Երևանի Աղի կոմբինատում հատուկ ջոկատի փրկարարները 236 մետր խորությունից դուրս են բերել 46 քաղաքացու Սա կայսրության ավարտի սկիզբ է հիշեցնում․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) «Բարեփոխված» Երևան, անփոփոխ խնդիրներ (տեսանյութ)
23
Ռուսաստանը տարօրինակ է համարում Երևանի հայտարարությունները Հայտարարություն. «Կենտրոն» հեռուստաընկերությունն ուղիղ հեռարձակում կապահովի Ծիծեռնակաբերդից Հանրային տրամադրությունները՝ պատմական հիշողության և պատմական ընտրության խաչմերուկում․ քննարկում (ուղիղ) Իրանը նախազգուշացրել է Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Այս հաջողությունները ՀԱՕԿ-ի և մարզական տարբեր ֆեդերացիաների աշխատանքի արդյունքն են Ըստ նորվեգական Steigan blogger պարբերականի՝ Արևմուտքի և Ռուսաստանի պայքարից Վրաստանում տուժեց շարքային վրացին Սեյրան Օհանյանը ինչ հայտարարել է, ճիշտ է ասել` մի բան էլ քիչ է ասել. «Հրապարակ» Կայացավ «Հայոց ցեղասպանություն և փոփոխվող տարածաշրջան» խորագրով «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնող խմբի կազմակերպած խորհրդաժողովը (տեսանյութ) Չէինք կարող մտածել, որ կգա ժամանակ՝ իշխանությունը կվախենա նայել Արարատին, խոսել Ցեղաuպանnւթյnւնից կամ Արցախից. Գագիկ Ծառուկյան Ցանկացած ժողովրդի գազան է դարձնում իր քաղաքական վերնախավը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Եկեղեցու, Ցեղասպանության ճանաչման դեմ պայքարի մոտիվացիան Թուրքիայինը և Ադրբեջանինն է, իսկ Փաշինյանը նրանց կամակատարն է. Նահապետյան Թշնամին քանդելով հայկական սրբավայրը` Հայոց եկեղեցին Ստեփանակերտում, մեզ հստակ ուղերձ է տալիս․ Պողոսյան Ռուսաստանը տարօրինակ է համարում Երևանի հայտարարությունները Երևանի Աղի կոմբինատում հատուկ ջոկատի փրկարարները 236 մետր խորությունից դուրս են բերել 46 քաղաքացու Հայտարարություն. «Կենտրոն» հեռուստաընկերությունն ուղիղ հեռարձակում կապահովի Ծիծեռնակաբերդից Չհասկանալո՞վ, թե՞ հասկանալով. երկու տարբերակներն էլ վատն են Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կբերվի Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը Հայերի մոտ պատմական հիշողության սիմվոլը եկեղեցին է. սոցիոլոգ (տեսանյութ) Մայիսի 28-ի զորահանդեսը Ադրբեջանին յուրահատուկ հաշվետվություն է լինելու. Սեյրան Օհանյան «Շուտով նիկոլենք կպարտադրեն հրաժարվել Ցեղասպանության հիշատակումից»․ Մհեր Մկրտչյան Փաշինյանի շարասյան մասնակցությամբ վթարի զnh դարձած Սոնա Մնացականյանի գործով վերաքննիչ բողոքի քննությունն ավարտվել է Հանրային տրամադրությունները՝ պատմական հիշողության և պատմական ընտրության խաչմերուկում․ քննարկում (ուղիղ) Հազարավոր դոլարներ պետբյուջեից Սուքիասյանների ընկերությանը՝ պաշտոնյաներին բիզնես ջեթով տեղափոխելու համար․ «Հետք» FIP-ը կոպիտ սխալ է թույլ տվել, Ծառուկյանը ճիշտ է ասել. դոկտոր պրոֆեսորը բացատրում է հաշվարկի ձևը (տեսանյութ) Սա կայսրության ավարտի սկիզբ է հիշեցնում․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Ռուսաստանը «տարօրինակ» է համարում երկաթուղու կոնցեսիայից հրաժարվելու մասին Հայաստանի հայտարարությունները Ստամբուլում արգելվել են Ապրիլի 24-ին նվիրված միջոցառումները Խայտառակ պատկեր՝ Երևանի փողոցներում (տեսանյութ) Իրանը նախազգուշացրել է Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Թունավորման դեպքեր՝ Բյուրեղավանում Այս հաջողությունները ՀԱՕԿ-ի և մարզական տարբեր ֆեդերացիաների աշխատանքի արդյունքն են Սա՛ է սրանց կառավարման արդյունքը (տեսանյութ) «Բարեփոխված» Երևան, անփոփոխ խնդիրներ (տեսանյութ) Սփյուռքի զորաշարժը՝ Հայաստանը Փաշինյանի կործանարար քայլերից փրկելու համար. Սասունյան Մուննաթի ռազմավարությունը և ընտրող-2026-ը Վաղ առավոտից Երևանում մեծ խցանումներ են Ըստ նորվեգական Steigan blogger պարբերականի՝ Արևմուտքի և Ռուսաստանի պայքարից Վրաստանում տուժեց շարքային վրացին «Հրապարակ»․ Եկեղեցու դեմ արշավը շարունակվում է Սեյրան Օհանյանը ինչ հայտարարել է, ճիշտ է ասել` մի բան էլ քիչ է ասել. «Հրապարակ» «Զեղծարարները թիրախավորում են արցախցիներին՝ ներկայանալով բարեգործ բլոգերներ». Սամվել Մարտիրոսյան

Նիկոլ Փաշինյան․ ստի վաճառականը. Հասարակությունը սիրով պատրաստ է դրան

«168 ժամ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը սկսել է նախընտրական քարոզարշավը։ Ոչ պաշտոնապես, զրահաբաճկոնով, ամենակարեւորը՝ ստով։ Այդ հարցում նա հավատարիմ է ինքն իրեն ու չի կեղծում։ Նիկոլ Փաշինյանն իշխանության է եկել ստով ու մանիպուլյացիաներով, նույն կերպ նա հիմա փորձում է պահպանել իշխանությունը։

Փաշինյանը ստի վաճառական է, ըստ ամենայնի, այդ հարցում՝ անգերազանցելի։ Նա խոսում է, ու դա դուր է գալիս մարդկանց առնվազն մի մասին, հատկապես ու հաստատապես այն մասին, որի համար կարեւոր է ոչ թե ասելիքի բովանդակությունն ու ճշմարտացիությունը, այլ խոսողի անձը։ Նրան կուրորեն սիրողներ դեռ կան, եւ այդ հարցում մարդկանց մեղադրելը դժվար է․ ճաշակին ընկեր չկա, եթե անգամ ճաշակը հակաէսթետիկ է ու հակապետական։

Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը նախընտրական քարզարշավին նշանակում է, որ ընտրությունների քարոզչությունը լինելու է ոչ թե ճշմարտության, այլ ստի ու կեղծիքի մասին։ Դրա ընթացքում հնչելու են ճշմարտություններ, սակայն, քանի որ հնչեցնողներին մարդիկ չեն սիրում այնքան ու այնպես, ինչպես Նիկոլ Փաշինյանին, նրանք չեն լսելու ճշմարտությունները ու հետեւություններ չեն անելու դրանից ու որոշումներ են կայացնելու ոչ թե ճշմարտության, այլ ստի հանգույն։

Տարիներ շարունակ ապրելով ստի ու կեղծիքի մեջ, մարդկանց զգալի մասն իր համար ստեղծել է ստով կառուցված հարմարավետության գոտի, որը վտանգվում է ցանկացած ճշմարտության բարձրաձայնմամբ։ Սուտն ու կեղծիքը Հայաստանում դարձել է պետական քաղաքականության, գոյության կերպ։ Սուտը, այն չափաբաժնով, որը տեղ ունի մեր կյանքում, մարդկանց կախվածության մեջ է գցել թմրամոլների նման, քաղաքացիների այդ հատվածն ուղղակի չի կարող ապրել առանց ստի, ճշմարտությունը նրանց համար հակաթույն է, որն ընդունելը պահանջում է որոշակի կամք, խիզախություն, սխալներն ընդունելու կարողություն, հատկանիշներ, որոնք հատուկ չեն ստի հետեւից գնացող զանգվածներին։

Շատ է խոսվում այն մասին, որ առաջիկա ընտրությունները կեղծվելու են անխուսափելիորեն ու անողոքաբար։ Դա, իհարկե, այդպես է։ Սակայն այդ մտահոգությունները վերաբերում են բուն ընտրական ակտին՝ երկրորդական պլան մղելով այն իրողությունը, որ այդ ընտրությունները կեղծված են ի բնե, արդեն այսօրվանից, քանի որ դրանց հիմնական շոգեքարշը լինելու է կեղծիքը, իսկ շոգեքարշն այդ վարպետորեն վարում է Նիկոլ Փաշինյանը։

Հասարակությունները փսիխոտիկ վիճակներից կարող են դուրս գալ շոկերի միջոցով։ Հայ հասարակությունը, սակայն, բացառություն է․ 44-օրյա պատերազմն ու դրա բացահայտած ճշմարտությունները ոչ միայն չսթափեցրին նրան, այլ կարծես ավելի խորը մխրճեցին կեղծիքով լցված իրականության մեջ։ Նիկոլ Փաշինյանը հենց այդ իրականության կերտողն ու կառավարիչն է եւ ընտրություններով փորձելու է վերջնականապես արմատախիլ անել ճշմարտությունը հայկական իրականությունից։ Հասարակությունը սիրով պատրաստ է դրան, քանի որ սուտն օգնում է փախչել ճշմարտությունից, որի նկատմամբ Հայաստանն այնքան խոցելի է, որքան Նիկոլ Փաշինյանը՝ առանց զրահաբաճկոնի»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>