Գագիկ Ծառուկյան. Ուղղակի կարող եմ ասել՝ երբեք սա չեմ մոռանա Սեպտեմբերի 2-ը Արցախի Անկախության օրն է Ֆիասկո. Կրեմլի համար Փաշինյանի լեգիտիմության հարցը բաց է մնում
2
Հայաստանի արցախացման վտանգներն ու Անդրանիկ Թևանյանի բանտարկությունը Այս դատավարությունը պետք է դիտարկել որպես Հայաստանը աշխարհաքաղաքական կոնֆլիկտի տարածք սարքելու հերթական օղակներից մեկը. քաղաքագետ Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ․ Պուտին (տեսանյութ) Հայաստանը նեոֆաշիզմի և պանթուրքիզմի կերակրասեղանին Պուտինն ու Փաշինյանը տարբեր գնահատականներ են տվել Հայաստանի՝ ԵՄ-ին ուղղված կուրսին. Մոսկվան օրենքը համարում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ազդանշան Փաշինյանին հասկացրել են՝ Պուտինից այլևս սպասելիք չունենաս․ ի՞նչ է տեղի ունեցել․ Բոզոյան (տեսանյութ) «Հրապարակ». Ինչու է կալանավորվել Արեգնազ Մանուկյանը. պաշտպանի բացահայտումը Փաշինյանի ԱԽՔ-ն ու Ալիևի օգնականը քննարկել են իրենց «խաղաղության օրակարգը» Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նախնական դատալսումների առաջին դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին՝ ժամը 16։30-ին Թրքաբոլշևիկության մասին Պատերազմ Արցախում
Դատավորը տեսնում է՝ մարդն անգիտակից պառկած է, ասում է, չէ, մարդը կարող է վազելով փախնի. Արա Ղազարյան Վեհափառ հայրապետի և եպիսկոպոսների գործով դատավոր Վահագն Մելիքյանը ցանկացած պահի կարող է հայտնվել մեղադրյալի աթոռին Հստակ է, որ Պուտինը երեկ հայտարարեց Հայատանում իշխանափոխության ռուսական վերջնախաղի մեկնարկը. Բալյան Հորս կալանավորել են, քանի որ Փաշինյանը դեռևս զիջումներ ունի անելու Ադրբեջանին․ Լևոն Քոչարյան Ողբերգական վթար Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում. նախնական տվյալներով՝ 5 հոգի մահացել են Հայաստանի համար «Ռուսական երկաթուղիների՝ իբր «տոքսիկ» լինելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները որևէ կապ չունեն իրականության հետ. Օվերչուկ Իրանում ամերիկյան հարձակումների հետևանքով զոհվել է 19 մարդ Արցախի հարցը օրակարգում պահելու խնդիր ունենք, մենք պատրաստ ենք ճնշումների. Գագիկ Բաղունց Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութի առնչությամբ ՄԻՊ-ը սկսվել է հարցի քննարկման ընթացակարգ Մարդու արժանապատվությունը նվաստացնող, նրա կյանքի հետ անհամատեղելի վերահոշյալ փաստը դատապարտելի է Հայաստանի արցախացման վտանգներն ու Անդրանիկ Թևանյանի բանտարկությունը Ինստիտուցիոնալ ստի և հակապոպուլիզմի քաղաքագիտական 7 կետանոց ուղեցույց Գագիկ Ծառուկյան. Ուղղակի կարող եմ ասել՝ երբեք սա չեմ մոռանա Արցախի Հանրապետության Անկախության օրվա առիթով Մայր Տաճարում կատարվել է Խաղաղության աղոթք Արցախը հայկական է և Նիկոլ Փաշինյանն այն մարդը չէ, որ պետք է որոշի՝ արցախը հայկական է թե հայկական չէ. Սաղաթելյան «Արցախի հարցը փակված չէ» Արցախի անկախությունը պատմության փոշիների տակ թաղված չէ, Արցախի անկախությունը սոսկ անցյալ չէ, այլ նաև ու միշտ՝ ապագա. Արամ Առաջին Պարզվել է՝ ինչից էին թունավորվել Երևանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված միջոցառման հյուրերը Այս դատավարությունը պետք է դիտարկել որպես Հայաստանը աշխարհաքաղաքական կոնֆլիկտի տարածք սարքելու հերթական օղակներից մեկը. քաղաքագետ Ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ որևէ մի իշխանություն չեն կարող փակել Արցախի էջը. Դանիելյան Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ․ Պուտին (տեսանյութ) ԱԱԾ-ում բունտ է հասունանում, համակարգը դիմադրում է Փաշինյանի ապօրինություններին․ «Հրապարակ» Արցախի պատմությունը չի ավարտվել... Մետաքսե Հակոբյան Սեպտեմբերի 2-ը Արցախի Անկախության օրն է Ֆիասկո. Կրեմլի համար Փաշինյանի լեգիտիմության հարցը բաց է մնում Հայաստանը նեոֆաշիզմի և պանթուրքիզմի կերակրասեղանին Ինչպես է Գագիկ Խաչատրյանը ենթարկվում խոշտանգմшն. փաստաբանների տարածած կադրերը Սադիզմ՝ առանց սահմանների, սա սամասուդի պաշտոնական օրինակ է․ Իրավապաշտպան Պուտինն ու Փաշինյանը տարբեր գնահատականներ են տվել Հայաստանի՝ ԵՄ-ին ուղղված կուրսին. Մոսկվան օրենքը համարում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ազդանշան Ստեղծվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե

Ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է ԶԼՄ-ների դեմ կատարվող բռնի գործողությունները․ հայտարարություն

Վերջին շրջանում հաճախակիացել են գործող իշխանության ներկայացուցիչների կողմից լրագրողներին թիրախավորելու դեպքերը։

Ոչ յուրային մամուլի նկատմամբ մշտապես իր հակաէթիկական վերաբերմունքով աչքի ընկնող ԱԺ Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն անցած շաբաթների ընթացքում մի քանի անգամ վիրավորել է իրենց մասնագիտական պարտականությունները կատարող լրագրողներին, որոնցից մեկը՝ «ArmNews» հեռուստաընկերության լրագրող Անի Գևորգյանը, դիմել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին՝ Անդրանիկ Քոչարյանի դրսևորած վարքագիծը քննարկման առարկա դարձնելու համար:

Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը, խախտելով մասնագիտական ու պաշտոնեական վարքուկանոնի բոլոր նորմերը, հրաժարվել է այլևս պատասխանել  «Հրապարակ» օրաթերթի լրագրող Կորյուն Սիմոնյանի հարցերին։

Մամուլի դեմ կատարված  ամենաաղաղակող դեպքը, սակայն, ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանի հարձակումն է լրագրող Փայլակ Ֆահրադյանի դեմ։ Տեղի ունեցածից հետո նախարարը ներողություն է խնդրել բոլորից, բացի իր թիրախում հայտնված լրագրողից, ինչը էլ ավելի է ընդգծում իշխանության ներկայացուցչի արարքի ցինիզմը, այն դեպքում, երբ ցանկացած իրավական երկրում տվյալ պաշտոնյան ոչ միայն արդեն իսկ հրաժարական ներկայացրած կլիներ, այլ նրա արարքին կտրվեր քրեաիրավական գնահատական։

Հայաստանի ժուռնալիստների միությունը, խստորեն դատապարտելով զանգվածային լրատվության միջոցների դեմ կատարվող բռնի գործողությունները, արձանագրում է, որ դրանք ստացել են համակարգային բնույթ՝ տպավորություն թողնելով, որ իշխանությունը նպատակաուղղված արշավ է սկսել մամուլի դեմ։ Իշխանություններից պահանջում ենք պատշաճ քննության ենթարկել վերը նշված և լրագրողների դեմ ուղղված բազմաթիվ այլ միջադեպերը՝ կատարելով օրենքի պահանջներից բխող համարժեք գործողություններ, որոնք կդրսևորվեն ոչ միայն քաղաքական ու բարոյական, այլ նաև իրավական պատասխանատվությամբ։

Խոսքի ազատությունը բացարձակ արժեք է, ժողովրդավարական պետության ու հասարակության առանցքային հիմնասյուներից մեկը, և մամուլի դեմ ուղղված ցանկացած գործողություն հարված է հասցնում ժողովրդավարական կարևորագույն այդ ինստիտուտին։

Մամուլի ազատությունը բազմապատիկ կարևորվում է ընտրական գործընթացներում, որոնք առաջիկայում սկսվելու են Հայաստանում։ Իշխանություններին, իրավապահ մարմիններին, իրավապաշտպաններին կոչ ենք անում խստորեն հետևել խոսքի ազատության և լրագրողների մասնագիտական գործունեության պատշաճ պայմանների ապահովմանը՝ բացառելով մամուլի դեմ օրենքից չբխող որևէ գործողություն։

Հայաստանի ժուռնալիստների միություն

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>