Երևանի Աղի կոմբինատում հատուկ ջոկատի փրկարարները 236 մետր խորությունից դուրս են բերել 46 քաղաքացու Սա կայսրության ավարտի սկիզբ է հիշեցնում․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) «Բարեփոխված» Երևան, անփոփոխ խնդիրներ (տեսանյութ)
23
Ռուսաստանը տարօրինակ է համարում Երևանի հայտարարությունները Հայտարարություն. «Կենտրոն» հեռուստաընկերությունն ուղիղ հեռարձակում կապահովի Ծիծեռնակաբերդից Հանրային տրամադրությունները՝ պատմական հիշողության և պատմական ընտրության խաչմերուկում․ քննարկում (ուղիղ) Իրանը նախազգուշացրել է Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Այս հաջողությունները ՀԱՕԿ-ի և մարզական տարբեր ֆեդերացիաների աշխատանքի արդյունքն են Ըստ նորվեգական Steigan blogger պարբերականի՝ Արևմուտքի և Ռուսաստանի պայքարից Վրաստանում տուժեց շարքային վրացին Սեյրան Օհանյանը ինչ հայտարարել է, ճիշտ է ասել` մի բան էլ քիչ է ասել. «Հրապարակ» Կայացավ «Հայոց ցեղասպանություն և փոփոխվող տարածաշրջան» խորագրով «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնող խմբի կազմակերպած խորհրդաժողովը (տեսանյութ) Չէինք կարող մտածել, որ կգա ժամանակ՝ իշխանությունը կվախենա նայել Արարատին, խոսել Ցեղաuպանnւթյnւնից կամ Արցախից. Գագիկ Ծառուկյան Ցանկացած ժողովրդի գազան է դարձնում իր քաղաքական վերնախավը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Եկեղեցու, Ցեղասպանության ճանաչման դեմ պայքարի մոտիվացիան Թուրքիայինը և Ադրբեջանինն է, իսկ Փաշինյանը նրանց կամակատարն է. Նահապետյան Թշնամին քանդելով հայկական սրբավայրը` Հայոց եկեղեցին Ստեփանակերտում, մեզ հստակ ուղերձ է տալիս․ Պողոսյան Ռուսաստանը տարօրինակ է համարում Երևանի հայտարարությունները Երևանի Աղի կոմբինատում հատուկ ջոկատի փրկարարները 236 մետր խորությունից դուրս են բերել 46 քաղաքացու Հայտարարություն. «Կենտրոն» հեռուստաընկերությունն ուղիղ հեռարձակում կապահովի Ծիծեռնակաբերդից Չհասկանալո՞վ, թե՞ հասկանալով. երկու տարբերակներն էլ վատն են Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կբերվի Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը Հայերի մոտ պատմական հիշողության սիմվոլը եկեղեցին է. սոցիոլոգ (տեսանյութ) Մայիսի 28-ի զորահանդեսը Ադրբեջանին յուրահատուկ հաշվետվություն է լինելու. Սեյրան Օհանյան «Շուտով նիկոլենք կպարտադրեն հրաժարվել Ցեղասպանության հիշատակումից»․ Մհեր Մկրտչյան Փաշինյանի շարասյան մասնակցությամբ վթարի զnh դարձած Սոնա Մնացականյանի գործով վերաքննիչ բողոքի քննությունն ավարտվել է Հանրային տրամադրությունները՝ պատմական հիշողության և պատմական ընտրության խաչմերուկում․ քննարկում (ուղիղ) Հազարավոր դոլարներ պետբյուջեից Սուքիասյանների ընկերությանը՝ պաշտոնյաներին բիզնես ջեթով տեղափոխելու համար․ «Հետք» FIP-ը կոպիտ սխալ է թույլ տվել, Ծառուկյանը ճիշտ է ասել. դոկտոր պրոֆեսորը բացատրում է հաշվարկի ձևը (տեսանյութ) Սա կայսրության ավարտի սկիզբ է հիշեցնում․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Ռուսաստանը «տարօրինակ» է համարում երկաթուղու կոնցեսիայից հրաժարվելու մասին Հայաստանի հայտարարությունները Ստամբուլում արգելվել են Ապրիլի 24-ին նվիրված միջոցառումները Խայտառակ պատկեր՝ Երևանի փողոցներում (տեսանյութ) Իրանը նախազգուշացրել է Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Թունավորման դեպքեր՝ Բյուրեղավանում Այս հաջողությունները ՀԱՕԿ-ի և մարզական տարբեր ֆեդերացիաների աշխատանքի արդյունքն են Սա՛ է սրանց կառավարման արդյունքը (տեսանյութ) «Բարեփոխված» Երևան, անփոփոխ խնդիրներ (տեսանյութ) Սփյուռքի զորաշարժը՝ Հայաստանը Փաշինյանի կործանարար քայլերից փրկելու համար. Սասունյան Մուննաթի ռազմավարությունը և ընտրող-2026-ը Վաղ առավոտից Երևանում մեծ խցանումներ են Ըստ նորվեգական Steigan blogger պարբերականի՝ Արևմուտքի և Ռուսաստանի պայքարից Վրաստանում տուժեց շարքային վրացին «Հրապարակ»․ Եկեղեցու դեմ արշավը շարունակվում է Սեյրան Օհանյանը ինչ հայտարարել է, ճիշտ է ասել` մի բան էլ քիչ է ասել. «Հրապարակ» «Զեղծարարները թիրախավորում են արցախցիներին՝ ներկայանալով բարեգործ բլոգերներ». Սամվել Մարտիրոսյան

ԱԺ աշխատակազմի նոր ղեկավարը դատվածություն ունի

«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի աշխատակազմի նոր ղեկավար Առնակ Ավետիսյանը, պարզվում է, դատվածություն ունի։ Հիշեցնենք, որ մարտի 17-ին Միրզոյանի կարգադրությամբ Առնակ Ավետիսյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար։ Նա 2018-ից մինչև 2021 թ. մարտի 16-ն աշխատել է Կոտայքի մարզպետի տեղակալ, Կոտայքի նախկին մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի ընկերն է, և հենց վերջինս է միջնորդել, որ նա նշանակվի այս պաշտոնում: Առնակ Ավետիսյանի կենսագրությունից մեզ հետաքրքիր մանրամասներ հայտնի դարձան։ 

Պարզվում է, որ նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2010թ․ հունիսի 29-ին, իր քրոջ՝ ՀՀ ԿԱ ՊԵԿ քննչական վարչության 3-րդ բաժնի վարույթում քննվող քրեական գործով մեղադրյալ Վարդուհի Թամազյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու միջնորդության քննարկումից հետո, Երևանի Կենտրոն դատարանի շենքի դիմաց ծառայողական պարտականություններ կատարող ՊԵԿ քննչական վարչության 3-րդ բաժնի պետ Վազգեն Շահնազարյանին ծեծի է ենթարկել և նրան պատճառել թեթև մարմնական վնասվածքներ։ Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան 2010թ․ օգոստոսի 13-ին։ Մինչ դատաքննությունն սկսվելը ամբաստանյալ Առնակ Ավետիսյանը միջնորդել է դատաքննությունն անցկացնել արագացված կարգով և հայտարարել, որ համաձայն է մեղադրանքի հետ։

Դատարանը, համոզվելով, որ առկա են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375-1 և 375-2 հոդվածներով նախատեսված պայմանները, որոշում է կայացրել արագացված կարգով դատական քննություն անցկացնելու մասին:

Դատարանը, հիմք ընդունելով մեղադրանքի հիմքում դրված ապացույցները, գտել է, որ ամբաստանյալ Առնակ Ավետիսյանը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք, որի համար պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության և պատժի:

Դատարանը հաշվի է առել այն, որ Առնակ Ավետիսյանը տվել է խոստովանական ցուցմունքներ, զղջում է կատարածի համար, նախկինում արատավորված չի եղել, դրական է բնութագրվում բնակության վայրից, երիտասարդ է, 3-րդ կուրսի ուսանող է, տուժողը չի առարկել, որպեսզի նրա նկատմամբ նշանակվի ազատազրկման հետ չկապված պատիժ:

Որպես մեղմացնող հանգամանքներ՝ դատարանն արձանագրել է առաջին անգամ հանգամանքների պատահական զուգորդմամբ միջին ծանրության հանցանք կատարելը, մեղայականով ներկայանալը, այն, որ ամբաստանյալը տառապում է միզաքարային հիվանդությամբ, որի պատճառով տրվել է զինծառայությունից տարկետում:

Դատարանը վճռել է Առնակ Հարությունի Ավետիսյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով և դատապարտել տուգանքի 500 հազար դրամի չափով:

Ինչ վերաբերում է Առնակ Ավետիսյանի քրոջը՝ Վարդուհի Թամազյանին, ապա նա դատարանի վճռով մեղավոր է ճանաչվել ՀՀ Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խարդախություն՝ խոշոր չափերով) և 38-213-րդ հոդվածի 1-ին մասով (վաշխառություն) նախատեսված հանցագործությունների կատարման մեջ: ՀՀ Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 3 ժամկետով․ ՀՀ Քրեական օրենսգրքի 38-213-րդ հոդվածի 1-ին մասով պատիժ է նշանակվել տուգանք` Հայաստանում սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի` 500 հազար ՀՀ դրամի չափով:

Վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում 2 տարի 25 օր ժամկետով և տուգանք՝ 500 հազար դրամի չափով: Ապա կիրառվել է 2009թ. համաներում հայտարարելու մասին որոշումը․ նա ազատվել է նշանակված պատժից»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>