ԵԱՏՄ-ում ՀՀ անդամակցությունը կսառեցվի, Փաշինյանը քաղաքական կարգավիճակը կփոխվի. քաղաքագետ Գագիկ Ծառուկյան. Ուղղակի կարող եմ ասել՝ երբեք սա չեմ մոռանա Սեպտեմբերի 2-ը Արցախի Անկախության օրն է
2
Հայաստանի արցախացման վտանգներն ու Անդրանիկ Թևանյանի բանտարկությունը Այս դատավարությունը պետք է դիտարկել որպես Հայաստանը աշխարհաքաղաքական կոնֆլիկտի տարածք սարքելու հերթական օղակներից մեկը. քաղաքագետ Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ․ Պուտին (տեսանյութ) Հայաստանը նեոֆաշիզմի և պանթուրքիզմի կերակրասեղանին Պուտինն ու Փաշինյանը տարբեր գնահատականներ են տվել Հայաստանի՝ ԵՄ-ին ուղղված կուրսին. Մոսկվան օրենքը համարում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ազդանշան Փաշինյանին հասկացրել են՝ Պուտինից այլևս սպասելիք չունենաս․ ի՞նչ է տեղի ունեցել․ Բոզոյան (տեսանյութ) «Հրապարակ». Ինչու է կալանավորվել Արեգնազ Մանուկյանը. պաշտպանի բացահայտումը Փաշինյանի ԱԽՔ-ն ու Ալիևի օգնականը քննարկել են իրենց «խաղաղության օրակարգը» Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նախնական դատալսումների առաջին դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին՝ ժամը 16։30-ին Թրքաբոլշևիկության մասին Պատերազմ Արցախում
ԵԱՏՄ-ում ՀՀ անդամակցությունը կսառեցվի, Փաշինյանը քաղաքական կարգավիճակը կփոխվի. քաղաքագետ Դատավորը տեսնում է՝ մարդն անգիտակից պառկած է, ասում է, չէ, մարդը կարող է վազելով փախնի. Արա Ղազարյան Վեհափառ հայրապետի և եպիսկոպոսների գործով դատավոր Վահագն Մելիքյանը ցանկացած պահի կարող է հայտնվել մեղադրյալի աթոռին Հստակ է, որ Պուտինը երեկ հայտարարեց Հայատանում իշխանափոխության ռուսական վերջնախաղի մեկնարկը. Բալյան Հորս կալանավորել են, քանի որ Փաշինյանը դեռևս զիջումներ ունի անելու Ադրբեջանին․ Լևոն Քոչարյան Ողբերգական վթար Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում. նախնական տվյալներով՝ 5 հոգի մահացել են Հայաստանի համար «Ռուսական երկաթուղիների՝ իբր «տոքսիկ» լինելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները որևէ կապ չունեն իրականության հետ. Օվերչուկ Իրանում ամերիկյան հարձակումների հետևանքով զոհվել է 19 մարդ Արցախի հարցը օրակարգում պահելու խնդիր ունենք, մենք պատրաստ ենք ճնշումների. Գագիկ Բաղունց Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութի առնչությամբ ՄԻՊ-ը սկսվել է հարցի քննարկման ընթացակարգ Մարդու արժանապատվությունը նվաստացնող, նրա կյանքի հետ անհամատեղելի վերահոշյալ փաստը դատապարտելի է Հայաստանի արցախացման վտանգներն ու Անդրանիկ Թևանյանի բանտարկությունը Ինստիտուցիոնալ ստի և հակապոպուլիզմի քաղաքագիտական 7 կետանոց ուղեցույց Գագիկ Ծառուկյան. Ուղղակի կարող եմ ասել՝ երբեք սա չեմ մոռանա Արցախի Հանրապետության Անկախության օրվա առիթով Մայր Տաճարում կատարվել է Խաղաղության աղոթք Արցախը հայկական է և Նիկոլ Փաշինյանն այն մարդը չէ, որ պետք է որոշի՝ արցախը հայկական է թե հայկական չէ. Սաղաթելյան «Արցախի հարցը փակված չէ» Արցախի անկախությունը պատմության փոշիների տակ թաղված չէ, Արցախի անկախությունը սոսկ անցյալ չէ, այլ նաև ու միշտ՝ ապագա. Արամ Առաջին Պարզվել է՝ ինչից էին թունավորվել Երևանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված միջոցառման հյուրերը Այս դատավարությունը պետք է դիտարկել որպես Հայաստանը աշխարհաքաղաքական կոնֆլիկտի տարածք սարքելու հերթական օղակներից մեկը. քաղաքագետ Ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ որևէ մի իշխանություն չեն կարող փակել Արցախի էջը. Դանիելյան Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ․ Պուտին (տեսանյութ) ԱԱԾ-ում բունտ է հասունանում, համակարգը դիմադրում է Փաշինյանի ապօրինություններին․ «Հրապարակ» Արցախի պատմությունը չի ավարտվել... Մետաքսե Հակոբյան Սեպտեմբերի 2-ը Արցախի Անկախության օրն է Ֆիասկո. Կրեմլի համար Փաշինյանի լեգիտիմության հարցը բաց է մնում Հայաստանը նեոֆաշիզմի և պանթուրքիզմի կերակրասեղանին Ինչպես է Գագիկ Խաչատրյանը ենթարկվում խոշտանգմшն. փաստաբանների տարածած կադրերը Սադիզմ՝ առանց սահմանների, սա սամասուդի պաշտոնական օրինակ է․ Իրավապաշտպան Պուտինն ու Փաշինյանը տարբեր գնահատականներ են տվել Հայաստանի՝ ԵՄ-ին ուղղված կուրսին. Մոսկվան օրենքը համարում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ազդանշան

Դատական օրենսգրքի և մյուս օրենսգրքերի նախագծերի փաթեթը անթույլատրելի է և խիստ վտանգավոր․ Փաստաբանների պալատ

Շրջանառության մեջ է դրվել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ սահմանադրական օրենքի, «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը:

ՀՀ փաստաբանների պալատի փորձագիտական խումբը ներկայացրել է դիրքորոշում, ըստ որի դատական օրենսգրքի և մյուս օրենսգրքերի փոփոխությունների նախագծերի փաթեթը անթույլատրելի է և խիստ վտանգավոր: Փորձագիտական խմբի դիրքորոշումը՝ ստորև․

«Նախագծային փաթեթով ի թիվս այլոց նախատեսվում են հետևյալ փոփոխությունները՝

Ա. Առաջարկվում է դատական սանկցիաների մեջ ավելացնել «որոշակի դատավարական իրավունքների սահմանափակումը» սանկցիան և այն կիրառել նաև փաստաբանների նկատմամբ.

Բ. Առաջարկվում է սահմանել բարձրագույն դատական խորհրդի լիազորություն գործը մեկ դատավորից վերցնելու և մեկ այլ դատավորին փոխանցելու հարցում.

Գ. Առաջարկվում է սահմանել պետական տուրք՝ դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ԲԴԽ դիմումներ ներկայացնելու համար:

ՀՀ փաստաբանների պալատը գտնում է, որ ներկայացված նախագծերի փաթեթը անթույլատրելի է և խիստ վտանգավոր, ուղղված է դատական պաշտպանության իրավունքի սահմանափակմանը, իրավական պաշտպանության իրավունքի ոտնահարմանը, անկախ դատական համակարգի վերացմանը և այլ հակասահմանադրական և հակաժողովրդավարական նպատակների իրագործմանը:

Մասնավորապես,

- Բացակայում է նախագծի ընդունման պատշաճ հիմնավորումը: Որպես հիմնավորում է ներկայացված մեկ նախադասություն, որով ըստ էության նշված է, որ Նախագծային փաթեթի նպատակն է ապահովել գործերի դատական քննության արդյունավետ իրականացումը ...: Այս մեկ նախադասությունը կրում է խիստ հռչակագրային բնույթ, չի պարունակում որևէ վերլուծություն, որևէ վիճակագրական տվյալ, որևէ երկրի օրինակ և այլն: Անգամ նախագծի հեղինակները չեն նշել, թե մասնավորապես ինչպես կարող են առաջարկվող փոփոխությունները ազդել գործերի դատական քննության արդյունավետության վրա, կամ դրանց չկատարումը որքանով է դարձնում անարդյունավետ գործերի դատական քննությունը:

-Ըստ էության դատարանին հնարավորություն է տրվում սահմանափակել փաստաբանների ելույթ ունենալու, միջնորդություն ներկայացնելու և անգամ ապացույց ներկայացնելու իրավունքը, որպիսի պարագայում փաստաբանը չի ունենալու իրավական օգնություն տրամադրելու օբյեկտիվ հնարավորություն, ինչի արդյունքում նրա մասնակցությունը դատական գործընթացներին կրելու է ձևական բնույթ, իսկ քաղաքացիներն էլ զրկվելու են իրենց սահմանադրական հիմնարար իրավունքից:

-Նշված փոփոխությունը Բարձրագույն դատական խորհրդին վերածում է դատական համակարգի վերադաս՝ 4-րդ ատյանի՝ դրանով իսկ կոպտորեն խախտելով իշխանությունների տարանջատման և անկախ դատական համակարգ ունենալու և վերջապես արդարադատության իրականացմանը որևէ միջամտություն արգելքի սահմանադրաիրավական պահանջը»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>