«Տեսնես հիմա՞ ինչ հեքիաթ պիտի հորինեն մեր հանրության ուշադրությունն իրական խնդիրներից շեղելու համար»․ Ն․ Հոխիկյան
«Նկատո՞ւմ եք, թե ինչքան միֆեր են լցվում մեր իրականություն՝ օգտվելով մարդկանց չիմացությունից ու դյուրահավատությունից։ Մարտի 16-ին ընդառաջ ամենուր տարածվում էր խոսակցություն, թե Մոսկվայի պայմանագիրը կնքվել է 100 տարով, և Հայաստանին կվերադարձվեն մեր պատմական հողերը։
Մարդիկ այնքան էին կուրացած այդ հեքիաթով, որ նույնիսկ վիրավորանք էին համարում սթափության կոչերը։ Մարտի 15-ին մեկնարկած ադրբեջանաթուրքական զորավարժությանն նախօրեին հանրային խուճապ տարածվեց, թե ուր որ է՝ սկսվելու է երկրորդ պատերազմը։ Օրական 20-ից ավելի նամակ էի ստանում, թե ինչ գիտեմ նոր պատերազմի մասին։ Եվ երբ ասում էի, որ չի կարող հիմա այդպիսի բան լինել, մարդկանցից շատերը պատասխանում էին, թե փաստորեն ես բան չեմ հասկանում։ Տեսնես հիմա՞ ինչ հեքիաթ պիտի հորինեն մեր հանրության ուշադրությունն իրական խնդիրներից շեղելու համար»։
Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան էջից

