Երևանի Աղի կոմբինատում հատուկ ջոկատի փրկարարները 236 մետր խորությունից դուրս են բերել 46 քաղաքացու Սա կայսրության ավարտի սկիզբ է հիշեցնում․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) «Բարեփոխված» Երևան, անփոփոխ խնդիրներ (տեսանյութ)
23
Ռուսաստանը տարօրինակ է համարում Երևանի հայտարարությունները Հայտարարություն. «Կենտրոն» հեռուստաընկերությունն ուղիղ հեռարձակում կապահովի Ծիծեռնակաբերդից Հանրային տրամադրությունները՝ պատմական հիշողության և պատմական ընտրության խաչմերուկում․ քննարկում (ուղիղ) Իրանը նախազգուշացրել է Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Այս հաջողությունները ՀԱՕԿ-ի և մարզական տարբեր ֆեդերացիաների աշխատանքի արդյունքն են Ըստ նորվեգական Steigan blogger պարբերականի՝ Արևմուտքի և Ռուսաստանի պայքարից Վրաստանում տուժեց շարքային վրացին Սեյրան Օհանյանը ինչ հայտարարել է, ճիշտ է ասել` մի բան էլ քիչ է ասել. «Հրապարակ» Կայացավ «Հայոց ցեղասպանություն և փոփոխվող տարածաշրջան» խորագրով «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնող խմբի կազմակերպած խորհրդաժողովը (տեսանյութ) Չէինք կարող մտածել, որ կգա ժամանակ՝ իշխանությունը կվախենա նայել Արարատին, խոսել Ցեղաuպանnւթյnւնից կամ Արցախից. Գագիկ Ծառուկյան Ցանկացած ժողովրդի գազան է դարձնում իր քաղաքական վերնախավը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Եկեղեցու, Ցեղասպանության ճանաչման դեմ պայքարի մոտիվացիան Թուրքիայինը և Ադրբեջանինն է, իսկ Փաշինյանը նրանց կամակատարն է. Նահապետյան Թշնամին քանդելով հայկական սրբավայրը` Հայոց եկեղեցին Ստեփանակերտում, մեզ հստակ ուղերձ է տալիս․ Պողոսյան Ռուսաստանը տարօրինակ է համարում Երևանի հայտարարությունները Երևանի Աղի կոմբինատում հատուկ ջոկատի փրկարարները 236 մետր խորությունից դուրս են բերել 46 քաղաքացու Հայտարարություն. «Կենտրոն» հեռուստաընկերությունն ուղիղ հեռարձակում կապահովի Ծիծեռնակաբերդից Չհասկանալո՞վ, թե՞ հասկանալով. երկու տարբերակներն էլ վատն են Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կբերվի Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը Հայերի մոտ պատմական հիշողության սիմվոլը եկեղեցին է. սոցիոլոգ (տեսանյութ) Մայիսի 28-ի զորահանդեսը Ադրբեջանին յուրահատուկ հաշվետվություն է լինելու. Սեյրան Օհանյան «Շուտով նիկոլենք կպարտադրեն հրաժարվել Ցեղասպանության հիշատակումից»․ Մհեր Մկրտչյան Փաշինյանի շարասյան մասնակցությամբ վթարի զnh դարձած Սոնա Մնացականյանի գործով վերաքննիչ բողոքի քննությունն ավարտվել է Հանրային տրամադրությունները՝ պատմական հիշողության և պատմական ընտրության խաչմերուկում․ քննարկում (ուղիղ) Հազարավոր դոլարներ պետբյուջեից Սուքիասյանների ընկերությանը՝ պաշտոնյաներին բիզնես ջեթով տեղափոխելու համար․ «Հետք» FIP-ը կոպիտ սխալ է թույլ տվել, Ծառուկյանը ճիշտ է ասել. դոկտոր պրոֆեսորը բացատրում է հաշվարկի ձևը (տեսանյութ) Սա կայսրության ավարտի սկիզբ է հիշեցնում․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Ռուսաստանը «տարօրինակ» է համարում երկաթուղու կոնցեսիայից հրաժարվելու մասին Հայաստանի հայտարարությունները Ստամբուլում արգելվել են Ապրիլի 24-ին նվիրված միջոցառումները Խայտառակ պատկեր՝ Երևանի փողոցներում (տեսանյութ) Իրանը նախազգուշացրել է Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Թունավորման դեպքեր՝ Բյուրեղավանում Այս հաջողությունները ՀԱՕԿ-ի և մարզական տարբեր ֆեդերացիաների աշխատանքի արդյունքն են Սա՛ է սրանց կառավարման արդյունքը (տեսանյութ) «Բարեփոխված» Երևան, անփոփոխ խնդիրներ (տեսանյութ) Սփյուռքի զորաշարժը՝ Հայաստանը Փաշինյանի կործանարար քայլերից փրկելու համար. Սասունյան Մուննաթի ռազմավարությունը և ընտրող-2026-ը Վաղ առավոտից Երևանում մեծ խցանումներ են Ըստ նորվեգական Steigan blogger պարբերականի՝ Արևմուտքի և Ռուսաստանի պայքարից Վրաստանում տուժեց շարքային վրացին «Հրապարակ»․ Եկեղեցու դեմ արշավը շարունակվում է Սեյրան Օհանյանը ինչ հայտարարել է, ճիշտ է ասել` մի բան էլ քիչ է ասել. «Հրապարակ» «Զեղծարարները թիրախավորում են արցախցիներին՝ ներկայանալով բարեգործ բլոգերներ». Սամվել Մարտիրոսյան

Սկանդալային Հայաստան․մեզ սպասում են աներեւակայելի անկումներ ու սկանդալներ

«168 ժամ» թերթը գրում է.

««Հայաստանը պետություն է, որն ապրում է գրեթե ամենօրյա սկանդալների ռեժիմում։ Այստեղ կատարվում են իրադարձություններ, որոնք որեւէ այլ, գոնե փոքր-ինչ կայացած հասարակություններում ամիսներով քննարկման նյութ կդառնային, եւ որոնց կհետեւեին առնվազն քաղաքական փոփոխություններ։ Ամիսներ են անցել այն օրից, երբ հրապարակվել է տեղեկություն, որ Հայաստանի Ազգային ժողովի նախագահը թուրքական, բայց համատեղության կարգով՝ նաեւ ՀՀ ԱԱԾ գործակալ է։ Այս տեղեկությունը որեւէ հոդաբաշխ հերքում չի ստացել, թուրքական գործակալ լինելու մասին լուրն այդպես էլ մնացել է օդում կախված, իսկ ՀՀ ԱԱԾ գործակալ լինելու վերաբերյալ տեղեկության իբրեւ թե հերքումն իրականում ավելի է հաստատել այն։ Որեւէ նորմալ երկրում սա կլիներ սենսացիոն ու սկանդալային իրադարձություն, որին կհետեւեր առնվազն խորհրդարանի ղեկավարի հրաժարականը։ Հայաստանը, սակայն, այլ պատմություն է, եւ Արարատ Միրզոյանը հպարտորեն շարունակում է ծառայել՝ որպես ԱԺ նախագահ, համատեղության կարգով, բնականաբար։ Բանակի բարձրագույն հրամկազմը պահանջում է վարչապետի հրաժարակա՞նը, ոչ մի խնդիր․ ընդամենը երկու շաբաթ անց նույն հրամկազմը գլխահակ ողջունում է նույն վարչապետին։

Այլ երկրի համար առավել քան սկանդալային այս իրադարձությունը Հայաստանում տեղի է ունենում եւ ավարտվում՝ որպես շարքային, սովորական պատում։ Տեղեկություն եւ տեսագրություն է հրապարակվում այն մասին, որ վարչապետի օգնականը ցուցումներ է տալիս իրավապահ մարմիններին, թելադրում կամ սրբագրում է մեղադրանքի տեքստերը։ Սկանդա՞լ։ Ոչ մի կերպ։ Տեղեկությունը մարսվում է՝ որպես շարքային, սովորական միջադեպ, այն դեպքում, երբ միջին վիճակագրական որեւէ երկրում գործադիր իշխանության նման վարքագիծը կհանգեցներ վարչապետի ու ողջ կառավարության հրաժարականին։ Բայց սա Հայաստանն է, իսկ Հայաստանում վաղուց ամեն ինչ ընթանում է ոչ միայն՝ քաղաքականության ու քաղաքագիտության, այլ անգամ պարզագույն տրամաբանության կանոններին հակառակ։

Սկանդալային իրադարձություններն այնքան շատ են ու այնքան խայտառակ, որ դրանք արդեն առաջացնում են սոսկ սպորտային հետաքրքրություն։ Այդ հետաքրքրությունն առաջացնում է հարց՝ ո՞րն է անկման ամենացածր կետը, դեպի որը գնում է Հայաստանի իշխանությունն ու իր հետ տանում է պետությունը։ Այդ հարցն ավելի շատ հռետորական է, քանի որ իրականում մարդկային, քաղաքական բարոյականության ու դեգրադացվածության անկումն անսահման է ու անհատակ։ Իսկ դա նշանակում է, որ մեզ դեռեւս սպասում են աներեւակայելի անկումներ ու սկանդալներ, եւ չպետք է զարմանալ, եթե վաղը հրապարակում տեսնենք հանուն իշխանության պահպանման՝ վարտիքով ելույթ ունեցող վարչապետի, կամ նույն նպատակով, ասենք, Պակիստանի հետ գործակցող պաշտոնյայի։ Դա կարող է շարունակվել մինչեւ անկման ամենացածր պայմանական կետը, որից հետո պետությունը կդադարի գոյություն ունենալ վերջնականապես»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>