Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում
Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Պատերազմ Արցախում
Սոնա Աղեկյան. «Պահանջում ենք, որ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դատավարությունն ընթանա դռնբաց…» Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ընտրովի արդարադատությունը Հայաստանում. վտանգ ԵՄ-ի հետ հարաբերությունների՞ համար Երևանում ավտոմեքենայով շարժվելը կդառնա շքեղություն. Տիգրան Ավինյան Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում Միասնության օրակարգի շուրջ համախմբվածների ճեպազրույցները Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը

Freedom House. Հայաստանում մամուլն ազատ չէ

Freedom House կազմակերպությունը, որն ուսումնասիրում է աշխարհի երկրներում ժողովրդավարության, քաղաքական ազատությունների եւ մարդու իրավունքների իրավիճակը, հրապարակել է Մամուլի ազատության մասին ամենամյա զեկույցը։ Ըստ զեկույցի, մամուլի ազատությունն աշխարհում գրանցել է անկում։

Ինչպես տեղեկացնում է Ամերիկայի ձայնը Freedom House կազմակերպության ՝՝Մամուլի ազատությունն աշխարհում՛՛ զեկույցի համաձայն, 2Օ16 թվականին աշխարհի բնակչության միայն 13 տոկոսն էր ապրում ազատ մամուլ ունեցող երկրներում։ Բնակչության 42 տոկոսն է օգտվում մասնակի ազատ մամուլից։ Աշխարհի բնակչության 45 տոկոսն ունի ոչ ազատ մամուլ։

Մամուլի ազատությունը նման ցածր մակարդակի վրա չի եղել նախորդ 13 տարիների ընթացքում։ Միացյալ Նահանգները Freedom House-ի կողմից անցած 38 տարիներին անցկացված ուսումնասիրությունների ընթացքում չի գրանցել այնպիսի ցածր ցուցանիշ, ինչպես 2Օ16-ին։ Ինչպես զեկույցում է ասված, ԱՄՆ-ի պատմության մեջ որեւէ նախագահ մամուլի նկատմամբ չի ունեցել այնպիսի արհամարհական կեցվածք, ինչպես ներկա նախագահը։ Սակայն հակառակ նախագահի դիրքորոշմանն ու նրա կողմից մամուլի դեմ արված հայտարարություններին, ինչպես նաեւ միավորների մեջ բացասական ցուցանիշին, մամուլը Միացյալ Նահանգներում մնում է ազատ։ Բայց վտանգն այն, ասված է զեկույցում, որ այս անկումը կարող է ԱՄՆ-ին զրկել լավ օրինակ հանդիսանալու դիրքից։

Աշխարհում մամուլի ազատության ցուցանիշի վրա բացասական մեծ ազդեցություն են գործում Ռուսաստանն ու Չինաստանը, որտեղ այդ երկրների վարչակարգերն ուժեղացնում են ազդեցությունը իրենց տարածքներից դուրս, ու պետական իրենց քարոզչությունը ծավալում այլ երկրներում եւս։

Ուկրաինան համարվում է մասնակի ազատ մամուլի ասպարեզում, սակայն՝ քննադատության արժանանում ռուսալեզու մամուլի դեմ իրագործող սահմանափակումների պատճառով։

Աշխարհում կան դեպքեր, երբ նախագահի մակարդակով մահվան սպառնալիքներ են հնչում լրագրողների նկատմամբ։ Այդ երկրներից է Ֆիլիպինները։

Զարմանալի է, որ ոչ ազատ մամուլ ունեցող երկրների շարքում է մնում Մյանմարը, չնայած այն հանգամանքին, որ երկրի փաստացի ղեկավարն է ժամանակին ժողովրդավարության համաշխարհային խորհրդանիշ դարձած Օնգ Սան Սու Չին։ Այստեղ հաճախ են այսօր ձերբակալվում լրագրողներ ու ենթարկվում պատիժների։

Freedom House-ի ամենամյա զեկույցը բերում է երկրների օրինակներ, որտեղ անհանգիստ իրավիճակն օգտագործելով, իշխանություններն ուժգնացնում են ճնշումներն ընդդեմ մամուլի։
Այդ երկրներից է Թուրքիան, որտեղ արտակարգ իրադրության պայմաններում փակվեցին մամուլի տասնյակ գործակալություններ, ձերբակալվեցին հազարավոր լրագրողներ։

Հայաստանի մյուս հարեւաններից Իրանը 199 երկրների շարքում գրավում է 19Օ-րդ տեղը։ Իրանի հետ նույն տեղը կիսում է Ադրբեջանը, որտեղ ոչ ազատ է մամուլը, մասնակի ազատ՝ համացանցը։

1Օ2-րդ տեղում է Վրաստանը։ Որը տարածաշրջանի մասնակի ազատ մամուլ ունեցող միակ երկիրն է։ Այստեղ ազատ է համացանցը։

Հայաստանը միակ երկիրն է աշխարհում, որտեղ տրամագծորեն հակառակ կողմերում են մամուլն ու համացանցը։ Մամուլը Հայաստանում նորից դասվել է ոչ ազատների շարքում։ Սակայն համացանցը վայելում է լիակատար ազատություն։

Ինչպես ՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ին է ասում Freedom House կազմակերպության ներկայացուցիչը, եթե Հայաստանում նույնիսկ տեղի չունենային անցյալ տարվա հուլիս ամսվա բողոքի ցույցերն ու ընդհարումները, Հայաստանը, միեւնույնն է, դասվելու էր ոչ ազատ մամուլ ունեցող երկրների շարքին։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>