Թո՛ղ Աստծո կամոք և Ձեր օրհնությամբ ճանապարհ հարթենք դեպի նոր հաղթանակներ. Ա. Վանեցյանի շնորհավորական ուղերձը Պարգև Սրբազանի ծննդյան կապակցությամբ
Դիտել նաև
Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանն ազատվել է թեմակալ առաջնորդի պաշտոնից
Ճնշել են, դարձի բերել Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանին
ՌԴ նախագահն Ալեքսանդր Նևսկու շքանշան է շնորհել Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին
Նաթան սրբազանի հեռախոսազանգի ձայնագրության տարածման վերաբերյալ վարույթ չի հարուցվի
Նաթան արքեպիսկոպոսը հարցաքննվել է
Գերաշնորհ Սրբազան Հայր,
Իմ և «Հայրենիք» կուսակցության անունից սրտանց շնորհավորում եմ Ձեր տարեդարձը։ Ձեր առաջնորդությամբ և կենսական խորհուրդներով արցախահայությունն աննահանջ քայլերով մոտեցավ իր հայկական և քրիստոնեական ավանդույթների արմատներին։ Ձեր անձնուրաց առաքելության շնորհիվ Արցախի թե՛ հոգևոր և թե՛ ֆիզիկական դարպասները տասնամյակներ շարունակ մնացին ամուր և աներեր։ Թո՛ղ Աստծո կամոք և Ձեր օրհնությամբ ճանապարհ հարթենք դեպի նոր հաղթանակներ։
Եվս մեկ անգամ շնորհավորում և մաղթում եմ կյանքի առողջ, հարատև, անխոնջ տարիներ։ Մեր որդիական անկեղծ աղոթքներն ենք հղում առ Աստված։
Մատչիմ ի համբոյր Ձերդ օծեալ Սուրբ Աջոյն՝
«Հայրենիք» կուսակցության նախագահ, Արթուր Վանեցյան

