Մեր պետականությունը ծանր վիրավոր է, փրկության հույսը` հարյուր հազարներով փողոց դուրս գալն է և պետականակործան իշխանությունից ազատվելը
Դիտել նաև
«Հոգևորականների դեմ արշավը նոր թափ ստացավ»․ Գևորգ Ստեփանյան
Գևորգ Պապոյանը անկարող է լուծել հայկական բեռնատարների հարցը
ՔՊ-ի ու Ավինյանի հերթական քայլը՝ ընդդեմ «հպարտ» քաղաքացիների. Գևորգ Ստեփանյան
Հայ Եկեղեցուն քննադատելու դյուրին ճանապարհը, առնվազն ողջախոհ չէ. Գևորգ Դանիելյան
Ինչպես՞ ուրախանալ, երբ ազգին ստիպում են սեփական ազգի պատմությունը չանցնել․ Արթուր Գևորգյան
Դավադրության միջոցով Արցախը օկուպացրած ագրեսոր ադրբեջանը շտապում է պատերազմի երկրորդ փուլին, Սյունիքի և Նախիջևանի ուղղություններով։ 18-ի թուրք-ադրբեջանական «հեղափոխություն» պրոյեկտ-օպերացիան դեռ շարունակվում է և շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ ըմբոստության, պայքարի գնացող ողջամիտ հատվածը հարյուր հազարներով փողոցում չէ։
Ի դեպ այս ամենի գլխավոր և վերջնական նպատակը մեծ թուրանի կյանքի կոչումն է։ թուրքերը շտապողականորեն իրականացման ճանապարհին են, քանի դեռ Հայաստանում շարունակում են իշխանության մնալ իրենց դրածոները։ Եվ մեր պետականության և անվտանգության համար այս բարդագույն իրավիճակում, թուրքական նկրտումներին, փաստացի, Ռուսաստանն է հրապարակային արձագանքում, նրբորեն ակնարկելով մեծ թուրանի անհարկի լինելու մասին։
Մեր պետականությունը ծանր վիրավոր է, փրկության հույսը` հարյուր հազարներով փողոց դուրս գալն է և պետականակործան իշխանությունից ազատվելը։
Գևորգ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից

