Թուրքիան շահագրգռված է ՀՀ-ի հետ սահմանը բացել, սակայն Ադրբեջանն ընդդիմանում է. Ստեփան Դանիելյան Երևանցուն են «քերթում». Մանուկ Սուքիասյան Տուրիստ թիվ 1՝ «հերոս հարկատուների» հաշվին. միլիոնների ծախս, 0 օգուտ ժողովրդին... Ֆրանսիա, Թուրքիա, Իռլանդիա, հիմա էլ՝ Կամբոջա
Քաղաքական պատանդներին բանտերից ազատելու արձակելն ու քաղաքական ազատությունների պաշտպանությունը պետք է լինի ընդդիմության թիվ մեկ օրակարգային խնդիրը Որքան արժանավոր մարդկանց է իշխանության պատվերով բանտ նետել դատավոր Մասիս Մելքոնյանը, որ շուտով երևի կհայտնվի բանտում Ընդդիմադիրներին ատող դատավոր Մասիս Մելքոնյանը «քպ-ական» փոսն ընկավ ՀԱՊԿ-ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԲԱՂԱԴՐԻՉՆ Է Եկող ամիս Նիկոլը 10 օրը մեկ Մոսկվա է գնալու, կարծում է, թե Պուտինի հետ լեզու կգտնի Հուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ Մանուկյան «ՀԱՊԿ-ի հետ կապված Ռուսաստանը կանցնի կտրուկ քայլի․․․ Փաշինյանին ծանր թուղթ կտա՞ն»․ Մալխասյան Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են. ուրեմն Հայաստանին ու հայերին սպասվում են նոր աղետներ Բողոք՝ թիվ 203 ավտոբուսի երթուղին փոփոխելու և մարդկանց հավելյալ ծախսի տակ գցելու ավինյանական որոշման դեմ Քաղաքական բանտարկյալների երեխաները հոգեբանական խոշտանգման են ենթարկվում. Ստեփան Դանիելյան Պատերազմ Արցախում
Քաղաքական պատանդներին բանտերից ազատելու արձակելն ու քաղաքական ազատությունների պաշտպանությունը պետք է լինի ընդդիմության թիվ մեկ օրակարգային խնդիրը «ՍԻՆՋԱՐ» ՀԿ խորհրդի հայտարարությունը՝ Բորիս Մուրազիի նկատմամբ ազգային պատկանելության հիմքով թիրախավորման վերաբերյալ Որքան արժանավոր մարդկանց է իշխանության պատվերով բանտ նետել դատավոր Մասիս Մելքոնյանը, որ շուտով երևի կհայտնվի բանտում Ընդդիմադիրներին ատող դատավոր Մասիս Մելքոնյանը «քպ-ական» փոսն ընկավ Նիկոլը կլքի աթոռը․ մեկ զանգով կլուծվի ՀՀ իշխանության հարցը․ Ստեփան Դանիելյան Կենտրոնական բանկը կանգնել է դժվար որոշումներ կայացնելու փաստի առջև Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին «Հրապարակ»․ «Հայրենիքը» չի փակվում Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ» Ոչինչ չի փոխվել, միայն վատացել է Հանրային տրանսպորտի վարորդների առողջության ու անվտանգության հարցերը պատշաճ վերաբերմունք են պահանջում Թևանյանի իրական «մեղադրանքը» ընդդիմադիր գործունեությունն է և... վերջ Թուրքիան շահագրգռված է ՀՀ-ի հետ սահմանը բացել, սակայն Ադրբեջանն ընդդիմանում է. Ստեփան Դանիելյան ՀԱՊԿ-ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԲԱՂԱԴՐԻՉՆ Է Երևանցուն են «քերթում». Մանուկ Սուքիասյան Ամեն ինչ՝ «հակառակ կողմից». «Փաստ» Եկող ամիս Նիկոլը 10 օրը մեկ Մոսկվա է գնալու, կարծում է, թե Պուտինի հետ լեզու կգտնի Ամեն մի որոշման, քայլի, գործողության հետևում կոնկրետ մարդիկ են՝ իրենց պատասխանատվությամբ. «Փաստ» Լուկաշենկոյին «բորբոքելու» էժանագին քայլ. Փաշինյանն ու Տիխանովսկայան հանդիպել են Դուբլինում անցկացված գագաթաժողովի շրջանակում Տուրիստ թիվ 1՝ «հերոս հարկատուների» հաշվին. միլիոնների ծախս, 0 օգուտ ժողովրդին... Ֆրանսիա, Թուրքիա, Իռլանդիա, հիմա էլ՝ Կամբոջա Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի, մի տարի էլ չի դիմանում Հուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ Մանուկյան Ֆիննախի ցնցող պատասխանը. որքա՞ն է օգնել Արցախը Հայաստանին 32 տարիների ընթացքում. yerkir.am Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում Սթափվեք, մարդկանց մի հասցրեք մшհվшն դուռը. Իրավապաշտպան Ցանկացած զարգացած երկիր կնախանձեր նման որակի երիտասարդությանը. Գագիկ Ծառուկյանը՝ հայաստանցի երիտասարդների մասին Ոչ պակաս վտանգավոր, քան ծխախոտը. Վեյփն ընդամենը 7 ամսում քայքայում է երիտասարդների թոքերը Սրանք միայն ընդդիմադիրներին են «պինդ բռնում»... ՊԵԿ-ում քննչական գործողությունների ժամանակ առանձնապես ծանր հանցագործության համար կալանավորված օտարերկրացին փախել է Դուբլինում ձվահարել են Զելենսկու մեքենան . Sky News «Սա՛ եք դուք». Սաթիկ Սեյրանյան

Կենտրոնական բանկը գնաճը զսպելու համար ստիպված է եղել փողը թանկացնել

Ուրբաթ օրը՝ մարտի 12-ին մեր երկրի տնտեսական բլոկի թիվ մեկ պատասխանատուն հայտարարել է, որ «Պետք չէ խուճապահար լինել ինչ-որ մեկ ամսվա կտրուկ գնաճից, եթե նայենք, թե ինչ տենդենցներ են տեղի ունենում աշխարհում, ապա, իհարկե, շատ վատ է, որ գները աճում են, բայց նաև պետք է հասկանալ, թե որոնք են դրա ֆունդամենտալ հիմքերը»։

Նախ, պետք է ֆիքսենք, որ խոսքը ինչ-որ մեկ ամսվա գնաճի մասին չէ, այլ 3 ամիս է, ինչ վիճակը կտրուկ վատթարացել է։ 2020թ․-ի դեկտեմբեր, 2021թ․-ի հունվար-փետրվար ամիսներին սպառողական գների ինդեքսը նախորդ տարվա նույն ամիսների համեմատ աճել է համապատասխանաբար 3,7%, 4,5%, 5,3%-ով։ Աճման միտումն ակնհայտ է, ուստի միամտություն է կարծել, թե սա լոկ մեկ ամսվա խնդիր է և վիճակը բարելավվելու է։ Ավելին՝ եթե նայենք սննդամթերքի գների փոփոխությանը նույն վերջին 3 ամիսների ընթացքում, ապա պատկերն առավել «տխուր» է դառնում․ սննդամթերքի գներն աճել են համապատասխանաբար 4,9%, 6,4%, 7,8%-ով։ Սննդամթերքի գների աճման միտումը ևս ակնհայտ է։

Երբ դիտարկում ենք վերջին տարում, ըստ ամիսների, սպառողական գների ինդեքսի և սննդամթերքի գների փոփոխությունը, ակնհայտ է, որ դեկտեմբեր ամսից սկսած դրանք շեշտակի աճել են (տե´ս կից գրաֆիկը) և դատելով միտումներից շարունակելու են աճել։

Ինչ վերաբերում է աշխարհի միտումներին, ապա այստեղ ևս պետական պաշտոնյան ազնիվ չէ։ 2021թ․ փետրվարին, երբ ՀՀ-ում սպառողական գների ինդեքսն աճել է 5,3%-ով, ԵՄ երկրներում այն աճել է 1,2%-ով, ԱՄՆ-ում՝ 1,4%-ով, Վրաստանում՝ 2,8%-ով, իսկ օրինակ՝ Չինաստանում և Ճապոնիայում՝ նվազել է համապատասխանաբար 0,3%-ով և 0,6%-ով։

Սակայն մի բանում պետք է համաձայնել հնչած մտքի հետ, որ պետք է հասկանալ, թե որոնք են գնաճի ֆունդամենտալ հիմքերը։ Դրանցից են․ անվտանգության ոլորտում առկա հսկայական անորոշությունները, քաղաքական անկայունությունը, դրամի արժեզրկումը, տնտեսության հիմքերի խարխլումը, բիզնեսի և հասարակության շրջանում բացասական սպասումները և այլն։ Բայց, կարծես թե, Կառավարությունում այդպես էլ չեն հասկանում այս հիմքերը, ոչ էլ պատկերացնում են այն աղետալի սոցիալական հետևանքները, որ կլինի հասարակության ստվար զանգվածի համար տևական գնաճի արդյունքում։

Հ․Գ1․ Թեև ՀՀ Սահմանադրությամբ գների կայունություն ապահովելը Կենտրոնական բանկի խնդիրն է, բայց ակնհայտ է, որ վերջին 3 ամիսներին տեղի ունեցողն առավելապես ոչ թե ֆինանսական գործոնների, այլ տնտեսությունում տեղի ունեցող բացասական պրոցեսների հետևանք է և դա կանխարգելելու համար հենց Կառավարությունն անելիք ունի։ Իսկ ՀՀ Կենտրոնական բանկն իր գործն անում է․ պատահական չէ, որ դեկտեմբերի 15-ին վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվեց 4,25%-ից 5,25%, իսկ փետրվարի 2-ին՝ 5,5%։ Փաստորեն՝ Կենտրոնական բանկը գնաճը զսպելու համար ստիպված է եղել փողը թանկացնել, ինչը ճգնաժամի պայմաններում ցանկալի չէ, բայց Կառավարությունը այլընտրանք չի թողել։

Հ․Գ2․ Բոլոր թվերը վերցված են ՀՀ Ազգային վիճակագրական կոմիտեի պաշտոնական հրապարակումներից։

Կառլեն Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>