նախագահ Արմեն Սարգսյանին հիվանդանոց են տեղափոխել
Դիտել նաև
Սկանդալից մինչև միլիոններ. Արմեն Փամբուխչյանի հայտարարագրերի հետքերով
«Այրվում է Դիլիջան համայնքի աղբավայրը»․ Ոսկան Սարգսյան
Կարեն Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած
«Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը». Ոսկան Սարգսյան
«8 տարի շարունակ ստի, խաբեության, «հոպոպի փոշի» են լցնում մարդկանց գլխին»․ Ոսկան Սարգսյան
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հետազոտվել է «Աստղիկ» բժշկական կենտրոնում։
Նախագահի աշխատակազմից հայտնում են, որ Արմեն Սարգսյանն արդեն ավարտել է հետազոտությունները եւ անցել սովորական աշխատանքային ռեժիմի:
***
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Տեղեկությունը հայտնում է «Հրապարակը»։
Ըստ լրատվամիջոցի` նրա մոտ սրտի խնդիր է առաջացել, և ՀՀ նախագահին հիմա ստենդավորում են։
«Մենք փորձեցինք լուրը ճշտել նախագահականից, սակայն անհասանելի էին։ Հիվանդանոցից մեր աղբյուրը, սակայն, պնդեց, որ նախագահն իսկապես հոսպիտալացվել է իրենց մոտ»,– գրում է կայքը։
Մանրամասները՝ «Հրապարակ»-ում:

