Հովհաննես Ազոյանի գրառման պատճառով ադրբեջանցիները ծաղրում են մեզ
Դիտել նաև
«Օպերատիվ տվյալներ» կեղծելով` բերման են ենթարկվել ակտիվիստ 4 երիտասարդ, որոնցից երկուսը ձերբակալվել են․ Հովհաննես Խուդոյան
Կոպիտ խախտումներով հեռացնելու են Բաքուն Ստեփանակերտով փոխած աշխատակցին․ Հովհաննես Իշխանյան
Ինչու՞ է դերասան Հովհաննես Ազոյանը այս չափ հրապարակային լկտի պահում իրեն
Լոռիում ու Տավուշում աշխատանքներին նույնիսկ հարևան մարզերի փրկարար ուժերը չեն ներգրավվել․ Հովհաննես Խուդոյան
Արցախը մեր սեփականությունն է, Արցախի էջը չպետք է փակված համարել. Հովհաննես Իշխանյան (տեսանյութ)
Երեկվանից ադրբեջանական սոցցանցերը և ԶԼՄ-երը մեծ ոգևորությամբ տարածում են դերասան Հովհաննես Ազոյանի հաճոյախոսությունը Ադրբեջանի նախագահին։ Այս մասին գրում է Մեդիապորտ տելեգրամ ալիքը։
«Նրա մեկնաբանության պատճառով ադրբեջանցիները ծաղրում են, թե «պարտությունից հետո հայերը խելոքացել են», «վախենում են Երևանն էլ գրավենք, այդ պատճառով աղերսում են, որ նոր պատերազմ չլինի»։
Սրան զուգահեռ, սոցցանցի հայկական տիրույթում հայհոյում են Ազոյանին՝ զոհերի արյունն ուրանալու, Բաքվի բանտերում մեր եղբայրներին տանջահար անողին գովաբանելու համար։
Հիշեցնենք, որ նա Մեհրիբան Ալիևայի էջում հրապարակված տեսանյութի մեկնաբանություններում գրել էր. «Ես վերջապես խաղաղություն եմ տեսնում Պարոն Ալիևի դեմքին։ Խաղաղություն աշխարհին։ Թող էլ երբեք պատերազմ չլինի»»։