Վաղոյի, Անդոնի և ԳՇ֊ի խամաճիկների պայմաններում պատերազմ չի կարող լինել: Այս իրավիճակում միմիայն սպասվում են հայկական ջարդեր
Այս իրավիճակում պատերազմ չի լինի, դա միանշանակ է. Վաղոյի, Անդոնի և ԳՇ֊ի խամաճիկների պայմաններում պատերազմ չի կարող լինել։
Պատերազմում են բանակ և արժանապատվություն ունեցող ազգերը։
Իսկ այս իրավիճակում միմիայն սպասվում են հայկական ջարդեր։ Թուրքերը կմտնեն հայկական բնակավայրեր, և տեղի կունենան ջարդեր, կմիջամտի էլի Ռուսաստանը, և կդառնանք 《Армянский край:
Մի կարևոր բան էլ հիշեցնեմ՝ Ռուսաստանին բացարձակ չի հուզի՝ Հայաստանն իր կազմ կմտնի 29.000 քառակուսի կիլոմետրո՞վ, թե՞ , օրինակ, 23.000։
Հ.Գ. Մռավից իջած արտասվող սպան՝ Դադիվանքում։ Լուսանկարել եմ Քարվաճառի հանձնման օրը։
Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան էջից