Մի հատ միջնակարգ կրթությամբ մաթեմատիկոս հատկացրեք այդ բարևազուրկին, որ գոնե մաթեմատիկայի գծով խայտառակ չլինենք
Դիտել նաև
Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն
«Եկել են ինձ ձերբակալելու»․ Ռուբեն Հակոբյան
Քիչ առաջ ԲՀԿ-ից գողացան 5 մանդատը. Մելիքյան
Ռուբեն Վարդանյանին կարտահանձնե՞ն Ուկրաինա
Ստալինյան քարտեզի ուրվագիծ տեղադրելը բանակի քաղաքականացման վառ դրսևորում է. Մելիքյան
Էն բարևազուրկի մշակած Ընտրական օրենսգրքի ռեֆորմի թուղթն եմ աչքի անցկացնում։ 46 էջ խիտ տեքստ՝ խաղի կանոնների էական փոփոխություններով, բազմաթիվ մանր-մունր բզբզոցներով, որոնց մի մասը շարքային մահկանացուներիս համար անհասկանալի է։
Օրինակ՝ 83-րդ հոդվածի 3-րդ մասում «ամբողջ թվով եռյակներ» մաթեմատիկական հասկացությունը փակագծում են «1-3, 3-6, 6-9» օրինակներով։ Բա ճիշտը 1-3, 4-6, 7-9-ը չի՞: Ավելին, եթե առնվազն 1/3-ը պիտի լինի հակառակ սեռից, էլ ի՞նչ իմաստ ունի մի հատ էլ սահմանել, որ «յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 65%-ը»։
Կարճ ասած՝ մի հատ միջնակարգ կրթությամբ մաթեմատիկոս հատկացրեք էդ բարևազուրկին, որ գոնե մաթեմատիկայի գծով խայտառակ չլինենք։
Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից

