Թուրքիան շահագրգռված է ՀՀ-ի հետ սահմանը բացել, սակայն Ադրբեջանն ընդդիմանում է. Ստեփան Դանիելյան Երևանցուն են «քերթում». Մանուկ Սուքիասյան Տուրիստ թիվ 1՝ «հերոս հարկատուների» հաշվին. միլիոնների ծախս, 0 օգուտ ժողովրդին... Ֆրանսիա, Թուրքիա, Իռլանդիա, հիմա էլ՝ Կամբոջա
Քաղաքական պատանդներին բանտերից ազատելու արձակելն ու քաղաքական ազատությունների պաշտպանությունը պետք է լինի ընդդիմության թիվ մեկ օրակարգային խնդիրը Որքան արժանավոր մարդկանց է իշխանության պատվերով բանտ նետել դատավոր Մասիս Մելքոնյանը, որ շուտով երևի կհայտնվի բանտում Ընդդիմադիրներին ատող դատավոր Մասիս Մելքոնյանը «քպ-ական» փոսն ընկավ ՀԱՊԿ-ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԲԱՂԱԴՐԻՉՆ Է Եկող ամիս Նիկոլը 10 օրը մեկ Մոսկվա է գնալու, կարծում է, թե Պուտինի հետ լեզու կգտնի Հուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ Մանուկյան «ՀԱՊԿ-ի հետ կապված Ռուսաստանը կանցնի կտրուկ քայլի․․․ Փաշինյանին ծանր թուղթ կտա՞ն»․ Մալխասյան Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են. ուրեմն Հայաստանին ու հայերին սպասվում են նոր աղետներ Բողոք՝ թիվ 203 ավտոբուսի երթուղին փոփոխելու և մարդկանց հավելյալ ծախսի տակ գցելու ավինյանական որոշման դեմ Քաղաքական բանտարկյալների երեխաները հոգեբանական խոշտանգման են ենթարկվում. Ստեփան Դանիելյան Պատերազմ Արցախում
Քաղաքական պատանդներին բանտերից ազատելու արձակելն ու քաղաքական ազատությունների պաշտպանությունը պետք է լինի ընդդիմության թիվ մեկ օրակարգային խնդիրը «ՍԻՆՋԱՐ» ՀԿ խորհրդի հայտարարությունը՝ Բորիս Մուրազիի նկատմամբ ազգային պատկանելության հիմքով թիրախավորման վերաբերյալ Որքան արժանավոր մարդկանց է իշխանության պատվերով բանտ նետել դատավոր Մասիս Մելքոնյանը, որ շուտով երևի կհայտնվի բանտում Ընդդիմադիրներին ատող դատավոր Մասիս Մելքոնյանը «քպ-ական» փոսն ընկավ Նիկոլը կլքի աթոռը․ մեկ զանգով կլուծվի ՀՀ իշխանության հարցը․ Ստեփան Դանիելյան Կենտրոնական բանկը կանգնել է դժվար որոշումներ կայացնելու փաստի առջև Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին «Հրապարակ»․ «Հայրենիքը» չի փակվում Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ» Ոչինչ չի փոխվել, միայն վատացել է Հանրային տրանսպորտի վարորդների առողջության ու անվտանգության հարցերը պատշաճ վերաբերմունք են պահանջում Թևանյանի իրական «մեղադրանքը» ընդդիմադիր գործունեությունն է և... վերջ Թուրքիան շահագրգռված է ՀՀ-ի հետ սահմանը բացել, սակայն Ադրբեջանն ընդդիմանում է. Ստեփան Դանիելյան ՀԱՊԿ-ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԲԱՂԱԴՐԻՉՆ Է Երևանցուն են «քերթում». Մանուկ Սուքիասյան Ամեն ինչ՝ «հակառակ կողմից». «Փաստ» Եկող ամիս Նիկոլը 10 օրը մեկ Մոսկվա է գնալու, կարծում է, թե Պուտինի հետ լեզու կգտնի Ամեն մի որոշման, քայլի, գործողության հետևում կոնկրետ մարդիկ են՝ իրենց պատասխանատվությամբ. «Փաստ» Լուկաշենկոյին «բորբոքելու» էժանագին քայլ. Փաշինյանն ու Տիխանովսկայան հանդիպել են Դուբլինում անցկացված գագաթաժողովի շրջանակում Տուրիստ թիվ 1՝ «հերոս հարկատուների» հաշվին. միլիոնների ծախս, 0 օգուտ ժողովրդին... Ֆրանսիա, Թուրքիա, Իռլանդիա, հիմա էլ՝ Կամբոջա Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի, մի տարի էլ չի դիմանում Հուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ Մանուկյան Ֆիննախի ցնցող պատասխանը. որքա՞ն է օգնել Արցախը Հայաստանին 32 տարիների ընթացքում. yerkir.am Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում Սթափվեք, մարդկանց մի հասցրեք մшհվшն դուռը. Իրավապաշտպան Ցանկացած զարգացած երկիր կնախանձեր նման որակի երիտասարդությանը. Գագիկ Ծառուկյանը՝ հայաստանցի երիտասարդների մասին Ոչ պակաս վտանգավոր, քան ծխախոտը. Վեյփն ընդամենը 7 ամսում քայքայում է երիտասարդների թոքերը Սրանք միայն ընդդիմադիրներին են «պինդ բռնում»... ՊԵԿ-ում քննչական գործողությունների ժամանակ առանձնապես ծանր հանցագործության համար կալանավորված օտարերկրացին փախել է Դուբլինում ձվահարել են Զելենսկու մեքենան . Sky News «Սա՛ եք դուք». Սաթիկ Սեյրանյան

Շուշիի ազատագրման օրը դիմավորել Շուշին հանձնած, հայրենիքը վաճառած կապիտուլյանտի հետ, հավասարազոր կլինի մեր ազգի կրկնակի նվաստացմանը

«Շուշիի ազատագրման օրը դիմավորել Շուշին հանձնած, հայրենիքը վաճառած կապիտուլյանտի հետ, հավասարազոր կլինի մեր ազգի կրկնակի նվաստացմանը։ Մինչեւ Շուշիի ազատագրման տոնը՝ մայիսի 9-ը, 2 ամսից քիչ ժամանակ է մնացել։

Տոն, որ մեր ժաղովրդի, համայն հայության միասնության ու հաղթանակի, ինչպես նաև մեր ազգի վերածննդի խորհրդանիշն է։ Հաղթանակ, որ ձեռք բերվեց մեր հազարավոր տղաների կյանքի ու արյան գնով։ Տոն, որը նշելու համար աշխարհասփյուռ մեր հայրենակիցները Կանադաից մինչև Ավստրալիա, Մոսկվայից մինչև Արգենտինա, հատուկ ժամանում էին Հայաստան, Արցախ հաղթանակի օրը տոնելու ու հաղթանակի հետ հաղորդակցվելու համար։

Հիշում եմ, Արցախում՝ իմ վարչապետության տարիներին, մայիսյան եռատոնի օրերին սփյուռքահայերի մի խմբի էի ընդունել։ Որոնց թվում էր արգենտինահայ տարեց մի տղամարդ, ով դիմելով ինձ հպարտությամբ ասաց. «Պարոն Վարչապետ, ես ինձ հետ բերել եմ իմ չորս թոռներին, որ նրանք անձամբ հաղորդվեն հաղթանակի արժեքների հետ, զգան հաղթանակի համը ու գինը, թոթափեն լացկան ու տխուր աչքերի կոմպլեքսները ու հպարտանան, որ հայ են»։

Եվ, իսկապես, Շուշին փոխեց հայի հոգեբանությունը լինի դա Արցախում, Հայաստանում թե՛ սփյուռքում։ Շուշին շտկեց մեր ողնաշարը, ինքնավստահություն հաղորդեց մեզ ու միավորեց մեր ժողովրդին ընդհանուր հաղթանակների ու ընդհանուր նպատակների շուրջը։

Ուստի այսօր ծնկի եկած, համատարած սգի, շարունակվող ու սպասվելիք կորուստների, վաղվա օրվա նկատմամբ կորցրած հավատքի պայմաններում մեր ժողովուրդը առաջին քայլը, որ պետք է անի մեր ազգային արժանապատվությունը վերականգնելու ճանապարհին, դա հայրենադավ իշխանություններից օր առաջ ազատվելն է։ Այլապես. Շուշիի ազատագրման օրը դիմավորել Շուշին հանձնած, հայրենիքը վաճառած կապիտուլյանտի ու պատերազմում պարտված նրա թիմի հետ, հավասարազոր կլինի մեր ազգի կրկնակի նվաստացմանը։ Ժամանակն է վերջապես սթափվելու, համախմբվելու ու մեր ազգի ճակատից մաքրելու անթասիբ, սեփական արժանապատվությունը չգիտակցող, նվաստացած ու պարտված ազգի խարանը։

Բավական է մեր տաքուկ տներում նստած, կապիտուլյանտի գոյությունը որպես վարչապետ բարդել առանձին անձերի, բանակի, Հայրենիքի փրկության առաջնորդների, Ռուսաստանի, երրորդ կամ անհայտ այլ ուժերի վրա։ Հայրենիքի ճակատագիր՝ բառիս բուն իմաստով Հայաստանի լինել-չլինելու հարցը, կախված է մեզնից յուրաքանչյուրից։

Շուշիի ազատագրումը, Արցախյան հաղթանակը կերտեցին այսօրվա ուսանողների, երիտասարդների ծնողներն ու հարազատները, որոնք կամավոր, առանց պարտադրանքի մեկնեցին ռազմաճակատ ու ապահովեցին վերջին 700 տարվա մեջ մեր առաջին հաղթանակը, որը համազգային զարթոնքի դեր կատարեց մեր ժողովրդի, ազգի, համայն հայության համար։

Համոզված եմ, որ այսօրվա երիտասարդությունը արժանի կլինի իր հայրերի կերտած հաղթանակներին, և ուս-ուսի տված, իր ծնողների, հարազատների հետ դուրս կգա փողոց ու կապահովի մեր բոլորիս հաղթանակը հայրենադավ խունտայի, իշխանությունը զավթած թուրքական գործակալների խմբակի նկատմամբ, պարզերես անելով մեր ազգը քաղակաքիրթ ժողովուրդների հայացքի ներքո, ապահովելով երկրի զարգացման կանխատեսելիությունը»։

Անուշավան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>