ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ
16
Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Պատերազմ Արցախում
Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել Առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը

Զոհված զինծառայողի հորը Փաշինյանն ամեն ամիս փոխանցում է զոհված որդու արյան գինը. Զոհրաբյան. Տեսանյութ

Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հերթական հոդվածն է գրել՝ այս անգամ, ի տարբերություն նախորդների, առաջարկելով ելքեր երկրում ստեղծված իրավիճակից։

«Թե՛ պետության, թե՛ ժողովրդի, թե՛ նաև անձամբ վարչապետի շահերից բխող միակ ելքը, իմ կարծիքով, վերջինիս անհապաղ և ինքնակամ հրաժարականն է և Ազգային ժողովի կողմից անձեռնմխելիության իրավական երաշխիքների ապահովմամբ, նրա, թեկուզ ժամանակավոր, ապաստանումն արտերկրում: Այդ պարագայում վարչապետի պարտականությունները պետք է դրվեն անկուսակցական փոխվարչապետի վրա, որն իր չեզոքության հանգամանքով ունակ է ապահովելու արդար ընտրությունների անցկացումը»,- առաջարկել է առաջին նախագահը։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկած տարբերակի մասին, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ առաջին նախագահը շատ լավ հասկանում է, որ Նիկոլ Փաշինյանը չի կարող լինել աշխարհում այն բացառությունը, որ հայրենիք հանձնելով՝ անվտանգության երաշխիքներ կարողանա պահպանել։

«Խոսում է Փաշինյանին թեկուզ ժամանակավոր արտերկրում ապաստան տալու մասին, նա վերևում էլ ասում է, որ Նիկոլը հիվանդագին կառչած է իր աթոռից։ Ես չեմ կարծում, որ Փաշինյանը պետք է խուսափի պատասխանատվությունից. նա միակ մեղավորն ու պատասխանատուն է Արցախը հանձնելու, հանձնված Շուշիի և 5000-ից ավելի զոհերի համար։ Հիմա, եթե պետք է լինի նրա համար հումանիտար միջանցք, ապա պետք է լինի՝ մինչև դատարան հասնելը, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից Փաշինյանին ապաստան տրամադրելու առաջարկն արդեն իսկ խոսում է այն մասին, որ նա ընդունում է ենթադրյալ հանցանքների հանգամանքը։ Պետք է նաև նշեմ, որ առաջին նախագահը մեկ անգամ չէ, որ այդ մասին ասել է, պնդել է, որ Նիկոլն իր դիլետանտությամբ Արցախը հանձնեց»,- ասաց Զոհրաբյանը։

Ինչ վերաբերում է, իր իսկ բնորոշմամբ, Արցախը հանձնած մարդու կողմից մեկ էլ արտահերթ ընտրությունների գնալու առաջարկություններին՝ ապա Նաիրա Զոհրաբյանը նկատեց, որ քանի դեռ որևէ կոնկրետ ժամկետ չի նշել Փաշինյանը, ավելին՝ իր թիմի հետ կիրակի օրը հանդիպել խոսել է աշնանն արտահերթ ընտրության գնալու մասին, Էդմոն Մարուքյանի հետ հանդիպման ընթացքում ասել է այլ բան՝ չի բացառել հունիսին ընտրության գնալու որոշումը, իսկ հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ էլ խոսել է կիսանախագահական համակարգի անցնելու մասին, թեև մեկ տարի առաջ այդ համակարգին դեմ էր, ինքը Փաշինյանի ասած որևէ բառի չի հավատում։

«Այնպես որ, ես Փաշինյանի որևէ խոսքի չեմ հավատում, չեմ հավատում։ Նա խաբում է բոլորին և փորձում ժամանակ ձգել, ես իրեն կատեգորիկ չեմ հավատում: Փաշինյանին հաջողվում է շնորհիվ մանիպուլյացիոն կոդերի՝ ժամանակ շահել։ Այն, ինչ նա անում է, ապաքաղաքական է, բայց քանի դեռ հանրության մեջ կա մի փոքր, բայց ագրեսիվ հատված, որը շարունակում է հավատալ Փաշինյանի ստերին, նա շարունակելու է խաբել։ Ընդունում եմ՝ նրան հավատացող այդ հատվածը կա. օրինակ՝ Գյումրիում հանդիպեցի մի մարդու, որի 19-ամյա որդին զոհվել է այս պատերազմում, բայց նա երջանիկ էր. ինչո՞ւ, որովհետև ամեն ամիս Նիկոլը փոխանցում է զոհված զինծառայողի հորը զոհված զինվորի արյան գինը։ Ես կրկնում եմ՝ Նիկոլի ֆենոմենը քննարկել եմ աղանդների հետ աշխատող հոգեբանների հետ. նրանք ևս պնդում են, որ Նիկոլն աշխատում է այնպես, ինչպես սեկտաների հետ են աշխատում, և հենց դրա շնորհիվ էլ կարողանում է մանիպուլյացնել»,-ասաց Զոհրաբյանը՝ Փաշինյանի կողմից կապիտուլյացիայի ակտի ստորագրումից հետո պաշտոնավարելու ցանկությունը, մանիպուլյացիաներից բացի, պայմանավորելով նաև ընդդիմության ոչ արդյունավետ աշխատանքով։

«Ընդդիմությունը մի քանի լավ հնարավորություն ուներ, բաց թողեց. Օրինակ, պահը բաց թողեց, երբ հրապարակում հավաքված էր 30 հազար մարդ, նրանք չգնացին ավելի ռադիկալ և համակարգված գործողությունների»,-ասաց պատգամավորը՝ ընդգծելով, որ ակնհայտ է, որ ընդդիմությունն այլևս իր գործողությունների վերաբերյալ վերանայումներ պետք է կատարի։

Հարցին՝ արդյոք վերանայումների կարիք կա՞ նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օրակարգում, և ե՞րբ է կայանալու Փաշինյան-Ծառուկյան հանդիպումը, Զոհրաբյանը նշեց.

«Ծառուկյանն ասել է՝ ուզում է հանդիպում՝ կհանդիպենք, բայց պետք է այդ հանդիպումն ունենա օրակարգ։ Թե ի՞նչ պայմանով է Ծառուկյանը հանդիպելու, չեմ կարող ասել, բայց ԲՀԿ-ի օրակարգը մնում է անփոփոխ՝ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, և հանդիպումը լինելու է այդ օրակարգի շրջանակում։ Մենք մասնակցելու ենք ընտրություններին՝ լինի արտահերթ թե հերթական, որովհետև չեմ կարծում, որ կարելի է դաշտը թողնել Նիկոլին ու Նիկոլի գրպանում գտնվող կուսակցություններին, որովհետև դա նշանակում է, որ ինչ-որ տեղ դավաճանում ես քո ընտրողներին»: Զոհրաբյանը շեշտեց, որ թեև դեռ վաղ է արտահերթ որևէ գործընթացի մասին խոսել, որովհետև չի բացառվում, որ Փաշինյանը հայտարարի, որ արտահերթ ընտրությունների հանրային պահանջ չկա, սակայն եթե լինի, և գնան, դա չի նշանակի, որ իրենք, որպես «Հայրենիքի փրկության շարժման» անդամ, շեղվում են այդ շարժման միասնական պահանջից։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>