Ո՞վ եք դուք. 20 հոգով հարձակվեցին մեր վրա,նույն ձև հարձակվեցին Գագիկ Ծառուկյանի վրա.Սարգիս Տեր-Եսայան Սա կոնցլագեր է, եվրոպացի պաշտոնյաներն էլ այդ կոնցլագերեի փշալարարը քաշելով են զբաղված. Մալխասյան Կոչ Հայաստանի կանանց. Ձեր արձագանքը կարևոր է և կարող է փոխել այս անտանելի մթնոլորտը
12
Ավելի քան երեք հարյուր կին միացել է քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի աջակցության կոչին Արցախի ճակատագրից խուսափելու միակ տարբերակը համատարած դիմադրությունն է. Անդրանիկ Թևանյան Կալանքի խիստ պայմաններ, տեսակցության սահմանափակում․ Արեգնազ Մանուկյանը «Աբովյան» ՔԿՀ-ում է. ABC media-ի անդրադարձը Ռոզա Ծառուկյանի առողջական վիճակը վատացել է ՔԿ հրապարակած տեսանյութից հետո, դրա մասին նա ավելի ուշ է տեղեկացել. Իվետա Տոնոյան Գագիկ Ծառուկյանի մոր առողջական վիճակը կտրուկ վատացել է. Hraparak.am Ինչու են բռնակալները ժողովրդի անունից հանդես գալիս Բողոքի ակցիա ի աջակցություն՝ քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի Մոլեգնող քաղաքական բռնաճնշումներ․ Արեգնազ Մանուկյան՝ հերթական քաղբանտարկյալը (տեսանյութ) ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները ամբողջական զորակցությունն են հայտնում Արեգնազ Մանուկյանին և կոչ են անում վերանայել կալանքը Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի Պատերազմ Արցախում
Ավելի քան երեք հարյուր կին միացել է քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի աջակցության կոչին Արցախի ճակատագրից խուսափելու միակ տարբերակը համատարած դիմադրությունն է. Անդրանիկ Թևանյան Կա՛մ Փաշինյանին են խաբել, կա՛մ նա է մեզ խաբում Մենք ունենք Սահմանադրական դատարան, բայց չունենք սահմանադրական արդարադատություն. Արամ Վարդևանյան Քաղաքական բանտարկյալները Հայաստանում այլեւս դառնում են մեծամասնություն Ո՞վ եք դուք. 20 հոգով հարձակվեցին մեր վրա,նույն ձև հարձակվեցին Գագիկ Ծառուկյանի վրա.Սարգիս Տեր-Եսայան Սկսել է ռեպրեսիաները, քանի որ լավ գիտի, որ միայն իր ընդիմադիրներին կալանավորելով կարող է երկարացնել իր ոչ լեգիտիմ իշխանությունը Ավտոմատ կալանքը քաքաքական բութ գործիք է դարձել, իսկ այդպիսով իրավունքը դադարել է գերակայել, օրենքը դադարել է գերակայել Կալանքի խիստ պայմաններ, տեսակցության սահմանափակում․ Արեգնազ Մանուկյանը «Աբովյան» ՔԿՀ-ում է. ABC media-ի անդրադարձը Ռոզա Ծառուկյանի առողջական վիճակը վատացել է ՔԿ հրապարակած տեսանյութից հետո, դրա մասին նա ավելի ուշ է տեղեկացել. Իվետա Տոնոյան Սեփականության իրավունքի նկատմամբ ոտնձգություններ. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ» Ընտրողները զրպարտության համար դատի են տվել Փաշինյանին․ «Փաստինֆո» Պարտքի մարման ժամկետի լրանալուց հետո հայր և որդի Օլամաեինները հանդես են եկել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ակնհայտ անհիմն մեղադրանքներով. Փաստաբանը փակագծեր է բացում 150 աշխատակից այս պահին անգործ է, իսկ հաճախորդներն էլ զրկված են մարզվելու և բուժվելու հնարավորությունից. «Մուլտի Վելնես»-ի աշխատակիցներ ու հաճախորդներ Ալի Խամենեիին հողին հանձնեցին. Իրանում վերջին հրաժեշտն են տվել նահատակված հոգևոր առաջնորդին Գագիկ Ծառուկյանի մոր առողջական վիճակը կտրուկ վատացել է. Hraparak.am «ՔՊ-ն բացել է դժոխքի դռները»,-Արա Սահակյան Սա կոնցլագեր է, եվրոպացի պաշտոնյաներն էլ այդ կոնցլագերեի փշալարարը քաշելով են զբաղված. Մալխասյան «Հրապարակ»․ Փորձել ենք արտահանել Ուկրաինա, Հոլանդիա, Լեհաստան՝ ոչ մի ուղղությամբ չի ստացվել Ինչու են բռնակալները ժողովրդի անունից հանդես գալիս Անկախ քաղաքական հայացքներից՝ յուրաքանչյուր կին արժանի է արժանապատիվ վերաբերմունքի, արդար դատաքննության և իր հիմնարար իրավունքների լիարժեք պաշտպանության Շատերն են անընդունելի արարքները փորձել արդարացնել «վեհ գաղափարներով», բայց... «Փաստ» Բուհական համակարգն էլ են ներքաշում ճահճի մեջ. «Փաստ» Բողոքի ակցիա ի աջակցություն՝ քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի Կոչ Հայաստանի կանանց. Ձեր արձագանքը կարևոր է և կարող է փոխել այս անտանելի մթնոլորտը Մոլեգնող քաղաքական բռնաճնշումներ․ Արեգնազ Մանուկյան՝ հերթական քաղբանտարկյալը (տեսանյութ) Գնացեք ու տեսե՛ք․ խոշտանգման ինչ պայմաններում են պահում Արեգնազին, մյուսներին․ Դերենիկ Մալխասյան ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները ամբողջական զորակցությունն են հայտնում Արեգնազ Մանուկյանին և կոչ են անում վերանայել կալանքը Նաիրա Զոհրաբյանը՝ Արեգնազ Մանուկյանին հանիրավի կալանավորելու մասին Մեր երկրի մեծագույն խնդիրը մնում է իշխանափոխությունը

«Ափսոս է մեր դպրոցը, ինչո՞ւ եք հիմնահատակ քանդում»․ Աբովյանի դպրոցի նախկին աշխատակիցը՝ Ռոմանոս Պետրոսյանին

Աբովյանի թիվ 1 ավագ դպրոցում, շուրջ 2 ամիս է, դասապրոցեսը խաթարված է, աշակերտներն ու ուսուցիչները շարունակում են պահանջել նորանշանակ տնօրենի՝ Քարմիլե Առաքելյանի հրաժարականը։ Դպրոցի նախկին տնտեսվար Նունե Քամալյանը, որին աշխատանքից ազատել է նորանշանակ տնօրենը, 168.amի հետ զրույցում ասաց, որ այլևս չեն կարողանում դպրոցում նկարահանում կատարել, որպեսզի իրական պատկերը ցույց տան։

«Ոստիկանությունը թույլ չի տալիս, որ մենք դպրոց մտնենք, ոչ պատմության ուսուցիչ Հայկ Փայտյանն իրավունք ունի դպրոց մտնել, ոչ ես, ոչ էլ նախկին տնօրեն Մետաքսյա Բաբայանը․․․ Իրավիճակը նույնն է, նորանշանակ տնօրենը երեկ էլի 6-7 ուսուցչի վրա ոստիկանություն հաղորդում է տվել, որ մի քանի օր առաջ իբր դպրոցում դաս է եղել, ուսուցիչներն էլ նկարել էին, որ ապացուցեն՝ դաս չի լինում, ուղղակի այդպես հայտարարված է»։

Քամալյանը հայտնեց, որ բազմաթիվ ծնողներ իրենց երեխաներին դպրոցից հանում են, այլ դպրոց են տեղափոխում, և այն, որ իբր դպրոցում դասապրոցեսը վերականգնված է՝ մեղմ ասած, իրականության հետ որևէ աղերս չունի․

«Մեր ուսուցիչներից մեկը, ով աշխատում է, երեկ ասաց՝ դասարան եմ մտել, 4 հոգի են եղել, մի դասարանում 3 հոգի են եղել, 3-րդ ժամից հետո ոչ մեկը դպրոցում չի եղել, ինքը դաս չի պարապել․․․»։

Նախկին տնտեսվարը տեղեկացրեց, որ իրեն աշխատանքից հեռացնելու համար դատարան է դիմել․

«Նորանշանակ տնօրենն ում անօրինական ազատել է, բոլորս էլ դատարան ենք տվել, դատարանի վճռով արդեն հետ կգանք»։

Նունե Քամալյանը նաև հիշեցրեց, որ, ինչպես արդեն  նախկինում ասել էին, հիմա էլ դպրոցի բակում մեքենաներով հերթապահություն են իրականացնում Աբովյան քաղաքի ՔՊ–ականները․

«Երեկ չէ առաջին օրը ինձ կանչել էին դպրոց՝ ընդունում-հանձնում անելու, այդ մեքենաներն էլի դպրոցի բակում էին։ Նրանք բոլորն էլ այդտեղ են գալիս այն մարդկանց հրահանգով, ում որ հրամայվել է այդ կնոջը նշանակել դպրոցի տնօրեն, նրա բարեկամներն ու ծանոթներն են, բնականաբար, Կոտայքի նախկին մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի։ Այդ եկողներն էլ Աբովյանի ՔՊ-ի շտաբի, ինչ-որ Ցուգունյան կա, դրա տեղակալն է, կոնկրետ ՔՊ-ի շտաբի անդամներն են»։

Դպրոցի նախկին աշխատակիցը կոչով դիմեց Կոտայքի նախկին մարզպետ, ներկայում՝ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանին․

«Ափսոս է մեր երկիրը, ափսոս է մեր դպրոցը, ինչո՞ւ եք հիմնահատակ քանդում։ Ես վստահ եմ, որ այս դպրոցը հիմնահատակ քանդվեց․․․»։

Հիշեցնենք, որ Աբովյանի թիվ 1 ավագ դպրոցում փետրվարի 3-ից դասադուլ և գործադուլ է՝ նորանշանակ տնօրեն Քարմիլե Առաքելյանի հրաժարականի պահանջով։ Ուսուցչական կոլեկտիվի և աշակերտների ծնողների խոսքով՝ նորանշանակ տնօրեն Քարմիլե Առաքելյանը Կոտայքի նախկին մարզպետ, ներկայում՝ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի ընտանիքի մտերիմն է և նրա հովանավորությամբ է նշանակվել տնօրեն։ Ռոմանոս Պետրոսյանը հերքել է իր ընտանիքի կապը նորանշանակ տնօրենի հետ։ Դպրոցի անձնակազմը և աշակերտները ցանկանում են որպես տնօրեն տեսնել նախկին տնօրեն Մետաքսյա Բաբայանին, որը, ի դեպ, նույն ընտրություններում հավաքել էր 4 ձայն, այնքան, որքան հավաքել էր Քարմիլե Առաքելյանը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>