Ըստ գերմանական հայտնի հետախույզ վետերանի` Նավալնին բրիտանական MI6-ի գործակալ է
Գերմանիայի նախկին հետախույզ Ռայներ Ռուպը, ով այսօր աշխատում է որպես հրապարակախոս, հայտարարել է, որ ունի իրեղեն ապացույց այն մասին, որ Նավալնին բրիտանական MI6-ի գործակալ է: Որպեսզի հասկանանք, թե ով է Ռայներ Ռուպը, նշենք, որ նա երկար ժամանակ աշխատել է Բրյուսելում որպես ՆԱՏՕ-ի շտաբ-կայանի առաջատար աշխատակից:
Որպես հետախուզության աշխատակից, նա շատ լավ գիտի Նավալնիի ռասիստական և ֆաշիստական տեսակետների մասին, սակայն համաձայնել է նրա հետ աշխատել, քանի որ նա պոպուլիստ է, և նրա հեղինակությունն ամենաբարձրն է Պուտինի մյուս ընդդիմախոսների շարքում: Ըստ Ռուպի` աջակցելով Նավալնիին, բրիտանացիները ոչ այնքան նպատակ են հետապնդում խրախուսել դեմոկրատական գործընթացները Ռուսաստանում, որքան փորձում են Նավալնիի միջոցով անկայունության մթնոլորտ ձևաորել այնտեղ:
Zham.am