ԵԱՏՄ-ում ՀՀ անդամակցությունը կսառեցվի, Փաշինյանը քաղաքական կարգավիճակը կփոխվի. քաղաքագետ Գագիկ Ծառուկյան. Ուղղակի կարող եմ ասել՝ երբեք սա չեմ մոռանա Սեպտեմբերի 2-ը Արցախի Անկախության օրն է
2
Հայաստանի արցախացման վտանգներն ու Անդրանիկ Թևանյանի բանտարկությունը Այս դատավարությունը պետք է դիտարկել որպես Հայաստանը աշխարհաքաղաքական կոնֆլիկտի տարածք սարքելու հերթական օղակներից մեկը. քաղաքագետ Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ․ Պուտին (տեսանյութ) Հայաստանը նեոֆաշիզմի և պանթուրքիզմի կերակրասեղանին Պուտինն ու Փաշինյանը տարբեր գնահատականներ են տվել Հայաստանի՝ ԵՄ-ին ուղղված կուրսին. Մոսկվան օրենքը համարում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ազդանշան Փաշինյանին հասկացրել են՝ Պուտինից այլևս սպասելիք չունենաս․ ի՞նչ է տեղի ունեցել․ Բոզոյան (տեսանյութ) «Հրապարակ». Ինչու է կալանավորվել Արեգնազ Մանուկյանը. պաշտպանի բացահայտումը Փաշինյանի ԱԽՔ-ն ու Ալիևի օգնականը քննարկել են իրենց «խաղաղության օրակարգը» Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նախնական դատալսումների առաջին դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին՝ ժամը 16։30-ին Թրքաբոլշևիկության մասին Պատերազմ Արցախում
ԵԱՏՄ-ում ՀՀ անդամակցությունը կսառեցվի, Փաշինյանը քաղաքական կարգավիճակը կփոխվի. քաղաքագետ Դատավորը տեսնում է՝ մարդն անգիտակից պառկած է, ասում է, չէ, մարդը կարող է վազելով փախնի. Արա Ղազարյան Վեհափառ հայրապետի և եպիսկոպոսների գործով դատավոր Վահագն Մելիքյանը ցանկացած պահի կարող է հայտնվել մեղադրյալի աթոռին Հստակ է, որ Պուտինը երեկ հայտարարեց Հայատանում իշխանափոխության ռուսական վերջնախաղի մեկնարկը. Բալյան Հորս կալանավորել են, քանի որ Փաշինյանը դեռևս զիջումներ ունի անելու Ադրբեջանին․ Լևոն Քոչարյան Ողբերգական վթար Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում. նախնական տվյալներով՝ 5 հոգի մահացել են Հայաստանի համար «Ռուսական երկաթուղիների՝ իբր «տոքսիկ» լինելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները որևէ կապ չունեն իրականության հետ. Օվերչուկ Իրանում ամերիկյան հարձակումների հետևանքով զոհվել է 19 մարդ Արցախի հարցը օրակարգում պահելու խնդիր ունենք, մենք պատրաստ ենք ճնշումների. Գագիկ Բաղունց Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութի առնչությամբ ՄԻՊ-ը սկսվել է հարցի քննարկման ընթացակարգ Մարդու արժանապատվությունը նվաստացնող, նրա կյանքի հետ անհամատեղելի վերահոշյալ փաստը դատապարտելի է Հայաստանի արցախացման վտանգներն ու Անդրանիկ Թևանյանի բանտարկությունը Ինստիտուցիոնալ ստի և հակապոպուլիզմի քաղաքագիտական 7 կետանոց ուղեցույց Գագիկ Ծառուկյան. Ուղղակի կարող եմ ասել՝ երբեք սա չեմ մոռանա Արցախի Հանրապետության Անկախության օրվա առիթով Մայր Տաճարում կատարվել է Խաղաղության աղոթք Արցախը հայկական է և Նիկոլ Փաշինյանն այն մարդը չէ, որ պետք է որոշի՝ արցախը հայկական է թե հայկական չէ. Սաղաթելյան «Արցախի հարցը փակված չէ» Արցախի անկախությունը պատմության փոշիների տակ թաղված չէ, Արցախի անկախությունը սոսկ անցյալ չէ, այլ նաև ու միշտ՝ ապագա. Արամ Առաջին Պարզվել է՝ ինչից էին թունավորվել Երևանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված միջոցառման հյուրերը Այս դատավարությունը պետք է դիտարկել որպես Հայաստանը աշխարհաքաղաքական կոնֆլիկտի տարածք սարքելու հերթական օղակներից մեկը. քաղաքագետ Ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ որևէ մի իշխանություն չեն կարող փակել Արցախի էջը. Դանիելյան Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ․ Պուտին (տեսանյութ) ԱԱԾ-ում բունտ է հասունանում, համակարգը դիմադրում է Փաշինյանի ապօրինություններին․ «Հրապարակ» Արցախի պատմությունը չի ավարտվել... Մետաքսե Հակոբյան Սեպտեմբերի 2-ը Արցախի Անկախության օրն է Ֆիասկո. Կրեմլի համար Փաշինյանի լեգիտիմության հարցը բաց է մնում Հայաստանը նեոֆաշիզմի և պանթուրքիզմի կերակրասեղանին Ինչպես է Գագիկ Խաչատրյանը ենթարկվում խոշտանգմшն. փաստաբանների տարածած կադրերը Սադիզմ՝ առանց սահմանների, սա սամասուդի պաշտոնական օրինակ է․ Իրավապաշտպան Պուտինն ու Փաշինյանը տարբեր գնահատականներ են տվել Հայաստանի՝ ԵՄ-ին ուղղված կուրսին. Մոսկվան օրենքը համարում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ազդանշան

ԱԱԾ աշխատակիցը կատարել է արարք, որը չի բխել ծառայողական անհրաժեշտությունից. ՀՔԾ պարզաբանումը Սուրեն Պապիկյանի գործով

Հաշվի առնելով փաստաբան Երեմ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառմամբ հայտնած տեղեկատվությունը, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակից Սերոբ Հարությունյանը ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ունի արդարացվածի կարգավիճակ, ինչպես նաև քրեական գործի վերաբերյալ հանրության հետաքրքրությունն ու վարույթն իրականացնող մարմնին ուղղված հարցումները, անհրաժեշտ ենք համարում նախաքննության տվյալ փուլում առավել մանրամասն ներկայացնել քրեական գործի որոշ հանգամանքներ:

Այսպես, պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի անձնական կյանքի գաղտնիք համարվող, ոչ հանրամատչելի տեղեկությունն ապօրինի հավաքելու, պահելու և որպես դրա հետևանք այդ տեղեկությունն այլ անձի կողմից ապօրինի տարածելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ.

ՀՀ ազգային անվտանգության ծառայության համապատասխանբաժնի պետի պարտականությունները ժամանակավոր կատարող, գնդապետ ՍերոբՀարությունյանը 2020 թվականի հունվարի 9-ին ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի օպերատիվ տեղեկատու քարտադարանից`առանց համապատասխան ցուցման և իրավաչափ հիմքի առկայության,ստուգել և ստացել է Սուրեն Պապիկյանի դատվածության վերաբերյալ տեղեկանքը, այսինքն` կատարել է արարք, որը չի բխել ծառայողական անհրաժեշտությունից:

ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հանցագործությունը հիմնավորելու համար բացի արարքից անհրաժեշտ է հիմնավորել, որ պաշտոնատար անձն ունեցել է որևէ շահագրգռվածություն, ինչպես նաև պետք է հիմնավորել, որ հանրորեն վտանգավոր հետևանքը վրա է հասել պաշտոնատար անձի արարքի հետևանքով:

Նախաքննության ընթացքում ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների, ինչպես նաև իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հիմնավոր կասկածից վեր բավարար ապացույցներ ձեռք չեն բերվել Ս. Հարությունյանի կողմից վերը նկարագրված գործողությունը շահադիտական կամ անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով կատարված լինելու վերաբերյալ: Բացի այդ, տվյալներ ձեռք չեն բերվել, որ Սուրեն Պապիկյանի վերաբերյալ համացանցում տարածված տեղեկատվության ստացման աղբյուրը եղել է հենց Ս. Հարությունյանը, այսինքն` չի հաստատվել, որ վերջինիս կողմից ստացված` անձնական կյանքի գաղտնիք համարվող տեղեկատվությունը պահվել, որևէ կերպ օգտագործվել կամ տարածվել է նրա կողմից կամ նրա գործողությունների կամ անգործության հետևանքով:

Նկատի ունենալով, որ չի հաստատվել Ս. Հարությունյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հանցակազմի պարտադիր հատկանիշների` սուբյեկտիվ կողմի և արարքի ու հետևանքի միջև պատճառահետևանքային կապի առկայությունը, 2021 թվականի մարտի 10-ին որոշում է կայացվել նրա նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը դադարեցնելու մասին:

Միաժամանակ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 200-րդ հոդվածի կարգով միջնորդագիր է ներկայացվել ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենին` հիշյալ ծառայողին վերագրվող ոչ իրավաչափ գործողությունները քննարկման առարկա դարձնելու համար:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>