Նաև այս հաղթանակները «չներվեցին» Թեւանյանին Այս դեպքում քաղաքական հրահանգը տրված է Գագիկ Ծառուկյանի մասով. Երեմ Սարգսյան Փաշինյանը կիրառում է «անդունդը երկու ցատկով» հաղթահարելու մարտավարությունը. Աշոտյան
17
Հայաստանը` լուրջ վտանգի առջև. հաստատվում է կոշտ բռնապետություն (տեսանյութ) «Ես չեմ արել ոչինչ ընդդեմ իմ հայրենիքի ու իմ պետության՝ անկախ այն ցնորամիտ ենթադրություններից, որոնք կան իմ շինծու մեղադրանքում». Արեգնազ Մանուկյան Ցանկացած միջամտություն, որը բացասաբար է անդրադառնում բիզնեսնի, աշխատակիցների իրավունքի, գնորդ-մատակարար շղթաների վրա, պահանջում է առավելագույն զգուշավորություն. Հայտարարություն Օլիմպավանի դռները իրավապահները փակ են պահում. մարզասերների ակցիան` ուղիղ Արցախի «Տատիկ-պապիկը» պատկերող նկարը հեռացվել է մրցույթի տաղավարից․ տնօրենի ԺՊ-ն այն որակել է «հակապետական քայլ»․ ահազանգ 50 միլիոնի վատնում. դուք քաղաքային իշխանությո՞ւն եք, թե՞ պրոդյուսերական կենտրոն 37 թիվ, Հայաստան, ռասիզմ, սեգրեգացիա, արհավիրք. Հովհաննես Իշխանյան Բռնաճնշումների մեծ աղետը․ ի՞նչ է մեզ սպասվում․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Մենք կարող ենք մեջքներս ուղղել, մենք կարող ենք վերականգնել մեր ինքնավստահությունը, մենք աշխարհին շատ բան ունենք ասելու. Գագիկ Ծառուկյան Ծառուկյանի պաշտպանները կդիմեն միջազգային արբիտրաժ՝ նրա ընկերությունների պարապուրդի հարցով Պատերազմ Արցախում
Հայաստանը` լուրջ վտանգի առջև. հաստատվում է կոշտ բռնապետություն (տեսանյութ) Շնորհակալ եմ բոլոր կանանցից` մայրերից, 300-ից ավել քաղաքացիական գիտակցություն ունեցող մարդկանցից, ովքեր իրենց համերաշխությունն են հայտնել Արեգնազ Մանուկյանին Առյուծը քաղաքական խաղերի զոհ դարձավ, իսկ գազանանոցի մուտքավճարը թանկացել է Միջազգային ատյաններում բոլորի համար չէ՛, որ միևնույն է. Ձյունիկ Աղաջանյան Հայաստանը պետք է օպերատիվ արձագանքի տարածաշրջանի իրադարձություններին. Գրիգոր Բալասանյան Երևանյան երթևեկությունը դարձել է ամենօրյա ժամանակի, նյարդերի և արտադրողականության կորուստ Նաև այս հաղթանակները «չներվեցին» Թեւանյանին Այս դեպքում քաղաքական հրահանգը տրված է Գագիկ Ծառուկյանի մասով. Երեմ Սարգսյան Իրենք չեն ասում՝ մենք քաղաքականությունից չենք հասկանում, մեզ մի խառնեք Մալվինյան կղզիների թեմաներին... «Ես չեմ արել ոչինչ ընդդեմ իմ հայրենիքի ու իմ պետության՝ անկախ այն ցնորամիտ ենթադրություններից, որոնք կան իմ շինծու մեղադրանքում». Արեգնազ Մանուկյան Ծառուկյանի անմեղությունը հիմնավորող բացառիկ փաստաթղթեր՝ նաև Իրանից (տեսանյութ) Արգենտինան կարող է տուգնվել ԱԱ ժամանակ մարզադաշտ Մալվինյան կղզիների մասին գրությամբ պաստառ բելերու համար Փաշինյանը կիրառում է «անդունդը երկու ցատկով» հաղթահարելու մարտավարությունը. Աշոտյան Եթե Արգենտինան իրավունք ունի պահպանելու Մալվինասի վերաբերյալ իր սահմանադրական դիրքորոշումը, ինչո՞ւ Հայաստանը պետք է զրկված լինի նույն իրավունքից. Օսկանյան Առյուծի անկման փաստը կոծկել չի ստացվի. ի՞նչ են պատրաստվում անել` ըստ Քրիստինա Վարդանյանի ՌԴ ԱԳՆ. Հարավային Կովկասում խաղաղությունն ու կայունությունը մեզ համար կարևոր են Ցանկացած միջամտություն, որը բացասաբար է անդրադառնում բիզնեսնի, աշխատակիցների իրավունքի, գնորդ-մատակարար շղթաների վրա, պահանջում է առավելագույն զգուշավորություն. Հայտարարություն Դատախազությունը պահանջում է Գագիկ Ծառուկյանից բռնագանձել 75 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 38 իրավաբանական անձանցում մասնակցություն Պետության անունից իրականացվող ռեկետ. «Արարատցեմենտ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը Վենդետա է իրականացնում իշխանությունը՝ 500 հոգու քաղաքական հետապնդման ենթարկելով. Զարուհի Փոստանջյան Օլիմպավանի դռները իրավապահները փակ են պահում. մարզասերների ակցիան` ուղիղ Իշխանական տեռորի իրավական սնանկությունը. Ավետիք Չալաբյանի գործը՝ որպես քաղաքական հաշվեհարդարի դասական օրինակ. «Փաստ» «Հրապարակ»․ Ամենազավեշտալին․ ով է ԹՐԻՓՓ նախագիծը ղեկավարող Սոկոլովը ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց Ադրբեջանը պահանջում է փոխել Հայաստանի Սահմանադրությունը․ Reuters Նորակառույց շենքերի բնակիչները բողոքի ակցիա են իրականացրել՝ պահանջելով անհապաղ լուծել կոյուղատարի խնդիրը Արցախի «Տատիկ-պապիկը» պատկերող նկարը հեռացվել է մրցույթի տաղավարից․ տնօրենի ԺՊ-ն այն որակել է «հակապետական քայլ»․ ահազանգ Քաղբանտարկյալների գործերով մի առանձնահատկություն էլ կա, որը շատ քիչ է քննարկվում. Աբրահամյան 50 միլիոնի վատնում. դուք քաղաքային իշխանությո՞ւն եք, թե՞ պրոդյուսերական կենտրոն Լայնածավալ բռնաճնշումներին դիմակայելու անհրաժեշտությունը. «Փաստ»

Փաշինյանը մի պահ ձայնը բարձրացրել է, նրան ուշքի են բերել․ Արա Վարդանյանը գաղտնազերծել է հիմնադրամի փակ նիստում կատարվածը. Տեսանյութ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի մարտի 15-ին կայացած Հոգաբարձուների խորհրդի նիստում տեղի է ունեցել մի բան, որը երբևէ չի եղել հիմնադրամում իր ղեկավարման 14 տարիների ընթացքում։ Հիմա Հոգաբարձուների կարծիքները բաժանվել են երկու մեծ խմբի՝ մի մասը պնդում է, որ հիմնադրամից Կառավարությանը փոխանցված 52 միլիարդ դրամի ծախսման ուղղություններն ու արդյունավետությունը պետք է պարզել, հստակեցնել, թե ինչի՞ վրա է ծախսվել այդ գումարը, մյուս մասն ասում է, որ 107 միլիոն դոլարի պատմությունը պետք է ծածկադմփոց անել։

«Հիմա ձեր եթերում բացահայտելու եմ, թե ի՞նչ է քննարկվել այդ փակ նիստի ժամանակ։ Եվ այսպես, Հոգաբարձուների խորհրդի տարածած հայտարարությանը կողմ է քվեարկել 15 հոգաբարձու, դեմ՝ 8-ը, ընդ որում՝ կողմ քվեարկածներից 9-ը ՀՀ-ի և Արցախի պետական պաշտոնյաներ են, սփյուռքը ներկայացնող չի եղել։ Դեմ քվեարկողների մեջ երկուսը ներկայացրել են ՀՀ-ն և Արցախը, նախկին նախագահները, վեցը ներկայացրել են սփյուռքը։ Ստացվել է՝ սփյուռքը ներկայացնող վեց հոգին մյուս վեցի դեմ կարծիք են արտահայտել։ Սա աննախադեպ քվեարկություն է։ Ինչ վերաբերում է աուդիտ իրականացնող ընկերությանը, ապա ընկերությունից հայտնել են, որ չեն կարող ընդունել ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ներկայացված հաշվետվությունը 52 միլիարդ դրամի վերաբերյալ, քանի որ այդ հաշվետվություններում չկա մանրամասն նկարագրություն 52 միլիարդի վերաբերյալ։ Աուդիտը չի ընդունել Ատոմ Ջանջուղազյանի ներկայացրած հաշվետվությունը՝ ասելով, որ մենք նման հաշվետվություն ընդունել չենք կարող»,-ասաց Արա Վարդանյանը։

Ինչ վերաբերում է փակ նիստի ժամանակ տեղի ունեցած քննարկման մանրամասներին, ապա Վարդանյանը մեջբերեց Փաշինյանի ելույթից մի հատված։

«Քանի որ նիստը փակ է եղել, հիմա գաղտնազերծեմ. Փաշինյանն ասել է, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերված գումարները դա հոսող ջուր է, որը խառնվել է ընդհանուր ջրին, որը առվակից հոսել է և խառնվել ընդհանուր ջրին, և մենք չենք կարող ասել, թե որը ուր է գնացել։ Որոշ այլ հայտարարություններ ևս արել է, որոնց մասին չեմ ասի, քանի որ դրանով կվնասեմ հիմնադրամի հեղինակությանը։ Փաշինյանը մի պահ ձայնը բարձրացրել է, թե՝ չկասկածեք մեր Կառավարությանը, բայց հոգաբարձուների անդամներից մեկն ուշքի է բերել նրան։ Իհարկե, ուշքի բերողի անունը չեմ տա։

Այնուհետև ելույթ է ունեցել աուդիտ իրականացնող ընկեության ղեկավարը և ասել, որ հիմնադրամի կողմից Կառավարությանը գումար փոխանցելը հակասել է հիմնադրամի կանոնադրությանը։ Հայտարարել է, որ պայմանագրերից մեկով կնքվել է մոտ 10 միլիարդ դրամի պայմանագիր, սակայն Ֆինանսների նախարարության կողմից փոխանցվել է 50 միլիոն դրամից ավելի, և աուդիտը պահանջել է ավել փոխանցված գումարը ետ վերադարձնել հիմնադրամին։ Աուդիտ իրականացնող ընկերությունը նաև ասել է, որ Ֆինանսների նախարարության կողմից չի ներկայացվել փողի ծախսագրման մասին հստակ հաշվետվություն։

Ստացվում է՝ մենք հայտնվել ենք մի իրավիճակում, որ միջազգային աուդիտն ասում է, որ ես չեմ կարող ընդունել ձեր կողմից իրականացվող գումարների ծախսագրումը, իսկ դա կարող է բերել հետևյալին՝ կամ հիմնադրամը կչեղարկի միջազգային աուդիտ ներկայացնող ընկերության հետ պայմանագիրը և այդ գործը կպատվիրակի պետական ինչ-որ կառույցի՝ օրինակ՝ վարչապետին կից գործող վերահսկողական ծառայությանը, որը վարչապետի կողմից հրահանգ ստանալուց հետո 107 միլիարդի հետ կապված թղթի վրա գրի, որ ամեն ինչ կարգին է, կամ այդ միջազգային աուդիտը կտա եզրակացություն, որտեղ գրված է լինելու, որ չեն ընդունում ծախսագրումները»,-ասաց «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին նախագահը՝ շեշտելով, որ ակնհայտ է, որ Կառավարությունը հօդս է ցնդեցրել 52 միլիարդ դրամը, բայց ի զարմանս իրեն՝ տեսնում է, որ այդ մասին լռում են նաև որոշ սփյուռքահայ հոբաբարձուների խորհրդի անդամներ, ինչպես, օրինակ, խորհրդի անդամ Պետրոս Թերզյանն է։

«Կասկածներ ունեմ, որ աշխատանք է տարվել 52 միլիարդ դրամը ծածկադմփոց անելուն կողմ քվեարկած վեց սփուռքահայ անդամների հետ։ Կոնկրետ Պետրոս Թերզյանի մասին կարող է մի օր որոշեմ խոսել, իսկ եթե որոշեմ խոսել, ես նրան կոչնչացնեմ, բայց հաշվի առնելով նրա ամագը, ես չեմ ուզում այդ մասին հիմա խոսեմ։ Բայց ակնհայտ է, որ ըստ տելեգրամյան ալիքների՝ հիմնադրամից կանխիկացվել է 9 միլիոն դոլար և այդ կանխիկացման գործընթացում ներառված են եղել նաև Էդուարդ Աղաջանյանը, Սիփան Փաշինյանը, Անդրանիկ Քոչարյանը, Հակոբ Արշակյանը։ Այս տեղեկատվությունն առկա է արդեն երկու ամիս, ուստի դիմում եմ ԱԱԾ-ին՝ ստուգե՛ք, տեղեկատվությունը, ու եթե իրականությանը չի համապատասխանում՝ հերքեք»,-ասաց Արա Վարդանյանը՝ տեսակետ հայտնելով, որ գործող իշխանությունն ունի նպատակ հիմնադրամը փակելու, ինչը, սակայն, թույլ չեն տալու։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>