Երևանի Աղի կոմբինատում հատուկ ջոկատի փրկարարները 236 մետր խորությունից դուրս են բերել 46 քաղաքացու Սա կայսրության ավարտի սկիզբ է հիշեցնում․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) «Բարեփոխված» Երևան, անփոփոխ խնդիրներ (տեսանյութ)
23
Ռուսաստանը տարօրինակ է համարում Երևանի հայտարարությունները Հայտարարություն. «Կենտրոն» հեռուստաընկերությունն ուղիղ հեռարձակում կապահովի Ծիծեռնակաբերդից Հանրային տրամադրությունները՝ պատմական հիշողության և պատմական ընտրության խաչմերուկում․ քննարկում (ուղիղ) Իրանը նախազգուշացրել է Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Այս հաջողությունները ՀԱՕԿ-ի և մարզական տարբեր ֆեդերացիաների աշխատանքի արդյունքն են Ըստ նորվեգական Steigan blogger պարբերականի՝ Արևմուտքի և Ռուսաստանի պայքարից Վրաստանում տուժեց շարքային վրացին Սեյրան Օհանյանը ինչ հայտարարել է, ճիշտ է ասել` մի բան էլ քիչ է ասել. «Հրապարակ» Կայացավ «Հայոց ցեղասպանություն և փոփոխվող տարածաշրջան» խորագրով «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնող խմբի կազմակերպած խորհրդաժողովը (տեսանյութ) Չէինք կարող մտածել, որ կգա ժամանակ՝ իշխանությունը կվախենա նայել Արարատին, խոսել Ցեղաuպանnւթյnւնից կամ Արցախից. Գագիկ Ծառուկյան Ցանկացած ժողովրդի գազան է դարձնում իր քաղաքական վերնախավը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Եկեղեցու, Ցեղասպանության ճանաչման դեմ պայքարի մոտիվացիան Թուրքիայինը և Ադրբեջանինն է, իսկ Փաշինյանը նրանց կամակատարն է. Նահապետյան Թշնամին քանդելով հայկական սրբավայրը` Հայոց եկեղեցին Ստեփանակերտում, մեզ հստակ ուղերձ է տալիս․ Պողոսյան Ռուսաստանը տարօրինակ է համարում Երևանի հայտարարությունները Երևանի Աղի կոմբինատում հատուկ ջոկատի փրկարարները 236 մետր խորությունից դուրս են բերել 46 քաղաքացու Հայտարարություն. «Կենտրոն» հեռուստաընկերությունն ուղիղ հեռարձակում կապահովի Ծիծեռնակաբերդից Չհասկանալո՞վ, թե՞ հասկանալով. երկու տարբերակներն էլ վատն են Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կբերվի Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը Հայերի մոտ պատմական հիշողության սիմվոլը եկեղեցին է. սոցիոլոգ (տեսանյութ) Մայիսի 28-ի զորահանդեսը Ադրբեջանին յուրահատուկ հաշվետվություն է լինելու. Սեյրան Օհանյան «Շուտով նիկոլենք կպարտադրեն հրաժարվել Ցեղասպանության հիշատակումից»․ Մհեր Մկրտչյան Փաշինյանի շարասյան մասնակցությամբ վթարի զnh դարձած Սոնա Մնացականյանի գործով վերաքննիչ բողոքի քննությունն ավարտվել է Հանրային տրամադրությունները՝ պատմական հիշողության և պատմական ընտրության խաչմերուկում․ քննարկում (ուղիղ) Հազարավոր դոլարներ պետբյուջեից Սուքիասյանների ընկերությանը՝ պաշտոնյաներին բիզնես ջեթով տեղափոխելու համար․ «Հետք» FIP-ը կոպիտ սխալ է թույլ տվել, Ծառուկյանը ճիշտ է ասել. դոկտոր պրոֆեսորը բացատրում է հաշվարկի ձևը (տեսանյութ) Սա կայսրության ավարտի սկիզբ է հիշեցնում․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Ռուսաստանը «տարօրինակ» է համարում երկաթուղու կոնցեսիայից հրաժարվելու մասին Հայաստանի հայտարարությունները Ստամբուլում արգելվել են Ապրիլի 24-ին նվիրված միջոցառումները Խայտառակ պատկեր՝ Երևանի փողոցներում (տեսանյութ) Իրանը նախազգուշացրել է Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Թունավորման դեպքեր՝ Բյուրեղավանում Այս հաջողությունները ՀԱՕԿ-ի և մարզական տարբեր ֆեդերացիաների աշխատանքի արդյունքն են Սա՛ է սրանց կառավարման արդյունքը (տեսանյութ) «Բարեփոխված» Երևան, անփոփոխ խնդիրներ (տեսանյութ) Սփյուռքի զորաշարժը՝ Հայաստանը Փաշինյանի կործանարար քայլերից փրկելու համար. Սասունյան Մուննաթի ռազմավարությունը և ընտրող-2026-ը Վաղ առավոտից Երևանում մեծ խցանումներ են Ըստ նորվեգական Steigan blogger պարբերականի՝ Արևմուտքի և Ռուսաստանի պայքարից Վրաստանում տուժեց շարքային վրացին «Հրապարակ»․ Եկեղեցու դեմ արշավը շարունակվում է Սեյրան Օհանյանը ինչ հայտարարել է, ճիշտ է ասել` մի բան էլ քիչ է ասել. «Հրապարակ» «Զեղծարարները թիրախավորում են արցախցիներին՝ ներկայանալով բարեգործ բլոգերներ». Սամվել Մարտիրոսյան

Փաշինյանը վերածվել է «Հերոստատի»․ նա հրդեհը հանգցնում է կերոսինով

«Փաստ» օրաթերթը գրում է.

«mk.ru-ն գրում է, որ եթե մարդը պատահաբար քաղաքական հրդեհ է բորբոքել, որը բացարձակապես ավելորդ է իր ու երկրի համար, ապա պետք է հանգցնի այն, ներողություն խնդրի և առաջ շարժվի. դա է այն սկզբունքը, որը սովորաբար օգտագործում են կառավարությունների ադեկվատ ղեկավարները: Բայց Նիկոլ Փաշինյանն ունի քաղաքական հրդեհների դեմ պայքարի իր մեթոդը:

Նա նախընտրում է դրանց վրա կերոսին ավելացնել: Փաշինյանը, կարծես, պատրաստ է ամեն ինչի սեփական սխալը չընդունելու համար: Նրա համար գլխավորը «իրավախախտներին» հրապարակայնորեն պատժելն է: Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը պաշտոնանկ է արվել: Եվ ահա, բնական արդյունքը. Հայաստանում հանդարտված ներքաղաքական ճգնաժամը բռնկվել է նոր թափով: Քաղաքացիական և ռազմական ղեկավարության միջև բախումը ամենավերջին բանն է, որը պետք է ունենա մի երկիր, որը պարզապես ջախջախիչ պարտություն է կրել ճակատագրական զինված բախման ընթացքում: Բայց Փաշինյանը իր ղեկավարած պետությանը հենց այդ քաղաքական ուտեստն է մատուցում: Հասկանալով, որ իր իսկ վիրավորական և անհասկանալի հիմնավորված դատողությունը ռուսական «Իսկանդերի» հասցեին սեպ է խրում Հայաստանի և նրա հիմնական ու միակ պաշտպանի միջև, Փաշինյանն իր մեջ բավարար ողջամտության պաշար է գտել և հետ քայլ կատարել: Վարչապետի խոսնակը վաղուց է արդեն հայտարարել, որ իր ղեկավարը այդ հարցում «ապատեղեկացված» է եղել:

Տրամաբանական կլիներ շարունակել այդ հաշտեցման գիծը և միացնել հետընթաց արագությունը ոչ միայն Մոսկվայի, այլ նաև սեփական զինված ուժերի նկատմամբ: Բայց Փաշինյանի տեսանկյունից, այն փաստը, որ ինքը քողարկված կերպով ներողություն է խնդրել «Յուպիտերից» (Ռուսաստանից), չի նշանակում, որ պետք է նույն կերպ ներողություն խնդրի նաև «ցուլից» (Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբից): Փոխարենը, վարչապետը ցանկանում է գլխավոր շտաբը վերածել ամբողջովին «ընտելացված կենդանու». այնտեղից վտարել այն գեներալներին, ովքեր չեն հապաղել արտահայտել իրենց սեփական կարծիքը և փոխարինել նրանց իրեն 100 %-ով հավատարիմ դրածոներով: Չժխտենք. նման քաղաքական կուրսն ունի իր ներքին տրամաբանությունը: Զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության սկզբունքը, ընդհանուր առմամբ, ընդունված է աշխարհի շատ երկրներում: Պետք չէ նաև մոռանալ, որ առաջնորդի հասարակական թուլությունը սովորաբար նրա հրաժարականի նախերգանքն է: Բայց կան աբստրակտ սկզբունքներ, և կա որոշակի իրավիճակ, որում այժմ Հայաստանը հայտնվում է Ադրբեջանի հետ պատերազմում պարտվելուց հետո:

Այս իրավիճակը ժողովրդի՝ երևանյան ծառայողներից պահանջում է ոչ թե «նավակը ճոճել», այլ առավելագույնս համախմբել մարդկանց, զգույշ վերաբերմունք դրսևորել միմյանց և սեփական երկրի նկատմամբ: Բանն այն է, որ միայն թվում է, թե արդեն պատահել է այն ամենավատը, որը կարող էր պատահել Հայաստանի հետ: Իրականում միշտ էլ կարող է էլ ավելի վատը լինել: Ե՛վ Ադրբեջանը, և՛ Թուրքիան ռազմական բախման ընթացքում իրականացրել են իրենց հավակնությունների միայն մի մասը: Եթե Հայաստանը ներքաշվի քաղաքական բախումների և քաղաքացիական պատերազմի մեջ, ապա նրա «լավ հարևանները» կարող են հեշտությամբ փորձել պոկել կարկանդակի մեկ այլ կտոր: Այլ կերպ ասած, ներկայումս Երևանի ղեկավարներից առաջին հերթին զսպվածություն է պահանջվում: Հայաստանի զինված ուժերի ղեկավարները ցուցաբերել են նման զսպվածություն. բացահայտորեն արտահայտելով իրենց բացարձակ արդարացված քննադատությունը Փաշինյանի նկատմամբ՝ նրանք կանգ են առել այդքանի վրա: Երևանում ռազմական հեղաշրջում տեղի չի ունեցել: Երկիրը կանգ է առել անդունդի եզրին: Փաշինյանը հնարավորություն է ստացել փոխադարձ զսպվածություն ցուցաբերել, գլխավոր շտաբի ղեկավարության հետ ընդհանուր լեզու գտնել և հակամարտությունը կարգավորված հայտարարել: Բայց փոխարենը Փաշինյանը նախընտրել է «սկզբունքայնություն ցուցաբերել»:

Զարմանալի՞ է: Բոլորովին ոչ: Ընդհանրապես, անզիջում պայքարը և հակառակորդներին ասֆալտին ծեփելու ձգտումը միշտ էլ եղել է Հայաստանի ներկայիս վարչապետի քաղաքական ոճի առանձնահատկությունը: Բայց Փաշինյանը, մեր տեսակետից, անտեսում է հետևյալը. այն հաղթանակը, որը տեսականորեն նա դեռ կարող է տանել սեփական երկրի ռազմական ղեկավարության հետ ճակատամարտում, կարող է լինել միայն «պյուռոսյան հաղթանակ»: Նման «հաղթանակի» անխուսափելի գինը կլինի քաոսի աճն ու ցնցումները Երևանի վերին օղակներում, բնակչության աչքում ներկայիս կառավարության լեգիտիմության նվազումը: Եվ դա այն դեպքում, որ նույնիսկ նման «հաղթանակը» ոչ մի կերպ երաշխավորված չէ: Ինչպե՞ս պետք է Ռուսաստանը վերաբերվի այն ամենին, ինչ կատարվում է Հայաստանում: Մեր տեսակետից՝ ներգրավված հեռավարությամբ, կամ, եթե կամենում եք, հեռավար ներգրավվածությամբ: Մոսկվայի համար կարևոր չեն այն քաղաքական գործիչների անունները, ովքեր ներկայումս ղեկավարում են Երևանը: Մոսկվայի համար կարևոր է երկու բան. երկարաժամկետ ներքաղաքական կայունությունը Հայաստանում և նրա ղեկավարության պատրաստակամությունը (ինչպես նաև ունակությունը) կատարել իր արտաքին քաղաքական պարտավորությունները: Եթե հանգամանքները ստիպեն դա անել, ապա Ռուսաստանը պետք է պատրաստ լինի դատավորի դեր խաղալ երևանյան մարտերում, ճիշտ այնպես, ինչպես ստանձնեց այդ դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջին փուլում: Բայց դա ամենածայրահեղ տարբերակն է: Դա այն տարբերակն է, որից հնարավորինս պետք է խուսափել: Բայց Նիկոլ Փաշինյանը թույլ կտա՞ Կրեմլին նման «շքեղություն»: Հաշվի առնելով Հայաստանի վարչապետի «պիրոմանիական» սովորությունները՝ չի կարելի համարել, որ այդպիսի արդյունքը միանգամայն երաշխավորված է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>