Oպտիմալացումների և կրճատումների ալիքը հասավ հարկային
Դիտել նաև
Մահացել է ֆինանսների նախկին նախարար Վարդան Խաչատրյանը
Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի համար դատարան կրկին շտապօգնություն են կանչել. փաստաբան
«Սպիտակ տանն առնվազն չեն հավատում, որ Իրանում տեղի կունենա իշխանափոխություն»․ Վարդան Ոսկանյան
Ում հետ է խուցը կիսել Վարդան Ղուկասյանն ու ինչու է խուցը փոխելու միջնորդություն ներկայացվել
Կարճվել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դեմ հարուցված քրեական վարույթներից մեկը
«Հրապարակ»-ը գրում է. «Վարչապետի հայտարարած օպտիմալացումների և կրճատումների ալիքը հասել է հարկային: ՊԵԿ-ում վերջերս աշխատակիցներին փաստաթուղթ են ստորագրել տվել, ըստ որի՝ մինչև հունիսի 15-ը պատրաստ լինեն աշխատանքից ազատման կամ պաշտոնի իջեցման: Դրանից հետո հարկայինում «մեռելոցային» տրամադրություններ են: Քննարկումներ կային, թե տարածքային տեսչությունները կրճատվելու են, Երևանում կլինի մեկ կենտրոնական տեսչություն, մարզային տեսչություններն էլ կմիավորվեն, կստեղծվեն հյուսիսային, հարավային տեսչություններ: Այժմ հարկայինում կրքերը հանդարտվել են, աշխատակիցները բարձր տրամադրություն ունեն, քանի որ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանն առայժմ կասեցրել է կրճատումների ծրագիրը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

