվրոպական լիբերիալ միասեռականությունն ու այլևայլ օտարածին հակումները, այնպես էլ արևելյան չալմայակրությունն ու ծայրահեղ պահպանողականության ավանդույթները: Մենք մեր պատմական ընթացքում հաջողել ենք այն ժամանակ, երբ մտածել ու առաջ ենք շարժվել, այլ ոչ թե շարժվել, նոր մտածել ենք... Շարժման այս օրինաչափությունից հրաժարվելու դեպքում ՀԱՅԸ միշտ կորցրել է իր ընթացքը, արդյունքում ունենալով և՛ պետականության կորուստ, և՛մարդկային աղետ... Այսօր մենք տակավին այդ ընթացքի մեջ ենք... Այն կանգնեցնելու համար ՀԱՅԸ պարտավոր է մերժել «աշխարհաքաղաքացու» հովերով տարված պատահականությանը և նորից գնալ մտածող ու ազգայինը պահող առաջնորդի հետևից...
Սենոր Հասրաթյանի ֆեյսբուքյան էջից

