Ռուս Ուղղափառ եկեղեցին իր աջակցությունն է հայտնել Հայ Առաքելական եկեղեցուն Կա մասնագիտական արժանապատվության սահման, որի տերը դուք եք, վերադասը չէ․ Տաթևիկ Սողոյան Արման Սարոյանը դատարան եկավ ոստիկանների ուղեկցությամբ «անամnթ», «զզվшնք» գոռոցների ներքո
30
«Բիշքեկում Նիկոլը շոու է պատրաստել Պուտինի համար․ իրավիճակը գերլարված է»․ Դերենիկ Մալխասյան Բիշքեկում ՇՀԿ գագաթնաժողովին կմասնակցեն 17 երկրների ղեկավարների, այդ թվում՝ Փաշինյանը, Ալիևը, Էրդողանը. ՏԱՍՍ Ով կփոխարինի Գուրգեն Արսենյանին․ «Հրապարակ» ՌԴ ԱԳՆ-ն uшդրիչ է համարում Ալեն Սիմոնյանի հայտարարությունները Լուգանսկի հայ համայնքի հայտարարությունն՝ ի պաշտպանություն Անդրանիկ Թևանյանի Պուտինն ու Փաշինյանը կհանդիպեն Բիշքեկում՝ ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում Դատավոր Սերժ Ռուշանյանը Վեհափառի և եպիսկոպոսների գործը որոշեց ուղարկել Երևանի ընդհանուր իրավասության դատարան Ամենայն Հայոց Կաթողիկոսը և եպիսկոպոսները չեն մասնակցում դատական նիստին ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԱԽՃԱՆԸ. ՀԱՅԿԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ Լավրով. Փաշինյանի մեկնաբանությունները ԵՄ հանրաքվեի վերաբերյալ խոսում են սեփական ժողովրդի նկատմամբ նրա վստահության պակասի մասին Պատերազմ Արցախում
«Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը. «Փաստ» Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ» Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ» «Բիշքեկում Նիկոլը շոու է պատրաստել Պուտինի համար․ իրավիճակը գերլարված է»․ Դերենիկ Մալխասյան Բիշքեկում ՇՀԿ գագաթնաժողովին կմասնակցեն 17 երկրների ղեկավարների, այդ թվում՝ Փաշինյանը, Ալիևը, Էրդողանը. ՏԱՍՍ «Գագոն ե՞րբ է գալու...». Ծառուկյանի թոռնիկների ամենօրյա հարցը՝ մայրիկին Հերթական հարվածը մեր հավաքական հիշողությանը. ահազանգ Ով կփոխարինի Գուրգեն Արսենյանին․ «Հրապարակ» Նարեկ Կարապետյանի և Ալեքսան Ալեքսանյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան. Hetq.am Մեծ թիվ են կազմում այն արցախցիները, որոնք գլխներին տանիք ունենալու, ապրուստի խիստ կարիք ունեն. Աբրահամյան Մեծ թիվ են կազմում այն արցախցիները, որոնք գլխներին տանիք ունենալու, ապրուստի խիստ կարիք ունեն. Աբրահամյան Պետության ու պետականության համակողմանի կազմաքանդման «մեթոդաբանությունը». «Փաստ» Բիշքեկում Փաշինյանը կանգնելու է մի հարցի առաջ, որի պատասխանը Երևանը երկար ժամանակ փորձում է հետաձգել. Սուրենյանց ՌԴ ԱԳՆ-ն uшդրիչ է համարում Ալեն Սիմոնյանի հայտարարությունները Արդարադատությունը չի կարող գոյություն ունենալ առանց խիզախության, դատավորը չի կարող ընտրել իր գործերը. Ղամբարյան Ռուս Ուղղափառ եկեղեցին իր աջակցությունն է հայտնել Հայ Առաքելական եկեղեցուն Աչքին հիմա էլ «խլուրդներ» են երևում. «Փաստ» Կա մասնագիտական արժանապատվության սահման, որի տերը դուք եք, վերադասը չէ․ Տաթևիկ Սողոյան Լուգանսկի հայ համայնքի հայտարարությունն՝ ի պաշտպանություն Անդրանիկ Թևանյանի Ընդդիմությունը բանտում շատ ավելի ուժեղ կազմով է ներկայացված, քան՝ խորհրդարանում Պուտինն ու Փաշինյանը կհանդիպեն Բիշքեկում՝ ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում Ձեր երկրում ընտրություններն ավարտվել են, կարող եք դադարել ձեր ժողովրդի ականջներից լապշա կախել․ Զախարովան՝ Փաշինյանին Դատավոր Սերժ Ռուշանյանը Վեհափառի և եպիսկոպոսների գործը որոշեց ուղարկել Երևանի ընդհանուր իրավասության դատարան Արման Սարոյանը դատարան եկավ ոստիկանների ուղեկցությամբ «անամnթ», «զզվшնք» գոռոցների ներքո «Արարատ-Արմենիան» կհյուրընկալվի «Միլանին», իսկ մինչ այդ կխաղա «ԱԶ Ալմկարի» հետ, Երևանում Հայաստանը հիբրիդային, կիսաազատ երկիր է 54-րդ՝ «նախկինների» ժամանակների հորիզոնականում. Լիլիթ Գալստյան «Հայաստան 2026. Իրավունքի վախճանը» կարծես թե կատեգորիկ է հնչում. Էլինար Վարդանյան Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների բանտարկությունը Բաքվում և Երևանում նույն տրամաբանության մեջ է պետք դիտարկել «8-ամյա իշխանությունը դատում է​ 1725-ամյա Եկեղեցուն». բողոքի ակցիա Մոսկվայում ՀՀ դեսպանատան դիմաց Ամենայն Հայոց Կաթողիկոսը և եպիսկոպոսները չեն մասնակցում դատական նիստին

Ինչո՞ւ են սասանում «Հայաստան» համահայկական հիմնադրամի նկատմամբ վստահությունը, և ո՞ւր գնացին նվիրաբերված գումարները

 Փաստ թերթը գրում է «Վերջերս հայտնի դարձավ, որ պատերազմի ծանր օրերին աշխարհասփյուռ հայության կողմից հանգանակված և «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերված ֆինանսական միջոցների զգալի մասը՝ 52 միլիարդ դրամ, որը կազմում է 107 միլիոն դոլար, չի ծառայել իր նպատակին։ Ամեն ինչ սկսվեց նրանից, որ մամուլում տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ հավաքված 170 միլիոն դոլարի շուրջ 80 %-ը հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմի կամքից անկախ և հանրությունից գաղտնի որոշվել է փոխանցել ՀՀ պետբյուջե։

Միայն բարձրացված մեծ աղմուկից հետո կառավարությունը ստիպված եղավ հաստատել, որ 52 մլրդ դրամ գումար փոխանցվել է պետբյուջե, այսինքն՝ հայտնվել է կառավարության տնօրինության տակ։ Փաստացի խոսքը հիմնադրամի կանոնադրական նպատակներից դուրս կատարվող ծախսերի մասին է: Իսկ «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ հենց հիմնադրամի կանոնադրության համապատասխան կարող են կատարվել վճարումներ և մատուցվել ծառայություններ:

Իսկ այն փաստը, որ հիմնադրամի հաշվեկշռում եղած գումարը նվիրաբերվել է կառավարությանը, այդ արդեն իսկ հիմնադրամի կանոնադրության խախտում է։ Այստեղ հարցն այն է, որ Հայաստանի Հանրապետությունը համահայկական հիմնադրամի հիմնադիր է, իսկ կանոնադրության համաձայն, հիմնադրամի սեփականությունը չի կարող օգտագործվել ի շահ իր հիմնադրի։ Սա բավական չէ, մյուս կողմից էլ անհայտ է մնում, թե կոնկրետ ինչ թիրախային ուղղություններով է ծախսվել այդ գումարը, արդյոք չի վատնվել, կամ ինչքանով են արդյունավետ եղել ծախսերը, քանի որ քաղաքացիների, սփյուռքի ներկայացուցիչների և հանգանակություն կատարած անձանց համար արված ծախսերը թափանցիկ չեն, և որևէ հիմնավորում չկա այն առումով, թե որն էր այդպիսի քայլի անհրաժեշտությունը։ Այս տեսանկյունից գործնականում չկա մանրակրկիտ փաստաթղթավորված հաշվետվություն, ինչը բազմաթիվ հարցերի տեղիք է տալիս, իսկ կասկածները ոչ միայն չեն փարատվում, այլև ավելի են խորանում։ Իսկ դրա համար հիմքեր է ստեղծում նաև այն հանգամանքը, որ հոգաբարձուների խորհրդի մի շարք անդամների տեղյակ չի պահվել այս ամբողջի մասին։ Պատահական չէ, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ չի մասնակցել որևէ միջոցառման, ծանոթ չի եղել հիմնադրամի կողմից ընդունված որևէ որոշման, չնայած նրան, որ հանդիսանում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ: Իսկ վերջերս էլ տեղի ունեցած հոգաբարձուների առցանց խորհրդի նիստից հետո, որտեղ Քոչարյանը մասնակցում էր, երկրորդ նախագահը հաղորդագրություն էր տարածել, որ հիմնադրամի ծախսված միջոցների հետ կապված ակնհայտ հաշվետվողականության լուրջ խնդիր կա։ Ըստ երկրորդ նախագահի, առկա իրավիճակից ելք կարող է լինել այն տարբերակը, որ խնդրո առարկա 52 մլրդ դրամը ձևակերպվի որպես ՀՀ կառավարության պարտք հիմնադրամին՝ 3-5 տարվա ընթացքում վերադարձնելու պայմանով։ Ուշագրավ է, որ Արցախի նախկին նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Արկադի Ղուկասյանը ևս միացավ այս տեսակետին։ Հատկանշական է, որ հիմնադրամի գումարները պետբյուջե փոխանցելու մասին հանրային իրարանցումից հետո ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն, ով ի պաշտոնե հանդիսանում է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը, հարկադրված եղավ հիմնադրամի շուրջ խորացող անվստահության մասին հայտարարություն անել, թե ստիպված է միջազգային աուդիտ հրավիրել։

Ընդ որում, Արմեն Սարգսյանն ընդգծել էր, որ ինքը դեմ է եղել հիմնադրամի փողերն ուղղակի կառավարությանը փոխանցելու տարբերակին, ինքն առաջարկել է այն ձևակերպել որպես փոխառություն, սակայն իր կարծիքը հաշվի չի առնվել: Ինչևէ, եթե հոգաբարձուների խորհրդի նախագահը համաձայն չէր, որ գումարը փոխանցվի բյուջե, ապա կարող էր դրա մասին բարձրաձայնել, այդ թվում՝ նաև հանրային մակարդակով, ու պարզաբանում ներկայացնել, որ այդպիսի քայլի արդյունքում հիմնադրամի նկատմամբ վստահության դեֆիցիտ է առաջանալու։ Չէ՞ որ հարցն ինչ-որ երկրորդական հիմնադրամի մասին չէ, այլ համահայկական կառույցի։ «Հայաստան» համահայկական հիմնադրամը հայության համար առանցքային նշանակություն ունեցող ծրագրեր է կյանքի կոչում և աշխարհասփյուռ հայության ջանքերը համախմբող նշանակություն ունի, ինչի դերակատարությունն առավել քան կարևոր է հատկապես հայության համար այս ծանր փուլում։ Պետք է հաշվի առնել, որ հիմնադրամի գումարների ծախսման հետ կապված անվստահության առաջացումը հեշտ չի լինելու փարատել։ Որպեսզի հիմնադրամը լինի կասկածներից ու շահարկումներից վեր կառույց, ապա դրա ուղղությամբ կոնկրետ գործուն քայլեր են անհրաժեշտ»,-գրում է թերթը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>