Ադրբեջանի նախագահն, ինչ-ինչ իրողություններից ելնելով, հրապարակավ սպառնում է չեղյալ հայտարարել Ռուսաստանի և Հայաստանի հետ 2020-ի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունը
Դիտել նաև
««Նախկիների» ժամանակ՝ 2 անկախ պետականություն, «ներկաների» ժամանակ՝ արհեստական շնչառությամբ ապրող հարենիք»․ Սենոր Հասրաթյան
«Դժբախտության պատճառը ոչ թե զենքի բացակայությունն է, այլ նրանք, ովքեր մեր Երկիրը դարձրել են անհույս ու անկարող». Սենոր Հասրաթյան
Դժբախտաբար իմ տեսած բանակից մնացել է Եռաբլուրը. Սենոր Հասրաթյան
Կգա այն օրը, երբ ուժայիններից կխոստովանեն՝ ում զոհաբերությամբ հնարավոր եղավ անցնել Հակարիի կամուրջը. Հասրաթյան
Անտեր Հայրենիքի վերջն անխնամ գերեզմաններն են... Սենոր Հասրաթյան
...Ադրբեջանի նախագահն, ինչ-ինչ իրողություններից ելնելով, հրապարակավ սպառնում է չեղյալ հայտարարել Ռուսաստանի և Հայաստանի հետ 2020-ի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունը... Պարզ է, որ ոչ առանց Թուրքիայի գիտության...
Միաժամանակ ուկրաինական բանակը Դոնբասին սահմանակից մարտագծում կենտրոնացնում է մեծաթիվ ուժեր ու միջոցներ, այդ թվում, խոսք է գնում նաև թուրքական արտադրության զինատեսակների մասին...
Թուրքիան, ինչպեսև Միացյալ Նահանգներն ու Եվրոպան, շարունակում է Ռուսաստանին մեղադրել Ղրիմն անեքսիայի ենթարկելու համար...
Այս և էլի մի շարք փաստերի համադրումից պարզ է դառնում, որ շատ մեծ է սևծովյան և կովկասյան տարածաշրջաններում հերթական լայնածավալ առճակատման հավանականությունը...
Հետաքրքիր է, թե աշխարհաքաղաքական այս զարգացումների պայմաններում, բացի օրենքը շրջանցելու ճանապարհով նույն մարդուն երկրորդ անգամ Գլխավոր շտաբի պետ վերանշանակելուց, ուրիշ ինչ քայլեր են ձեռնարկում և գործողությունների ինչպիսի ծրագիր են մշակում հայկական իշխանությունները, կամ, ավելի ճիշտ, արդյո՞ք մտածում և մշակում են, թե էլի ճակատագրական պահին տակավին մեղավոր ու պատասխանատու են կարգվելու սեփական ժողովուրդը, կամ հարևան Ռուսաստանն ու եվրոպանները...
Սենոր Հասրաթյանի ֆեյսբուքյան էջից

