Ալեն Սիմոնյանը չէ, որ պետք է գնահատական տա ինձ. «Իմ քայլը» լքած պատգամավոր
Դիտել նաև
Ինչպես՞ ուրախանալ, երբ ազգին ստիպում են սեփական ազգի պատմությունը չանցնել․ Արթուր Գևորգյան
«...Մեր երկրին պատուհասած փորձությունները հնարավոր է հաղթահարել միայն առ Աստված ապավինությամբ ու ազգային միասնությամբ»,- Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդ
Հայաստանի եվրոպական հեռանկարը հայտնվել է թյուրքական կոալիցիայի ճիրաններում. Արմեն Գևորգյան
«Ամոթ ա էս դարում նիկոլական լինելը». Արամ Գևորգյան
Ադրբեջանն անօրինական և անբարո կերպով գերության մեջ է պահում մեծ թվով հայերի. Արմեն Գևորգյան
Ալեն Սիմոնյանը չէ, որ պետք է գնահատական տա ինձ: Այս մասին, այսօր՝ մարտի 24-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր Գոռ Գեւորգյանը՝ անդրադառնալով ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի հայտրարւթյանը, թե «Իմ քայլը» խմբակցությունը լքած պատգամավորները, մասնավորապես Գոռ Գեւորգյանը չեն կարող հպարտանալ պատգամավորական բուռն գործունեությամբ: Փոխանցում է NEWS.am-ը:
«Ընդհանրապես, կհորդորեի, որ գնահատականներ տլու հարցում ցանկցած քաղաքական գործիչ հնարավորինս դրսեւորի զսպվածություն եւ չափավորություն: Եթե ամեն դեպքում մարդը որոշել է այդպիսի դարակազմիկ գնահատականներ տալ, ապա պետք է դրանից առաջ նայի իր անցած ճանապարհին ու հետագծին, մասնավորապես, վերջին մի քանի ամիսներին, պարտված պատերազմին»,-ասաց նա: