Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը անհեթեթություն էր, չեմ ցանկանում մեկնաբանել. Ալեն Սիմոնյան. Տեսանյութ
Առաջին նախագահը մրցման մեջ է մտել Վազգեն Մանուկյանի հետ՝ հավանաբար 1996 թ-ի իրադարձություններից ելնելով։ Հարգելով առաջին նախագահի անձը՝ չեմ ցանկանում մեկնաբանել նրա հայտարարությունը։ Միայն կարող եմ ասել, որ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հայտարարությունը անհեթեթություն էր: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, պատասխանելով Tert.am-ի հարցին, ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով առաջին նախագահի արած հայտարությանն առ այն, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա և անձեռնմխելիություն ստանալով՝ ապաստան գտնի արտերկրում:
Խոսելով ընտրությունների հնարավոր կեղծման մասին՝ Սիմոնյանը նշեց. «Պարոն Տեր –Պետրոսյանը, վերաիմաստավորելով անցյալը, ապագա գնալուց պետք է նախ խոսի 1996 թվականի ընտրությունների իր գնահատականի մասին, այդ ընտրություններից հետո տեղի ունեցած իրադարձությունների ու դրանցում իր ունեցած դերի մասին և նոր դրանից հետո խոսի»: