Փաշինյանական գործարարները Վանում հանդիպել են թուրք գործարարների հետ... 1915-ը կիսատ է մնացել, երևի դրա համար ԲՀԿ–ի ձայները ճիշտ են հաշվել, բայց սխալ փոխանցել աղյուսակին. Օրբելյանի եզրափակիչ ելույթը ՍԴ–ում Խիստ անհրաժեշտ է, որ հոգևորականը հաղորդ լինի նաև ժամանակի զարգացումներին ու մարտահրավերներին. Գարեգին Երկրորդ
1
ՍԴ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործով որոշում կայացնելու Ինչո՞ւ Թուրքիայի և Իսրայելի միջև վեճում Ադրբեջանն ընտրեց Անկարայի կողմը Ի՞նչ նպատակ է հետապնդում Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը Հայաստան և Ադրբեջան Օր վերջին․ ՍԴ-ն այսօր կգնա խորհրդակցական սենյակ Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Օրբելյանն է մանրամասնում Ռուսաստանում որոշել են՝ ինչպես պատժել հենց Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՍԴ-ն փակ նիստում կուսումնասիրվեն գաղտնի փաստաթղթերը Ըստ էության․ Մակրոնը և մյուս խաղավարները Փաշինյանին խամաճիկի նման խաղացնում են․ Արեգնազ Մանուկյան Տոտալիտարիզմի տեխնոլոգիան, պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Փաշինյանական Հայաստանում կալանքը պատժի միջոց է․ Մենուա Սողոմոնյան Պատերազմ Արցախում
Փաշինյանական գործարարները Վանում հանդիպել են թուրք գործարարների հետ... 1915-ը կիսատ է մնացել, երևի դրա համար ՍԴ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործով որոշում կայացնելու Ինչո՞ւ Թուրքիայի և Իսրայելի միջև վեճում Ադրբեջանն ընտրեց Անկարայի կողմը Ֆրանսիայի նախագահական ընտրությունները կարող են նշանակվել ապրիլի 18-ին և մայիսի 2-ին ԲՀԿ–ի ձայները ճիշտ են հաշվել, բայց սխալ փոխանցել աղյուսակին. Օրբելյանի եզրափակիչ ելույթը ՍԴ–ում Ի՞նչ նպատակ է հետապնդում Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը Հայաստան և Ադրբեջան Շոգը վերադառնում է Հայաստան, օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 5 աստիճանով Նոր բառեր հորինելու փոխարեն լավ կաներ՝ խորքային պատասխան տար. Կարեն Միրզոյան 25-օրյա հավաքների ժամկետը հնարավոր է կրճատել, սակայն իշխանությունը դա դիտարկում է որպես պատիժ և դեռևս չի գնում այդ քայլին. Աբրահամյան Ալիևը հարցը հասցրել է ՄԱԿ՝ պահանջելով 300 հազար ադրբեջանցիների վերաբնակեցում Հայաստանում. Հարութ Սասունյան Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ» Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ» Իշխանությունը դեսանտ է իջեցրել Գյումրու համայնքապետարանում․ «Հրապարակ» 11 ՀԿ և ընտրական փորձագետը պահանջում են հետ կանչել ընտրական իրավունքը սահմանափակող օրենսդրական նախագիծը Օր վերջին․ ՍԴ-ն այսօր կգնա խորհրդակցական սենյակ Դաչայից` շտաբ. Փաշինյանը շտապել է փրկել իրավիճակը ՌԴ-ն սանկցիաների երկրորդ խոշոր փաթեթն է պատրաստում «Ադրբեջանը կարող է հայտնվել իսրայելական մուրճի և թուրքական պայտի արանքում»․ Վարդան Ոսկանյան Էներգետիկ վերափոխման հետընթաց՝ Հայաստանի դիրքերը վատթարանում են. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ ՀՀ ամբողջ տնտեսությունը պայթյունի եզրին է. Փորձագետ Փաշինյանը մեկնելու է Իրան՝ մասնակցելու Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Օրբելյանն է մանրամասնում Սահմանադրական դատարանը մասնակի բավարարել է «Ուժեղ Հայաստանի» միջնորդությունը Դե գոնե իմանանք՝ Գեղամն ո՞վ է, գտնենք, պարոն Վարդևանյան, շատ արագ Գեղամով զբաղվեք. Սամվել Կարապետյան 24-ամյա երիտասարդն ընկել է բարձրահարկից ու մահացել Կասկածում ենք, որ եղել է լցոնում, 4-5 հազարի տարբերություն է տալիս. Հովհաննես Խուդոյան Գետինը մտնենք. Արցախն ուրացած ԳՇ պետը զեկուցում է, թե զորքը ճաշարանի բացմանը պատրաստ է. Մանուկյան Խիստ անհրաժեշտ է, որ հոգևորականը հաղորդ լինի նաև ժամանակի զարգացումներին ու մարտահրավերներին. Գարեգին Երկրորդ Հայ ժողովրդի, պետության և արդարության շահերից է բխում ճանաչման փաստը․ Բագրատ Միկոյանը՝ Հայոց ցեղասպանության՝ Իսրայելի ճանաչման մասին Փաշինյանին հեռացնելու գաղտնի պլան ունենք, եղել է հանդիպում մի քանի առաջնորդների հետ. Սամվել Կարապետյան

Փաշինյանը բազմակի անգամներ տապալել է սահմանադրական կարգը

«Հրապարակ» թերթը գրրում է

«Նախօրեին վարչական դատարանն Օնիկ Գասպարյանի պաշտոնանկությունը չեղարկեց: Կառավարությունը հայտնեց, որ չի պատրաստվում կատարել դատարանի որոշումը։ Զրուցել ենք ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանի հետ։

- Հիմա ո՞վ է ԶՈւ ԳՇ պետը։ Իշխանությունը կարծում է, որ Վարչական դատարանն իրավասություն չուներ կասեցնել ազատման հրամանը։

- Ի տարբերություն մնացած իրավական ակտերի՝ Սահմանադրությունը բարձրագույն իրավական ակտն է,  սահմանադրական նորմը գերակայություն ունի մնացած բոլոր օրենքների նկատմամբ․․․ եթե Սահմանադրությունը չի նախատեսել ԳՇ պետի ազատումը, մնացած բոլոր օրենքները, որոշումները պետք է բխեն այդ կետից։

- Ուզում եք ասել, որ Գասպարյանի ազատման որոշումը հակասահմանադրական է, թեպետ կառավարությունը «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը փոխել էր, և այդ հիմքով կայացվեց որոշումը։

- Հենց դրա պատճառով ՀՀ նախագահն այդ կետով չդիմեց ՍԴ, այլ օրենքի կետով, այսինքն՝ նա նորից տեղ թողեց նոր վեճ ստեղծելու՝ անտեսելով, որ սահմանադրական նորմն իմպերատիվ է և այլ մեկնաբանությունների տեղիք չի տալիս։

- Խնդրեմ, Վարչական դատարանի որոշումը մեկնաբանեք։

- Նույն Սահմանադրության մեջ կան նորմեր, որ ԶՈւ հրամանատարական կազմին նշանակում և ազատում է վարչապետի առաջարկությամբ հանրապետության նախագահը, բայց կա հատուկ նորմ, որն ասում է՝ նշանակում է 5 տարի ժամկետով և որևիցե այլընտրանքային ելք չի տեսնում, հետևապես, գերակայություն ունեցողը մնում է դա։ Մնացածը բխում են դրանից։

- Բայց իշխանությունը չի  համարում, որ հակասահմանադրական որոշում է կայացրել։

- Ակնհայտ չէ՞, որ Նիկոլ Փաշինյանը բազմակի անգամներ տապալել է սահմանադրական կարգը․ սկսած դատարանների շրջափակումից, դուրս եկած միջազգային նորմերի կանոններին համապատասխան հայտարարություն ստորագրելը, նման իրավասություն նա չուներ, որովհետև Սահմանադրությամբ այլ կարգ էր նախատեսված։ Եթե մենք լինեինք իրավական երկիր, ապա վաղուց Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական գործ հարուցված կլիներ, և նա կլիներ նախնական կալանքի վայրում։ Բայց խնդիրն այն է, որ օրենքը չի գործում, ՀՀ գլխավոր դատախազը հանցավոր անգործություն է դրսևորում, ԱԱԾ պետը, ՀՔԾ պետը։ Օնիկ Գասպարյանին իրավունք չունեին անգամ ազատել, վերջ, սա է ամբողջը։

- Իսկ ռազմական դրության պայմաններում Օնիկ Գասպարյանն ունի՞ սահմանադրական լիազորություններ՝ ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու։ Մի կողմից՝ ԳՇ-ն հայտարարեց, թե Փաշինյանը սպառնում է մեր անվտանգությանը, ուստի պետք է հեռանա, մյուս կողմից, չէ՞ որ Սահմանադրությունը ԶՈւ-ին է վերապահում անվտանգության պահպանումը՝ քայլեր չպիտի՞ արվեն։

- Ռազմական դրության ժամանակ ԳՇ պետի լիազորություններն ավելի լայն են, քան սովորական ժամանակ, երբ նա ենթարկվում է պաշտպանության նախարարին, իսկ ռազմական դրության ժամանակ զորքերն են ենթարկվում ԳՇ պետին։

- Կոչ էին անում, որ Օնիկ Գասպարյանը Փաշինյանին ձերբակալի․ ունի՞ նա նման լիազորություն։

- Դա լրիվ ուրշ հարց է, Օնիկ Գասպարյանին ուզում են բերել մտցնել քաղաքականություն։ Ինքն ընդամենն ասաց, որ վարչապետն ազգակործան քաղաքականություն է վարում, և հնարավոր չէ այդ պայմաններում մեր ֆունկցիաներն իրականացնել՝ կոչ ենք անում, որ հրաժարական տա։

- Եթե իրոք ազգակործան քաղաքականություն է վարում Փաշինյանը, պիտի թողնել այդ քաղաքականությունը մինչև վե՞րջ իրականացնի, թե՞ կան կանխելու գործիքներ։

- Գիտեք, չենք կարող սահմանադրական մի նորմը վերցնել և ամբողջը կառուցել դրա շուրջը, բա մյուս ինստիտուտները գոյություն չունե՞ն, ես խոսեցի գլխավոր դատախազի, մյուսների, ՀՀ նախագահի մասին։ Եթե թիվ մեկ պաշտոնատար անձն իր դերում չէ, ազգադավ գործունեություն է իրականացնում, և ՀՀ նախագահն էլ հանցավոր անգործության է մատնված, ի վերջո, ՀՀ նախագահը պետության գլուխն է, և Սահմանադրության պահպանմանն ուղղված քայլեր ինքը պետք է անի։ 

- Գուցե Ձեր նշած անձինք Փաշինյանի կամակատարներն են, բայց ԶՈւ-ն․․․

- Դա շատ ծավալուն թեմա է, այո, որովհետև պաշտպանել հայրենիքը, դա չի նշանակում միայն արտաքին թշնամուց պաշտպանել։ Բայց չեն կարող օրենքներն ու Սահմանադրությունը բոլոր իշխանականները ոտնատակ տան, միայն ընդդիմությունն ու ՊՆ-ն օրենքով շարժվեն։ Այսօրվա իշխանությունները պետք է հասկանան, որ յուրաքանչյուր ազդեցություն հակազդեցության է արժանանում, եթե օրինական ճանապարհով կոնֆլիկտին լուծում չտան և անօրինական քայլերի են դիմում, դա նշանակում է, որ ժողովրդին էլ են դրդում անօրինական քայլերի»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>