Զախարովա․ Հայաստանում շարունակվում է այն բացասական միտումը, որի մասին Պուտինը հայտարարել էր Փաշինյանին «Մայր Հայաստանը» բողոքի ակցիա է անցկացնում դատախազության դիմաց՝ Արեգնազ Մանուկյանի ու Անդրանիկ Թևանյանի նկարներով Թևանյանին 3 մետր դեպի դարպասն անցկացնելու համար ձեռնաշղթաներ անցկացրեցիք, որ կադրեր ունենաք
27
Ռոբերտ Քոչարյանը դուրս է գրվել «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցից և տեղափոխել է ՔԿՀ Բողոքի ակցիա՝ ընդդեմ քաղաքական բռնաճնշումների (ֆոտոշարք) Բողոքի ակցիա՝ ընդդեմ քաղաքական բռնաճնշումների Հայաստանում ձևավորվել է քաղաքական հաշվեհարդարի վտանգավոր համակարգ. ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ Գարեգին Երկրորդ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով դատական նիստը կկայանա օգոստոսի 28–ին. նրանք չեն ներկայանալու. Զոհրաբյան Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ երկու ամսով կալանավորման որոշում է կայացվել Առաջարկում եմ իրավապահ մարմիններին զբաղվել քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանով․ Լևոն Քոչարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին Փաշինյանի հիստերիկ բղավոցը (միջնորդությունը) Ազգային ժողովը իրավասու և պատկան հարթակը չէ ներեկեղեցական հարցերի քննարկման Երբ գալիս է Նիկոլ Փ-ի սեպտեմբերը Պատերազմ Արցախում
Ռոբերտ Քոչարյանը դուրս է գրվել «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցից և տեղափոխել է ՔԿՀ «Հրապարակ»․ Վարչապետի աղջիկների մանիկյուրը` բյուջեի հաշվին Բողոքի ակցիա՝ ընդդեմ քաղաքական բռնաճնշումների (ֆոտոշարք) Փաշինյանն առաջարկում է, որ հեղափոխություն անեն, իսկ իրենց էլ տանեն Հանրապետության հրապարակում կшխшղшն հանեն Փաշինյանը մեղադրել է ՀԱՊԿ-ին և ՌԴ-ին անվտանգության ոլորտում իրենց պարտավորությունները չկատարելու մեջ Սփյուռքի և համահայկական կառույցների դեմ նորբոլշևիկյան արշավի սաստկացում. ՀՅԴ Զախարովա․ Հայաստանում շարունակվում է այն բացասական միտումը, որի մասին Պուտինը հայտարարել էր Փաշինյանին ՌԴ ԱԳՆ․ Հայաստանի ներդրումը ԵԱՏՄ-ի ընդհանուր բյուջեում կազմում է ընդամենը 1% Բողոքի ակցիա՝ ընդդեմ քաղաքական բռնաճնշումների Վեհափառ Հայրապետի և վեց եպիսկոպոսների նկատմամբ կիրառվող մեղադրանքը անօրինական միջամտություն է Եկեղեցու ներքին կյանքին Արփինե Դավոյանը բացահայտ ստում է․ պարզաբանում Թալինի եկեղեցու հոգևորականի բնակարանի վերաբերյալ «Հրապարակ»․ Քոչարյանին անգամ հիվանդանոցի հարցում չեն ընդառաջել «Մայր Հայաստանը» բողոքի ակցիա է անցկացնում դատախազության դիմաց՝ Արեգնազ Մանուկյանի ու Անդրանիկ Թևանյանի նկարներով Վա՜յ քեզ, ժողովուրդ, ինչ պատասխան պիտի տաս աստծուդ, խղճիդ, պատմությանը... Թևանյանին 3 մետր դեպի դարպասն անցկացնելու համար ձեռնաշղթաներ անցկացրեցիք, որ կադրեր ունենաք Հայաստանում ձևավորվել է քաղաքական հաշվեհարդարի վտանգավոր համակարգ. ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ Չեմ կարող հիշել մի խոստում, որը Փաշինյանը տվել է Ալիևին ու չի կատարել. Քրիստինե Վարդանյան Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործի մասին Նախկինում ձեռնպահ ենք մնացել մեկ ընտանիքից 2 անձ, կամ կին կալանավորելուց, եւ երբեք չենք արել դա տնտեսական հանցագործությունների պարագայում Գարեգին Երկրորդ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով դատական նիստը կկայանա օգոստոսի 28–ին. նրանք չեն ներկայանալու. Զոհրաբյան Իրենց կործանարար քաղաքականության դեմ բարձրաձայնվող ցանկացած խոսք փորձում են լռեցնել․ Նարե Սիմոնյան Սևանա լճից դուրս է բերվել տղամարդու մարմին․ պարանոցին եղել է կապված քար Սա մաքուր քաղաքական հետապնդում է քաղաքական շահերից, քաղաքական վրեժխնդրությունից ելնելով․ Արթուր Խաչատրյան «Փաշինյան» ու «արդարամտություն» բառերը տարբեր գալակտիկաներից են. Միկոյան Ինչի՞ սպասել. իրավականության սկզբունքի զրոյացում ու... ոչ միայն. «Փաստ» Լավ ստացվում է «քանդելը», որն իշխանության խորհրդանիշն է դարձել. «Փաստ» Այս քաղաքական հետապնդումը խոսում է իշխանությունների ոհմակային տրամադրությամբ գործելու մասին. Սեյրան Օհանյան Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ երկու ամսով կալանավորման որոշում է կայացվել Առաջարկում եմ իրավապահ մարմիններին զբաղվել քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանով․ Լևոն Քոչարյան Միայն քանդում ես ու փչացնում, ստեղծածս էլ քանդես՝ նորը կստեղծեմ, իմ գենը հայկական է. Սիրուշո

Հապշտապ ընտրությունները կործանարար կլինեն պետության համար․ Գեղամ Նազարյան

Հարցազրույց «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ, «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության հեղինակ Գեղամ Նազարյանի հետ

 Դուք, ձեր նախաձեռնությունը նախօրեին հայտարարեցիք, թե արագ, հապշտապ ընտրությունները կործանարար կլինեն Հայաստանի համար, և, որ ձեր նախաձեռնությամբ նախընտրական փուլը դժոխքի եք վերածելու Փաշինյանի և նրա թիմի համար:

– Ցավոք, տպավորություն է, որ հանրության որոշակի շերտերի և առաջին հերթին Փաշինյանի ու իր թիմի մոտ ցանկություն կա հնարավորին չափ շուտ մոռացության տալ այն աղետը, որ եղավ հենց վարչախմբի մեղքով, ու մտնեն մեկ այլ փուլ՝ արտահերթ ընտրությունների ճանապարհով: Ուզում եմ մեկ անգամ ևս շեշտել. Հայաստանն այսօր պատրաստ չէ ընտրությունների:

Ավելին, Նիկոլ Փաշինյանի վարչապետությամբ կամ նրա այս կամ այն ձևով ղեկավարությամբ ընտրությունների անցկացումը մեկ այլ աղետ է բերելու մեր երկրի գլխին: Երբ ասում եմ, երբ ասում ենք, որ հապշտապ անցկացվելիք ընտրությունները դժոխքի ենք վերածելու Փաշինյանի և նրա թիմի համար, հենց այնպես չենք ասում: Սա ասում ենք աղետը կանխելու համար, դա ասում ենք և անելու ենք, եթե ընտրությունները նշանակվեն, որ գերագույն գլխավոր հանցագործն ու իր թիմը հասկանան, որ որևէ տրամաբանության մեջ չի տեղավորվում՝ ավերել երկիրը, իսկ հետո՝ ոչ միայն հրաժարական չտալ, այլ՝ անգամ ընտրություններ կազմակերպել և մասնակցել դրան:

– Այս հարցի վերաբերյալ ի՞նչ են մտածում պատերազմում զոհվածների ընտանիքի անդամները:

– Լինենք անկեղծ, խոսենք անկեղծ: Պատերազմում զոհվածների ընտանիքները դեռ ցնցակաթվածի մեջ են: Շատ ընտանիքներ թքած ունեն, թե ինչ է հիմա կատարվում իրենց շուրջը: Միաժամանակ կան նաև ծնողներ, ընտանիքի անդամներ (և նրանք քիչ չեն), որոնք ակտիվորեն մասնակցում են բողոքի գործողություններին՝ հասկանալով, որ իրենց որդիների, ամուսինների, եղբայրների թափած արյունը կիմաստավորվի, երբ հայրենիքը շտկի մեջքը, իսկ դրա առաջին նախապայմանը գերագույն գլխավորի հրաժարականն է և հայկական նյուրնբերգյան դատավարության իրականացումը: Հիմա արդեն նկատվում է, որ գերագույն գլխավոր մեղավորն ու նրա տերերը ծրագրում են մեղավորներ նշանակել, անգամ պահպանել վարչախումբը, և երկիրը, լավագույն դեպքում, վերածել թուրքական բաղնիքներ և սաունաներ սպասարկող տարածքի:

Փաշինյանը հրաժարվում է թողնել պաշտոնը: Այդ դեպքում մի՞թե ելքն արտահերթ ընտրությունները չեն:

Հանրային ճնշման դեպքում, իսկ այդ ճնշումը կա և գնալով ուժգնանալու է, Փաշինյանը չի կարող հրաժարական չտալ: Այս ճգնաժամից դուրս գալու միակ ելքը նրա հրաժարականն է, ժամանակավոր կառավարության ձևավորումը, իսկ կես կամ մի տարի հետո՝ ընտրությունների անցկացումը: Իսկ եթե հանկարծ քաղաքական ուժերն այս կամ այն պատճառով համաձայնեն գերագույն գլխավոր մեղավորի մասնակցությամբ ընտրությունների անցկացմանը, ապա դա կլինի կործանում պետության և ժողովրդի համար: Եթե կասկածում եք, ապա հիշեք Նիկոլի աջակիցներից կոլոտ Հովոյի գրառումները, դերասան Սոսի գրառումները, և, իհարկե, մեկ անգամ ևս արձանագրեք, որ Ալիևի հոխորտանքներին, օկուպացված տարածքներ կատարած այցերին գերագույն գլխավոր մեղավորը ոչ մի կերպ չի արձագանքում:

Իհարկե, Նիկոլին ՀՀ առաջին նախագահը մեկ այլ տարբերակ ևս հուշել է: Ես, իհարկե, դեմ եմ, որ նա ճողոպրի, բայց երբ միշտ զուսպ Տեր-Պետրոսյանը հայտարարում է, որ ելքը դրա հրաժարականն ու փախուստն է, ապա հասկացեք, թե ինչ վիճակում է գտնվում մեր երկիրը:

– Դուք ևս չե՞ք հավատում, որ վարչախումբը՝ Փաշինյանի գլխավորությամբ, կարող է նորմալ ընտրություններ անցկացնել:

– Իհա՛րկե չեմ հավատում: Ես և մենք ականատես ենք եղել 44-օրյա ստին, որը վարչախումբն Արծրունի շուրթերով մատուցեց հանրությանը: Ես հիշում եմ ապրիլյան պատերազմի նահատակ Աբաջյանի կեղծ պապի ելույթը Նիկոլի հանրահավաքում: Ես ականատես եմ եղել Աննայի մասնակցությամբ կռիվ-կռիվ խաղին և ֆոտոսեսիաներին կեղծ խրամատում և բլինդաժում: Մենք ականատես ենք եղել այս վարչախմբի ստերին, տեսել, որ պատերազմից հետո վարչական ռեսուրսի գործադրմամբ հանրահավաքներ են կազմակերպում:

Մի՞թե այս ամենը տեսնելուց հետո որևէ բանական մարդ կարող է հավատալ, որ սրանք նորմալ ընտրություններ կանցկացնեն:

Ավելին, սրանց կազմակերպած ընտրությունները նույնը կլինեն, ինչ Էրդողանի և Ալիևի կազմակերպածը: Եվ վերջապես, Նիկոլի բուծած ֆեյքերի պայմաններում ո՞վ կարող է հավատալ քիչ թե շատ արդար ընտրությունների անցկացմանը: Ուզո՞ւմ եք ականատեսը լինեք Հայաստանի պատմության ամենախայտառակ և ամոթալի ընտրություններին, գուցե և վերջին ընտրություններին, ապա թույլ տվեք Նիկոլին այն կազմակերպել:

Լավ մտածեք:

Իսկ մենք՝ պատերազմում նահատակված զինվորների ծնողներս, ամուսինները, եղբայրները, ամեն ինչ անելու ենք, որ երկիրը չկործանվի: Նիկոլի հրաժարականն անխուսափելի է և միակ անհրաժեշտ քայլը երկրի զարգացման ճանապարհին:

Ի դեպ, նրանք, ովքեր կարծում են, որ այնքան ուժ և հնարավորություն ունեն, որ կարող են վերահսկել ընտրությունների ընթացքը և թույլ չտալ ընտրակեղծիքների իրականացում, ապա, մեղմ ասած, սխալվում են, քանի որ այդ փորձն ակտիվ հակազդեցության է ենթարկվելու վարչախմբի ձեռքի տակ եղած ուժային կառույցների միջոցով, ինչն էլ հանգեցնելու է ծանրագույն հետևանքների:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>