Օդանավակայանից ոստիկանություն է տեղափոխվել Սուրիկ Խաչատրյանի որդին
Դիտել նաև
Նիկոլը, Իլհամը, Հիտլերը, «Մեծ սուտը» և Ադրբեջանի հերթական հրամանը. Արթուր Խաչատրյան
Հայաստանը ջայլամի քաղաքականություն է վարում. Արթուր Խաչատրյան
Հիշողությա՞ն, թե՞ բարոյականության կորուստ․ Արթուր Խաչատրյան
ԵԱՀԿ ՄԻնսկի խումբը և Արցախյան հակամարտության ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ հիմնարար սկզբունքները․ Արթուր Խաչատրյան
Իրեն պետք է մի թղթի կտոր, որ թափահարի Չեմբերլանի նման և ասի՝ ես խաղաղություն եմ բերել. Խաչատրյան. Տեսանյութ
Մարտի 17-ին, ժամը 00.10-ին, Դոհա-Երևան չվերթով Հայաստան է ժամանել և «Զվարթնոց» օդանավակայանից Կենտրոնական բաժին տեղափոխվել 26-ամյա Տիգրան Խ.-ն, որը 2018 թ. օգոստոսի 28-ից Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) և 327-րդ (Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքային ծառայությունից խուսափելը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Նշենք, որ Տիգրան Խ.-ն Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին է: