Զախարովան Փաշինյանին մեղադրել է ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում «բառային աճպարարության» մեջ ՔՊ-ն ուզում է գլխшտել խմբակցություններն ու անցկացնել իր սահմանադրական օրինագիծը. Սերժ Սարգսյան Ազատություն «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին և բոլոր քաղբանտարկյալներին
Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Փաշինյանը՝ Կիմ Չեն Ընի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի «խառնուրդ»-ն է. Երվանդ Բոզոյան Ողջունում եմ, որ ընդդիմությունը համախմբման ճանապարհ է բռնել, բարդ պրոցես է. Արմեն Աշոտյան Փաշինյանի միակ գործիքը բռնությունն է, արյուն էլ կփորձի թափել․ Ստալինի օրոք գիշերն էին մարդկանց տները մտնում, հիմա՝ առավոտը 6:30-ին․ Ստեփան Դանիելյան Ինչո՞ւ են աղմկում ադրբեջանցիները ամերիկյան ընտրությունների արդյունքների պատճառով Ոսկու գինը ԱՄՆ-ի միջանկյալ ընտրությունների արդյունքում աճեց. ինչո՞ւ Քաղբանտարկյալ Սամվել Կարապետյանը վերստին կալանավորվեց. Ալիևը թուլացնում է Հայաստանը դրսից, իսկ Փաշինյանը՝ ներսից․ «Ուժեղ Հայաստան» Ժողովրդին ուզում են ասել ՝ «նստե՛ք տեղներդ», որ իրենց մութ գործն անեն․ Նարեկ Կարապետյան Հայաստան համակենտրոնացման ճամբարի առօրյան. Սամվել Կարապետյանը քննչական կոմիտեում է, նրան նորից ձերբակալել են Bloomberg.  Սենսացիա . Դեմոկրատները կստանան Կոնգրեսի երկու պալատների վերահսկողությունը Պատերազմ Արցախում
Հայաստանն ընտրում է Եվրոպայի հետ ավելի սերտ կապերի ուղին․ Մարթա Կոս Զախարովան Փաշինյանին մեղադրել է ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում «բառային աճպարարության» մեջ Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Փաշինյանը՝ Կիմ Չեն Ընի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի «խառնուրդ»-ն է. Երվանդ Բոզոյան Փաշինյանական ռեժիմի «ԱԱԾ պադվալ» խոշտանգարանում այլևս ազատ խցեր չկա՞ն, արագորեն ընդարձակում են «ապարտամենտները», շինարարություն են անում․ «Հրապարակ» Սև ամպեր՝ դատավոր Մասիս Մելքոնյանի գլխին․ «Ժողովուրդ» «Թուրքական միջանցքի»՝ ԹՐԻՓՓ-ի հարցով ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի. կառավարության առաջարկը Ձեզ ոչ ոք չի ուզում բժժացնել, ձեզնից հարցերի պատասխաններ են ուզում․ Քրիստինե Վարդանյանը՝ Միրզոյանին Նոյեմբերի 9-ին՝ պատերազմի ավարտի տարելիցին, Փաշինյանը ուզում է մեկնել իր շատ սիրելի Թուրքիա Ունենք ազգային համախմբման նպատակ և մտավորականների հետ հանդիպումն անչափ կարևոր էր․ Աննա Գրիգորյան Որքան էլ փորձ արվի արդարադատությունը դարձնել ընտրովի, օրենքի գերակայության սկզբունքը պետք է մնա անսասան. Իվետա Տոնոյան Բանտի դռները պետք է բացվեն. մեր երկրի խնդիրները մեծ են, իսկ մարդկային կապիտալը՝ սահմանափակ. «Այլընտրանքային նախագծեր» խումբ Մենք երկրի կորստի առաջ ենք. Աննա Մայիլյան «Միասնության թևեր». Պատրաստ ենք մասնակցելու հիմնված համախմբման նախաձեռնություններին Պետք է շատ ռեալ խոսել, հասկանալ՝ որոնք են մեր հաջորդ քայլերը, ինչ պետք է անենք. Արման Նավասարդյան Ողջունում եմ, որ ընդդիմությունը համախմբման ճանապարհ է բռնել, բարդ պրոցես է. Արմեն Աշոտյան ՔՊ-ն ուզում է գլխшտել խմբակցություններն ու անցկացնել իր սահմանադրական օրինագիծը. Սերժ Սարգսյան Կալանավորված Հայաստան Ալիևի ինչի՞ն է պետք Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելը... Ազատություն «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին և բոլոր քաղբանտարկյալներին Տեսնում է, որ ձեռից գնում է. Փողոցային պայքարի սցենար չենք քննարկել. Հրանտ Բագրատյան Հանրաքվեն արդեն եղել է, ժողովուրդն այդ մանդատը Փաշինյանին չի տվել. Լևոն Զուրաբյան Ժամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Սամվել Կարապետյան Երևանում 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկից և մահացել Փաշինյանի միակ գործիքը բռնությունն է, արյուն էլ կփորձի թափել․ Ստալինի օրոք գիշերն էին մարդկանց տները մտնում, հիմա՝ առավոտը 6:30-ին․ Ստեփան Դանիելյան Սկսվեց Դոնալդ Թրամփի «կաղ բադի» նախագահության շրջանը. Սուրեն Սարգսյան Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ» Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցությունը վայելող թեկնածուները համոզիչ հաղթանակներ են տարել Հուսով եմ նաև, որ ՌԴ մեր գործընկերների հետ կհաջողվի համակողմանիորեն քննարկել և առողջացնել մեր հարաբերությունները. Միրզոյանը «կուտ» է տալիս Ինչո՞ւ են աղմկում ադրբեջանցիները ամերիկյան ընտրությունների արդյունքների պատճառով

ՄԻՊ-ին հրապարակային վիրավորանք հասցնելու և բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու համար պաշտոնատար անձանց գրառումները կուղարկվեն ՀՀ գլխավոր դատախազություն. Արման Թաթոյան

Մարդու իրավունքների պաշտպանին իր լիազորությունների իրականացման կապակցությամբ հրապարակային վիրավորանք հասցնելու և բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու համար պաշտոնատար անձանց գրառումները կուղարկվեն ՀՀ գլխավոր դատախազություն։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

1. Նման բովանդակությամբ գրառումները սկիզբ են առել երեկվանից՝ 2021թ. մարտի 18-ից, երբ Մարդու իրավունքների պաշտպանը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի ու լրագրող Փայլակ Ֆահրադյանի միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ հանդես եկավ հայտարարությամբ՝ դատապարտելով մասնագիտական աշխատանք կատարող լրագրողի նկատմամբ բռնությունը, առավել ևս՝ պաշտոնյայի կողմից։

Ընդ որում, Պաշտպանի երեկվա հայտարարությամբ ոչ թե նշվել են հնարովի, այլ միջազգային փաստաթղթերում ամրագրված ու տարիների միջազգային պրակտիկայով արմատավորված կանոններ, որոնք երաշխավորելու պարտավորություն ստանձնել է նաև Հայաստանի Հանրապետությունը:

2. Այդ հայտարարությունից անմիջապես հետո թե՛ Պաշտպանի հաստատության սոցիալական ցանցերի պաշտոնական էջերում, թե՛ լրատվամիջոցների հրապարակումների ներքո սկիզբ է առել ու այսօր ողջ օրվա ընթացքում շարունակվել գլխավորապես կեղծ էջերից ակնհայտ կազմակերպվածությամբ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին աջակցող լայն ծավալի արշավ՝ Պաշտպանի հասցեին ուղղված վիրավորանքներով ու ատելության խոսքով, ինչպես նաև բռնությունը, այդ թվում՝ լրագրողների նկատմամբ, անթաքույց խրախուսող մեկնաբանություններով:

Այն, որ կեղծ օգտահաշիվներից նշված մեկնաբանություններն ուղղորդված են, ակնհայտ է դառնում նրանից, որ գրեթե դրանք բոլորը նույնաբովանդակ են, բացահայտ շահարկող բնույթի՝ նպատակ ունենալով աղավաղել Պաշտպանի հայտարարության բովանդակությունը՝ միաժամանակ նույնությամբ կրկնելով անհայտ ծագման կայքերի հրապարակած տվյալներ։

3. Սոցիալական ցանցերի ու լրատվամիջոցների մշտադիտարկմամբ արձանագրվել են Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների իրականացման կապակցությամբ Պաշտպանին ուղղված վիրավորանք, ատելություն և բացահայտ անհարգալից վերաբերմունք պարունակող, ցինիզմով արված հրապարակումներ, որոնք կատարել են հանրային տարբեր պաշտոն զբաղեցնող անձինք: Հարցն առավել խնդրահարույց է դառնում այն ֆոնին, որ պաշտոնյաների կողմից նշված բնույթի գրառումներ արձանագրվել են նաև նախորդ մի քանի ամիսներին (օրինակ՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի պաշտոնատար անձ), և խնդիրը ստանում է տևական բնույթ:

Մարդու իրավունքների պաշտպանն այս արատավոր երևույթները գնահատելու հարցում կարևոր գործոն է համարում այն, որ նույն սկզբունքով նույնաբնույթ գրառումներ արել են նաև Հայաստանում գործադիր իշխանության բարձրագույն մարմին և ԱԺ-ում կառավարող խմբակցություն ձևավորած կուսակցության ներկայացուցիչները, այդ թվում՝ վերահսկող հանձնաժողովի անդամ:

4. Ուսումնասիրությունը վեր է հանել նաև, որ Մարդու իրավունքների պաշտպանի հասցեին ուղղված վիրավորական գրառումներին հավանումով աջակցություն են հայտնել հանրային պաշտոն զբաղեցնող անձինք (օրինակ՝ Երևանի Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալը, Կոտայքի մարզի Սոլակ համայնքի ղեկավարը, Աջափնյակ վարչական շրջանի նախկին ղեկավարը, ով ներկայում նշված կուսակցության անդամ է), ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնատար անձ՝ ՀՀ Ազգային ժողովի կառավարող խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը:

5. Նշված անձինք պետք է բարձր պարտավորվածություն զգան սեփական վարքագծի նկատմամբ, ցուցաբերեն զսպվածություն և սեփական օրինակով նպաստեն համերաշխությանը ու ցույց տան բարձր հարգանք մարդու իրավունքների նկատմամբ:

6. Նրանց այդ գրառումներն ու հավանումները խորքային սխալ քարոզով արդարացնում են հասարակությունում պաշտոնյայի, այն էլ հանրային ճանաչում ունեցող բարձրաստիճան պաշտոնյայի կողմից բռնության գործադրումը քաղաքացու նկատմամբ, հաշվի չեն առնում լրագրողական աշխատանքի առանձնահատկությունները և պաշտոնյայի հանրային պատասխանատվության սահմանները:

Հատկապես մտահոգիչ է, երբ բռնություն խրախուսող գրառմանը հրապարակային հավանումով աջակցում է բարձրաստիճան պաշտոնատար անձ:

Ուստի, այդ անձանց նման արարքները բացարձակ դատապարտելի, իրենց կարգավիճակը խախտող երևույթներ են:

7. Այսօր Մարդու իրավունքների պաշտպանի վերաբերյալ բացահայտ ցինիզմով արված գրառումներից մեկը, որի հեղինակն է վերը նշված կուսակցության վերահսկող հանձնաժողովի անդամը, ստացել է լայն տարածում գրեթե բոլոր լրատվամիջոցներով ու արժանացել հանրային քննարկման հենց այն ընկալմամբ, որ իրենից ներկայացնում է բացահայտ անհարգալից վերաբերմունք ու վիրավորանք՝ ուղղված Պաշտպանին:

Դա մեծապես նպաստել է Պաշտպանի հաստատության գործառույթների վերաբերյալ սխալ պատկերացումներ տարածելուն:

8. Ցավոք, նշված բոլոր գրառումները վկայում են նաև այն մասին, որ դրանց հեղինակների մոտ առկա է Մարդու իրավունքների պաշտպանի սահմանադրական գործառույթների տարրական չիմացություն:

Ուստի, առաջիկայում կիրականացվի թիրախային իրազեկման արշավ Պաշտպանի սահմանադրական գործառույթների վերաբերյալ:

9. Հատուկ նորից հիշեցնում ենք, որ ՀՀ Սահմանադրության 193-րդ հոդվածի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են աջակցել Մարդու իրավունքների պաշտպանին: Այս պարտականությունն ամրագրված է նաև «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքի 9-րդ հոդվածում:

Հետևաբար, Մարդու իրավունքների պաշտանի` որպես անկախ, բացառապես ապաքաղաքական սկզբունքների վրա հիմնված աշխատանքի խոչընդոտների բացառումը, անկախ աշխատանքի համար օբյեկտիվ պայմանների ապահովումը և Պաշտպանին աջակցելը Սահմանադրությամբ ու սահմանադրական օրենքով բոլոր պաշտոնյաների համար ամրագրված ուղիղ պարտականությունն է և վերջ:

10. Ուստի, Մարդու իրավունքների պաշտպանը հանրային պաշտոն զբաղեցնող բոլոր անձանցից պահանջում է գիտակցել իրենց սահմանադրական պարտականությունները մարդու իրավունքների և ժողովրդավարական հաստատությունների նկատմամբ և սեփական կարգավիճակի լրջությունը, բացառել անպատասխանատու և անհեռատես վերաբերմունքը Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության նկատմամբ:

11. Եվ վերջում. հաշվի առնելով, որ նշված անձանց արարքները պարունակում են Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության երաշխավորմանն ուղղված ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցակազմի հատկանիշներ, ինչպես նաև ընդհանուր ազդեցությամբ խրախուսում են բռնությունն ու ատելությունը՝ այդ բոլոր գրառումներն ու մեկնաբանությունները ներկայում ամփոփվում են՝ ՀՀ գլխավոր դատախազություն ուղարկելու նպատակով:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>