Դարձել է քայլող աղետ Աղետաբեր «ագռավի» կռկռոցը լսվում է մեր երկրի տարբեր մարզերում Ուզում է Ջենիֆեր Լոպեսն աջակցի Փաշինյանին՝ ՀՀ քաղաքացին է որոշելու, թե ում ընտրի. Գևորգ Ստեփանյան (տեսանյութ)
11
Տաշիրում քաղաքացին դուռը շրխակցրեց Փաշինյանի դեմքին Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմը և Հայաստանին սպասվող վտանգները․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Հոնկոնգում թողարկվող Asia Times պարբերականը թվերով է հիմնավորում, թե ինչ աստիճանի տուժեցին ԱՄՆ-ն ու Իսրայելն այս պատերազմում Ըստ գերմանական Der Spiegel պարբերականի՝ պատերազմի արդյունքում Իրանը հայտնվեց ձիու վրա, իսկ ԱՄՆ-ն՝ ձիու տակ Կոչ ենք անում Հայաստանի քաղաքացուն՝ Միացի՛ր, որ փոխենք․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը վախենում է աթոռը կորցնելուց, դրա համար էլ վախեցնում է ժողովրդին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Շոու հրադադար է, և թող ժողովրդին չխաբեն, թե խաղաղություն է.որևէ մեկը վստահո՞ւմ է Ալիևի երաշխավորմանը. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ ԲՀԿ–ի ցուցակը գլխավորում է Ծառուկյանը, երկրորդը Անդրանիկ Թեւանյանն է ԲՀԿ համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի ու թիմի շնորհանդեսը (ուղիղ) Պատերազմ Արցախում
Ադրբեջանը Հայաստան կմատակարարի 887 տոննա դիզելային վառելիք Ողբերգական վթարի ֆոնին Փաշինյանն ազդարարում է, որ ավտոբուսի սիգնալն ինքն է տալիս Ողբերգական վթար՝ Փաշինյանի համար Սպիտակ մեկնող ՆԳՆ ավտոբուսի մասնակցությամբ Տաշիրում քաղաքացին դուռը շրխակցրեց Փաշինյանի դեմքին Դարձել է քայլող աղետ Աղետաբեր «ագռավի» կռկռոցը լսվում է մեր երկրի տարբեր մարզերում Վթարից տուժածները դուրս են գրվել ԲԿ-ից Ընկել են «օրենքով գողերի» հետևից Վազգեն Սարգսյանի հայրենի գյուղի կենտրոնից հեռացնելու են արձանը Ուզում է Ջենիֆեր Լոպեսն աջակցի Փաշինյանին՝ ՀՀ քաղաքացին է որոշելու, թե ում ընտրի. Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Լավրովը խայթել է ՀՀ պաշտոնյաներին, հեգնախառն հարցրել՝ եկա՞ն ձեր ԵՄ հիբրիդային խմբերը Քաղաքական դաշտի հերթական «փուչիկի» պայթյունը. «Փաստ» Նորից «փոցխի» վրա. «Փաստ» Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմը և Հայաստանին սպասվող վտանգները․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցը ենթակա է վերացման. փաստաբան Ոչ թե խոստանալ, այլ բացատրել ՔՊ վարչության անդամը ՔՊ–ի նախընտրական փիառ է անում ՀԷՑ–ի սեփականատերերի հաշվին. ՀԷՑ Վերահսկողական կոմիտե Ինչո՞ւ է ՀՀ-ում ՌԴ դեսպանը գնացել ԿԸՀ. Հովակիմյանի պարզաբանումը Այսօրվա Հայաստանում կա քաղաքական էլիտայի ճգնաժամ. քաղաքագետ Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով 6 զոհ կա, որոնցից 2-ը՝ երեխաներ են Ու՞ր են գնում և ինչի՞ն են ծառայում Երևան քաղաքի բյուջեից հատկացումները (տեսանյութ) Գլխավոր դատախազը մերժել է 18-ամյա Դավիթ Մինասյանի կալանքը վերացնելու միջնորդությունը Հեռո՛ւ պահեք ձեր պիղծ ձեռքերը Հայոց Եկեղեցուց. հոգևոր իշխանությունը ձեր խելքի բանը չէ. հայտարարություն Հոնկոնգում թողարկվող Asia Times պարբերականը թվերով է հիմնավորում, թե ինչ աստիճանի տուժեցին ԱՄՆ-ն ու Իսրայելն այս պատերազմում 2026 թվականի մարտը ամենատեղումնառատ էր Հայաստանի համար Շիրակի մարզում վթարի հետևանքով կա 6 զոհ, 3 վիրավոր Ըստ գերմանական Der Spiegel պարբերականի՝ պատերազմի արդյունքում Իրանը հայտնվեց ձիու վրա, իսկ ԱՄՆ-ն՝ ձիու տակ Մեր առաջարկած Հայաստանը պետք է լինի փոխադարձ հարգանքի, իրար լսելու, զիջելու, հանդուրժելու Հայաստան. Գագիկ Ծառուկյան «Հայաքվեն» դադարեցնում է համագործակցությունը «Միասնության թևերի» հետ. հայտարարություն

Գլուխը պատին է տվել, մենակ իմ ջոկատը 2 զոհ, 6 վիրավոր է ունեցել. Քաջարանի քաղաքապետը՝ պատգամավորին

Yerkir.am-ի հետ զրույցում Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանն անդրադարձել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի աղմկահարույց հայտարարությանը

- Պարո՛ն Փարամազյան, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը, որը ծնունդով Սյունիքի մարզից է, օրերս հայտարարություն էր արել, որով փորձել էր ժխտել Սյունիքի համայնքապետերի՝ ջոկատներ կազմելու և պատերազմին մասնակցելու իրողությունը: Այդ ամենը համապատասխանո՞ւմ է իրականությանը:

Հոկտեմբերի 17-ին կապիտուլյանտը եկավ Սյունիքի մարզ, ավելի կոնկրետ՝ Գորիսի քաղաքապետարան՝ Առուշենց մոտ, և կոչ արեց համայնքապետերին, կոչ արեց բոլորին, որ՝ հարգելի՛ համայնքապետեր, քաղաքապետեր, անցե՛ք Սյունիքի ինքնապաշտպանությանը։ Այդտեղ էր նաև Արմեն Խաչատրյանը: Ներկա էր նաև էսօրվա մարզպետը՝ Մելոն (Մելիքսեթ Պողոսյան – խմբ.), եթե չեմ սխալվում՝ կորպուսի հրամանատարն էր, քաղաքապետերը ևն: Դրանք, իրենց ապրածով, երախտամոռ են: Հոկտեմբերի 20-23-ը Զանգելանում մեր ջոկատով ընկել էինք շրջափակման մեջ, 32 հոգով՝ 350 հոգու դեմ, ընդ որում՝ նրանց մեջ էին պակիստանցիներ, վարձկաններ, թուրքական հատուկ նշանակության ջոկատը: Հիշո՞ւմ եք էջմիածինցի քիմիկներին, 64 հոգով որ եկել էին Զանգելան, որ կեսը գերի ընկավ, կեսին չեն էլ գտել, մի մասը զոռով դուրս եկավ, այ էդ ժամանակ էր: Մենք երեք օր էնտեղ պահել ենք, ընկել ենք շրջափակման մեջ, 2 զոհ, 6 վիրավոր ենք տվել, նրանց մի կերպ հանել ենք, դա դեռ քիչ էր, հլա դեռ Զանգելանից դեպի Կապան գնացող ճանապարհն էլ մեր թիկունքում ականապատեցին, պայթեցրին ու թողեցին մեզ այնտեղ:

- Ովքե՞ր ականապատեցին:

- Ովքե՞ր՝ մերոնք:

- Դիտավորյա՞լ արվեց դա:

- Նայեք՝ թուրքերը որ եկան ու շրջապատեցին մեզ, պատկերացրու՝ մենք 32, իրենք՝ 350-400 հոգի, եկան ու շրջանցեցին մեր թիկունքը, մեզ համար անսպասելի դուրս եկան մեր դեմ, սկսվեց բլիժնիյ բոյ (մերձամարտ - խմբ.)՝  նռնակներով և այլն:

- Ո՞ր օրը դա տեղի ունեցավ:

- Հոկտեմբերի 23-ի դեպքն եմ ասում ձեզ․ ամսի 20-ին գնացել ենք, 23-ին դա տեղի է ունեցել: Դրանից հետո, երբ մենք տվեցինք 2 զոհ, 6 վիրավոր, մի կերպ դուրս հանեցինք, ի դեպ, ահագին էլ թուրքերից կոտորվեցին, էնպես չէր, որ մենակ մենք կորուստ ունեցանք, մենք դուրս եկանք Զանգելանից դեպի Կապան ճանապարհ: Էսօրվա իշխանությունների մոտ էնքան մեծ էր խուճապը, որ իմացան, թե էս ա՝ թուրքը գալու է՝ մտնի Կապան, բռնեցին ականապատեցին ու պայթեցրին էդ ճանապարհը: Հիմա չգիտեմ՝ միտումնավոր էր, թե՝ ոչ, երևի պանիկայի մեջ էին:

 - Իսկ հետո ինչպե՞ս դուրս եկաք այդ վտանգավոր ճանապարհով:

- Զոռով, մի կերպ, դե նոր էին դրել ականները, ճշտեցինք, թե որտեղ էին դրված, էդպես դուրս եկանք:

- Բացի Ձեզանից, Սյունիքի ո՞ր քաղաքների կամ գյուղերի ղեկավարներն են ջոկատներ կազմել և մասնակցել պատերազմին:

- Երբ ես Ջաբրայիլում էի, մենք ուրիշ պոստում էինք, դա կոչվում էր Ջաբրայիլի 4-րդ բատալիոնի 400 պոստ: Էնտեղ՝  Հադրութի «ստիկում», Սիսիանի գունդն էր, որի հետ էր քաղաքապետ Արթուր Սարգսյանը, իսկ կոնկրետ Ջաբրայիլում՝ Առուշն էր (Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը – խմբ.): Մենք Առուշի հետ ենք մեկնել՝ հոկտեմբերի 1-ին: Դրանից հետո՝ ամսի 3-ին թե՝ 4-ին, եկավ նաև Մխոն (Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը – խմբ.) և հենց էդտեղ էլ վիրավորվեց: Գևորգը (Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը – խմբ.) հսկայածավալ աշխատանքներ արեց, նա հազիվ էր հասցնում թիկունքն ապահովել, ինքը Կուբաթլի էլ եկավ, էնտեղ էլ ահագին գործ արվեց։ Էս պահին ամեն ինչ չեմ էլ կարող հիշել:

- Այսինքն՝ ասել, թե համայնքապետերը չեն մասնակցել պատերազմին կամ ջոկատներ չեն ունեցել և այլն, դա մերկապարանոց հայտարարությո՞ւն համարենք:

- Եղբա՛յր, ինքը գլուխը պատին է տվել, եթե ինքը լավ սյունեցի լիներ, հոգով-սրտով սյունեցի լիներ, ինքը կգար և մեր կողքը կկանգներ: Նման հայտարարություն անողներին կարելի է ամենավերջին բառերն էլ ասել: Մենք ինչ արել ենք, մեդալի կամ պատվոգրի համար չենք արել, մենք մեր պարտքն ենք կատարել: Մենք էսքան ժամանակ չենք էլ բարձրաձայնել, թե մենք ինչեր ենք արել: Ես ինչ որ ասացի ձեզ, դա մեկն ասել եմ, քսանը չեմ ասել։ Եղբա՛յր, մեր արածը Աստված գիտի, էն մարդիկ գիտեն, ովքեր մեզ հետ կռվել են, մեր ջոկատներում են եղել: Նույն մեր Արոն՝ Չեչենը (ՀՅԴ «Արամ Մանուկյան» կամավորական վաշտի հրամանատար Արայիկ Հովհաննիսյան (Չեչեն)  – խմբ.), ում հետ միասին էինք, եղբա՛յր: 

 - Ցավոք, Փաշինյան-Ալիև «բանավոր ըմբռնմամբ», հետո պարզվեց՝ գաղտնի պահված գրավոր համաձայնությամբ, Սյունիքի՝ պատերազմի ընթացքում և նոյեմբերի 9-ից հետո ընկած ժամանակահատվածում Ձեր պահած դիրքերը ևս հանձնվեցին:

- Դրանց հենց պետք է ասել՝ եթե էդքան հայրենիք սիրող էիք, էն դիրքերը, բլինդաժները, խրամատները, որ մենք սարքեցինք և նվեր տվեցինք, ոչ թե մենք տվեցինք, այլ մեզ ստիպեցին, որ նվեր տանք թուրքին, ինչո՞ւ տրվեցին: Էն կռիվը, որ մենք տվեցինք, դա բանակն էլ գիտի, գեներալն էլ գիտի, Քոչարյանն էլ գիտի (ՀՀ զինված ուժերի բրիգադի հրամանատար, գեներալ-մայոր  Վալերի Քոչարյան – խմբ.): Նոյեմբերի 3-ին Զանգելանի հատվածում գտնվող Վանատուր գյուղի մոտ թշնամու 12 տեխնիկա ԲՄՊ (հետևակի մարտական մեքենա – խմբ.), ԲՏՌ (զրահափոխադրիչ – խմբ.), երևի մի 8 տուրիստական մեծ ավտոբուս կանգնեցրել ենք և 80 %-ը ոչնչացրել: Մեր ջոկատն ընդամենը 82 մմ-ոց մինամյոտ (ականականետ – խմբ.) ուներ, երկու հատ էլ սամախոդկա (ինքնագնաց – խմբ.):

Էս ամեն ինչի մասին մենք չենք խոսել, բայց սրանք ամեն չափ ու սահման անցնում են: Այժմ էլ դժվար է խոսելը… Ուղղակի չգիտես՝ ինչ անվանես էն ամենը, որ էս իշխանավորներն անում են:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>