Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը
Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Պատերազմ Արցախում
Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ

««Իմ քայլը» հասկանում է, որ սա վերջին քաղաքային իշխանությունն է, որտեղ իրենք ներկայացված կլինեն». Դավիթ Խաժակյան

Երևանի ավագանու երեկվա նիստը թեժ էր: Կրքերը հատկապես բորբոքվեցին «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի և նույն խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանի  չորս ամիս առաջ ներկայացրած, բայց միայն երեկ ավագանու նիստի օրակարգ մտած նախագծի քննարկման ժամանակ: Ավագանու ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչներն առաջարկում էին Երևանի ավագանու անունից հրաժարականի պահանջով ուղերձ հղել Նիկոլ Փաշինյանին և իր Կառավարությանը: Ավագանին, իհարկե, դեմ քվեարկեց: Ներկա 36 անդամներից միայն 5-ն էին կողմ քվեարկել, 28-ը դեմ էին, ձեռնպահ քվեարկողներ չկային, ստացվում է, որ 3 հոգի պարզապես քվեարկությանը չի մասնակցել: 168.am-ը Դավիթ Խաժակյանից հետաքրքրվեց, թե ակնկալո՞ւմ էր նման թեժ քննարկում, որը վերածվեց անգամ փոխադարձ վիրավորանքների և քաշքշուկի:

«Բնականաբար, նման երևույթներն անցանկալի են, և չէի ակնկալում, բայց դա ուղիղ արտացոլումն է այն իրավիճակի, որն իշխանությունը ստեղծել է երկրի ներսում, և եթե ավագանու անդամները դժվարանում են զսպվածություն ցուցաբերել, ապա առավել ևս քաղաքացիներն իրենց շփումներում ու քննարկումներում կարող են ավելի պակաս զսպված լինել: Դա գալիս է ուղիղ ապացուցելու այն, ինչ որ երեկ չէ առաջին օրն Առաջին նախագահը հայտարարեց, այն մասով, որ ցանկացած ուղղություն, որով քաղաքական հանգուցալուծումները կգնան, առանց Փաշինյանի հրաժարականի և, գուցե թե, երկրից միառժամանակ հեռանալու, չեն կարող իրավիճակի հանգուցալուծում դառնալ, քանի որ հղի են բախումներով»,- ասաց Խաժակյանը:

«Լույս» խմբակցության ղեկավարի ելույթից հետո ավագանու «Իմ քայլը» խմբակցության մի քանի անդամ, որոնք  ավելի քան 2 տարիների ընթացքում կա՛մ առհասարակ չէին մոտեցել ամբիոնին, կա՛մ դա արել էին մեկ-երկու անգամ, և որոնց անուն-ազգանուններն անգամ իրենց գործընկերներն էին դժվարությամբ մտաբերում, իրենց պարտքը համարեցին հիշեցնել, թե ինչ է տեղի ունեցել մոտ 3 տարի առաջ,  ինչպիսի հանրային վստահություն էին վայելում իրենք, խորհուրդ տվեցին, թե ինչի  համար է պետք ծառայեցնել ավագանու մանդատը, նրանցից մեկն անգամ տրամաբանությունից զուրկ համարեց երկիրը պարտության տարած, նոյեմբերի 9-ին թաքուն կապիտուլյացիոն ակտ ստորագրած վարչապետի և նրա կառավարության հրաժարականի պահանջով նախագիծը:

«Ենթադրում եմ, որ ԱԺ-ից կամ Կառավարությունից ինչ-որ մեկը տեքստային տարբերակով տվել էր այդ գրածը, և նրանք ընթերցում էին, խոսում էին ինչ-որ բաների մասին, որոնցից պարզապես տեղյակ չեն, թերևս, յուրաքանչյուրն այս իրավիճակում իր ճանապարհն է փորձում գտնել՝ ներկայանալու Կառավարությանը, իշխանություններին, քանի որ բազմաթիվ թափուր պաշտոններ են գոյացել այն բանից հետո, երբ մարդիկ հրաժարվում են աշխատել Փաշինյանի հետ, և գուցե իրենք, այդ պաշտոններից որևէ մեկը պատկերացնելով, որոշել են պաշտպանել Փաշինյանին: Քաղաքական բովանդակությամբ այդպիսի ելույթներ մենք ունեցել ենք նաև 4 ամիս առաջ՝ կապիտուլյացիայից անմիջապես հետո, և նրանցից որևէ մեկը չէր համարձակվում այդ ժամանակ անգամ շատ թեթև, մեղմ պատասխանով ելույթ ունենալ»,- ասաց Խաժակյանը:

Գործընկերների նախագծին դեմ քվեարկեց նաև «Լույս» խմբակցության 3-րդ անդամը՝ Անի Խաչատրյանը, նա էլ «Հանրապետություն» կուսակցությունից է: Ավելին, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանի ելույթի ժամանակ, երբ վերջինը հռետորական հարց էր հնչեցնում, թե ինչո՞ւ են պաշտպանում Փաշինյանին, տեղից արձագանքեց, թե պաշտպանելու տեղ չունի 17 կուսակցությունների՝ վարչապետի թեկնածուն: Խաժակյանն ասաց, որ իրենց համար անակնկալ չէր Խաչատրյանի քվեարկությունը, քանի որ սա առաջին անգամը չէ, որ իրենց կարծիքները չեն համընկնում:

«Ակնկալելի էր, ես գիտեմ «Հանրապետություն» կուսակցության դիրքորոշումը, Արամ Զավենի Սարգսյանի դիրքորոշումը, մոտեցումները, վերջինիս նաև տեսել էինք մարտի 1-ի՝ Փաշինյանի քարոզչական հանրահավաքին, ուստի դա ինձ համար կանխատեսելի էր, «Լույս»-ն էլ որպես դաշինք՝ գոյություն չունի, կա ընդամենը խմբակցություն, տեսանելի է, որ իմ և գործընկերոջս՝ Թեհմինա Վարդանյանի տեսակետները 180 աստիճանով տարբերվում են տիկին Խաչատրյանի տեսակետներից: Բացի նրանից, ինչ Դուք մեջբերեցիք, այդ թեմայի հետ կապված, տիկին Խաչատրյանը նաև կատարողականին կողմ քվեարկեց, դա ևս աննախադեպ էր, մենք կատարողականներին, ընդ որում, ավելի լավ կատարողականների, քան սա էր, միշտ դեմ ենք քվեարկել, և ինձ համար իր հայացքների այդ մասով փոփոխությունը զարմանալի է, բայց իր գործն է, իր որոշելիքն է»,- ասաց Խաժակյանը:

Երեկ Երևանի ավագանին հաստատեց «Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը»: Սա՝ այն դեպքում, երբ այն «աննախադեպ» թերակատարված էր, օրինակ՝ բյուջեի ծախսային մասը կատարվել է ընդամենը 63.5 տոկոսով: Քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսեսյանը, իշխող ուժի մյուս ներկայացուցիչներն ամեն ինչ «արդարացրին»  կորոնավիրուսով և պատերազմով պայմանավորված իրավիճակով: Արդյոք ամեն ինչ կարելի՞ է բացատրել այս երկու հանգամանքով:

«Բնականաբար, ոչ: Ես համեմատականներ բերեցի Հայաստանի մյուս երկու խոշորագույն քաղաքների հետ, համեմատեցի Քաղաքապետարանի արած աշխատանքն առանձին վարչական շրջանների հետ, և տեսնում ենք, որ Մարությանի վերահսկողության տակ եղած ոլորտներն են ձախողել, նա պարզապես ձախողակ կառավարիչ է, և այն, որ «Իմ քայլը» այդպես կառչած է Մարությանից, խոսում է միայն մեկ բանի մասին՝ իրենք հասկանում են, որ սա վերջին քաղաքային իշխանությունն է, որտեղ իրենք ներկայացված կլինեն, դրա համար փորձում են այդ հնարավորությունը մաքսիմալ իրենց ձեռքում պահել»,- ասաց Խաժակյանը:

Մեր հարցին, թե իր կարծիքով՝ ինչո՞վ էր պայմանավորված Հայկ Մարությանի այդքան «մեղմ» կեցվածքը նիստի ընթացքում, քանի որ մյուս նիստերին նա չէր խորշում կոշտ պատասխանել ընդդիմադիրների ելույթներին, Խաժակյանն արձագանքեց.

«Իր թիկունքը խարխուլ է, վարչապետի աջակցությունն այլևս չունի, առճակատման մեջ է, դրա համար էլ այդպիսի իրավիճակ է»:

Քաղաքային իշխանության երեկվա նիստում ավագանու որոշմամբ փոփոխություն տեղի ունեցավ նաև Քաղաքապետարանի հաստիքացուցակում: Որոշման կետերից մեկով վերականգնվեցին Ֆինանսական վարչության պետի 2 տեղակալների՝ շուրջ 1.5 տարի առաջ կրճատված հաստիքները: Ավագանու ընդդիմադիր անդամները դեռ այն ժամանակ պնդում էին, որ հաստիքները կրճատվում են կոնկրետ մարդու աշխատանքից հեռացնելու համար:

«Քաղաքական նպատակներով պետի տեղակալների հաստիքները վերացրել էին, իսկ հիմա էլ քաղաքական նպատակով հանեցին Արտաքին կապերի վարչության պետի տեղակալի հաստիքը: Այն փոփոխությունը, որ պետք էր վերականգնել Ֆինանսական վարչության պետի 2 տեղակալների հաստիքները, միանշանակ ճիշտ էր, որովհետև պետք չէր այն հանել, բայց հիմա նույն բանն արեցին Արտաքին կապերի վարչության պետի տեղակալի հաստիքի հետ կապված, որը սխալ է ու միանշանակորեն քաղաքական մոտիվացիա ունի, քանի որ տվյալ անձն այլ քաղաքական հայացքների մարդ է»,- ասաց Խաժակյանը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>