Երկրաշարժ Իրանում. ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5 բալ
Ապրիլի 28-ին, ժամը 11:21-ին ՍՊԾ-ից տեղեկություն է ստացվել, որ ս.թ. ապրիլի 28-ին, տեղեկական ժամանակով ժամը 10:46-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 06:46-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.940 և արևելյան երկայնության 45.230 աշխարհագրական կոորդինատներով (Իրանի Իսլամական Հանրապետություն, Խոյ քաղաքից 50 կմ հյուսիս-արևելք), օջախի 8 կմ խորությամբ, 3.7 մագնիտուդով երկրաշարժ:
Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5 բալ:
Տեղական ժամանակով ժամը 10:40-ին երկրաշարժին նախորդել է 3.3 մագնիտուդով մեկ ցնցում: