Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը «Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի
14
Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Պատերազմ Արցախում
Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Իրանցի գեներալն ըստ էության, հայկական կողմին մեղադրել է TRIPP-ի հանդեպ Իրանի դիրքորոշումը կեղծելու մեջ Քաղբանտարկյալ Էդիկ Մալոյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք՝ 2 ամիս ժամկետով «Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի Ռուբեն Ռուբինյանը հայ- ադրբեջանական կոնֆլիկտի սկսման մեջ մեղադրեց ռուսներին Օկուպացված Հադրութում պղծվել է 1621 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Թեհրանը հայտնում է՝ սպանվել են ԱՄՆ և Իսրայելի հետախուզության երկու անդամներ Տոկիոյում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ այցի պատճառով Վրաստանում բելառուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը կիրճն է ընկել․ կան զոհեր Չափերդ ճանաչի, դավայ, ցրվեք. ԱԺ միջանցքում քաշքշուկ տեղի ունեցավ ընդդիմադիր և ՔՊ-ական պատգամավորների միջև Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Աhшբեկչnւթյшն մեղադրանքն այս իշխանությանը պետք էր, որպեսզի արատավորեր «Սրբազան պայքարը» և իր մասնակիցներին. Սողոյան Պատերազմ, զոհեր, կորուստներ և՝ պարգևավճարներ, սա է այս իշխանության դեմքը. Էդգար Ղազարյան 8 տարում այդպես էլ վարչապետ չդարձավ․ լրագրող Փաշինյանը բոլ-բոլ ծախսում է պետական փոխերը. 2 մլրդ 640 մլն դրամ` COP17-ի անցկացման համար Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի հերթական «կռուտնտները». Արցախն ուրացածը այն շարունակում է «վզի թոկ» անվանել... Ժամանակին հանձնաժողի նախագահ եղել են Եգորյանը, Թովմասյանը, Հարությունյանը… իսկ հիմա՝ Արուսյակ Ջուլհակյանի պես կիսագրագետը. Մելիքյան

ՀՔԾ-ում դեռ չեն ստացել Դատախազության նյութերը ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանի կողմից լրագրող Փայլակ Ֆահրադյանի վրա հարձակման փաստով

Երեկ լրագրող Փայլակ Ֆահրադյանն ահազանգեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության (ԲՏԱ) նախարար Հակոբ Արշակյանի կողմից սրճարանում իր վրա հարձակվելու մասին:

«Դեպքը տեղի է ունեցել Երևանում գործող սրճարաններից մեկում, երբ ես տեսա, թե ինչպես է աշխատանքային ժամը նախարարն անցկացնում սրճարանում։ Ես մոտեցա նրան և հարցրի, թե ինչ է անում աշխատանքային ժամին սրճարանում, ինքն էլ պատասխանեց, որ գիշերային ժամերին է աշխատում։ Այդ տեսանյութն ինձ մոտ կա»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերով դեպքն այսպես ներկայացրեց մեր գործընկերը։

Նրա խոսքով՝ Հակոբ Արշակյանը պատասխանելուց հետո խնդրել է, որ Ֆահրադյանն անջատի տեսախցիկը:

«Ես անջատեցի տեսախցիկը, վերջինս սկսեց ասել, որ ես դեռ կհիշեմ այս օրը։ Քանի որ տեսախցիկն անջատված էր, ես իրեն պատասխանեցի՝ երբ ուզում է, կարող եմ հիշել, բայց այն, որ ինքը նախարար է, չի նշանակում, որ պետք է այդ տոնով խոսի»,-ասաց լրագրողը։

Դրանից հետո, Փայլակ Ֆահրադյանի խոսքով, ինքը բարձրացել է վերև և սկսել համակարգչով աշխատել։

«Ու այդ ժամանակ Հակոբ Արշակյանը բարձրացավ վերև ու հարձակվեց իմ վրա, վնասեց ձեռքս, համակարգիչս, սեղանին դրված հեռախոսս։ Այստեղ կան տեսախցիկներ, և ես պահաջելու եմ, որ սրճարանն ինձ տա կադրերը։ Ես նաև հաղորդում եմ ներկայացնելու ոստիկանություն»,- նշեց մեր գործընկերը։

Ավելի ուշ համացանցում նաև տեսանյութ տեղադրվեց, ուր հստակ երևում էր, որ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը բռունցքներով հարձակվում է լրագրողի վրա:

Դեպքը դատապարտեցին շատերը, հայտարարությամբ հանդես եկավ նաև Մարդու իրավունքների պաշտպանը՝ նշելով, որ որևէ պատճառ չի կարող արդարացնել մասնագիտական աշխատանք կատարող լրագրողի նկատմամբ բռնությունը, առավել ևս՝ բարձրաստիճան պաշտոնյայի կողմից:

168.am-ի հետ զրույցում նաև դատախազությունից հայտնեցին, որ դեպքի առթիվ նյութերն ուսումնասիրվել են և ուղարկվել Հատուկ քննչական ծառայություն:

Այս պահի դրությամբ սակայն, ինչպես մեզ տեղեկացրեցին ՀՔԾ-ից դրանք այդ գերատեսչությունում դեռ պաշտոնապես չեն ստացել. հավանաբար օրվա կեսին կստանան:

Մենք զրուցեցինք նաև Փայլակ Ֆահրադյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սոսե Չանդոյանի հետ, ով ասաց, որ ոստիկանություն գրավոր հաղորդում են ներկայացրել հանցագործության մասին ու տվել բացատրություն:

«Փաստորեն լրագրողը ոչ միայն մարմնական վնասվածքներ է ստացել, այլև՝ գույքային, քանի որ ԲՏԱ նախարարը կոտրել է նրա համակարգիչն ու հեռախոսը։ Նախարարի արարքը պարզապես խուլիգանություն է։ Խոչընդոտվել է նաև մասնագիտական պարտականությունները կատարող լրագրողի աշխատանքը»,- ասաց փաստաբանը:

Սոսե Չանդոյանը հավելեց նաև, որ ոստիկանությունից Փայլակ ֆահրադյանին արդեն ուղեգրել են դատաբժշկական փորձաքննության: Ապրանքագիտական փորձաքննություն դեռ չի կատարվել:

«Վստահաբար կարող եմ նշել, որ լրագրողը որևէ էթիկական նորմ չի խախտել, չի հայհոյել նախարարին ու նրա ուղեկից կնոջը, ինչպես պնդում են իշխանական թիմում, ինչը, բնականաբար, որևէ կերպ չապացուցվեց և չի ապացուցվելու, քանի որ ամբողջությամբ հերյուրանք է: Լրագրող Փայլակ Ֆահրադյանի վերաբերյալ ապատեղեկատվություն տարածող լրատվամիջոցների հետ կշփվենք օրենքով սահմանված ողջ գործիքակազմով, հարկ եղած դպքում հայցով կդիմենք դատարան։ Այս պահին կսպասենք Հատուկ քննչական ծառայության գործողություններին»,-ասաց Սոսե Չանդոյանը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>