«Եթե Ալիևը փորձում է գլխատել սեփական քաղաքացուն, ինչպե՞ս կարող է երաշխավորել հայերի անվտանգությունը Ղարաբաղում»․ ադրբեջանցի բլոգեր
Ադրբեջանցի բլոգեր Մոհամեդ Միրզալին, ով հարձակման է ենթարկվել Ֆրանսիայում, Twitter-ոմ գրել է․ «Եթե Իլհամ Ալիևը փորձում է Ֆրանսիայում գլխատել իր սեփական քաղաքացուն, ապա ինչպե՞ս կարող է երաշխավորել հայերի անվտանգությունը Ղարաբաղում»։
Նա իր էջում տարբեր գրառումներ է կատարում՝ մեղադրելով Ադրբեջանի նախագահին իրեն շանտաժի ենթարկելու և վախեցնելու մեջ։
Նա գրում է, որ լռեցնելու համար՝ իրեն դանակահարել են և փորձել գլխատել։
Zham.am