Թուրքիան շահագրգռված է ՀՀ-ի հետ սահմանը բացել, սակայն Ադրբեջանն ընդդիմանում է. Ստեփան Դանիելյան Երևանցուն են «քերթում». Մանուկ Սուքիասյան Տուրիստ թիվ 1՝ «հերոս հարկատուների» հաշվին. միլիոնների ծախս, 0 օգուտ ժողովրդին... Ֆրանսիա, Թուրքիա, Իռլանդիա, հիմա էլ՝ Կամբոջա
Քաղաքական պատանդներին բանտերից ազատելու արձակելն ու քաղաքական ազատությունների պաշտպանությունը պետք է լինի ընդդիմության թիվ մեկ օրակարգային խնդիրը Որքան արժանավոր մարդկանց է իշխանության պատվերով բանտ նետել դատավոր Մասիս Մելքոնյանը, որ շուտով երևի կհայտնվի բանտում Ընդդիմադիրներին ատող դատավոր Մասիս Մելքոնյանը «քպ-ական» փոսն ընկավ ՀԱՊԿ-ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԲԱՂԱԴՐԻՉՆ Է Եկող ամիս Նիկոլը 10 օրը մեկ Մոսկվա է գնալու, կարծում է, թե Պուտինի հետ լեզու կգտնի Հուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ Մանուկյան «ՀԱՊԿ-ի հետ կապված Ռուսաստանը կանցնի կտրուկ քայլի․․․ Փաշինյանին ծանր թուղթ կտա՞ն»․ Մալխասյան Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են. ուրեմն Հայաստանին ու հայերին սպասվում են նոր աղետներ Բողոք՝ թիվ 203 ավտոբուսի երթուղին փոփոխելու և մարդկանց հավելյալ ծախսի տակ գցելու ավինյանական որոշման դեմ Քաղաքական բանտարկյալների երեխաները հոգեբանական խոշտանգման են ենթարկվում. Ստեփան Դանիելյան Պատերազմ Արցախում
Քաղաքական պատանդներին բանտերից ազատելու արձակելն ու քաղաքական ազատությունների պաշտպանությունը պետք է լինի ընդդիմության թիվ մեկ օրակարգային խնդիրը «ՍԻՆՋԱՐ» ՀԿ խորհրդի հայտարարությունը՝ Բորիս Մուրազիի նկատմամբ ազգային պատկանելության հիմքով թիրախավորման վերաբերյալ Որքան արժանավոր մարդկանց է իշխանության պատվերով բանտ նետել դատավոր Մասիս Մելքոնյանը, որ շուտով երևի կհայտնվի բանտում Ընդդիմադիրներին ատող դատավոր Մասիս Մելքոնյանը «քպ-ական» փոսն ընկավ Նիկոլը կլքի աթոռը․ մեկ զանգով կլուծվի ՀՀ իշխանության հարցը․ Ստեփան Դանիելյան Կենտրոնական բանկը կանգնել է դժվար որոշումներ կայացնելու փաստի առջև Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին «Հրապարակ»․ «Հայրենիքը» չի փակվում Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ» Ոչինչ չի փոխվել, միայն վատացել է Հանրային տրանսպորտի վարորդների առողջության ու անվտանգության հարցերը պատշաճ վերաբերմունք են պահանջում Թևանյանի իրական «մեղադրանքը» ընդդիմադիր գործունեությունն է և... վերջ Թուրքիան շահագրգռված է ՀՀ-ի հետ սահմանը բացել, սակայն Ադրբեջանն ընդդիմանում է. Ստեփան Դանիելյան ՀԱՊԿ-ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԲԱՂԱԴՐԻՉՆ Է Երևանցուն են «քերթում». Մանուկ Սուքիասյան Ամեն ինչ՝ «հակառակ կողմից». «Փաստ» Եկող ամիս Նիկոլը 10 օրը մեկ Մոսկվա է գնալու, կարծում է, թե Պուտինի հետ լեզու կգտնի Ամեն մի որոշման, քայլի, գործողության հետևում կոնկրետ մարդիկ են՝ իրենց պատասխանատվությամբ. «Փաստ» Լուկաշենկոյին «բորբոքելու» էժանագին քայլ. Փաշինյանն ու Տիխանովսկայան հանդիպել են Դուբլինում անցկացված գագաթաժողովի շրջանակում Տուրիստ թիվ 1՝ «հերոս հարկատուների» հաշվին. միլիոնների ծախս, 0 օգուտ ժողովրդին... Ֆրանսիա, Թուրքիա, Իռլանդիա, հիմա էլ՝ Կամբոջա Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի, մի տարի էլ չի դիմանում Հուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ Մանուկյան Ֆիննախի ցնցող պատասխանը. որքա՞ն է օգնել Արցախը Հայաստանին 32 տարիների ընթացքում. yerkir.am Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում Սթափվեք, մարդկանց մի հասցրեք մшհվшն դուռը. Իրավապաշտպան Ցանկացած զարգացած երկիր կնախանձեր նման որակի երիտասարդությանը. Գագիկ Ծառուկյանը՝ հայաստանցի երիտասարդների մասին Ոչ պակաս վտանգավոր, քան ծխախոտը. Վեյփն ընդամենը 7 ամսում քայքայում է երիտասարդների թոքերը Սրանք միայն ընդդիմադիրներին են «պինդ բռնում»... ՊԵԿ-ում քննչական գործողությունների ժամանակ առանձնապես ծանր հանցագործության համար կալանավորված օտարերկրացին փախել է Դուբլինում ձվահարել են Զելենսկու մեքենան . Sky News «Սա՛ եք դուք». Սաթիկ Սեյրանյան

Պետք է ջնջել այն նորմերը, որոնք նախագահի անգործության դեպքում վեճը լուծված են համարում «իրավունքի ուժով». Հովհաննիսյան

ՉԱՓԱԶԱՆՑ ԱՆհետաքրքիր ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
 
Գործող Սահմանադրության տեքստից պետք է ջնջել բոլոր այն նորմերը, որոնք Հանրապետության նախագահի անգործության դեպքում վեճը լուծված են համարում «իրավունքի ուժով» կամ նախատեսում են դրան նման այլ կարգավորում։
 
Օրինակ․
Երբ Նախագահը չի ստորագրում Ազգային ժողովի ընդունած օրենքը, ապա դրանից դժգոհ է, բնականաբար, Ազգային ժողովը, քանի որ Նախագահը թույլ չի տալիս, որ խորհրդարանի օրենքը մտնի ուժի մեջ ու գործի։ Չի բացառվում, որ նախագահի այդ անգործությամբ խախտվում է Ազգային ժողովի օրենսդրական իրավունքը (Սահմ․ 88-րդ հոդ․ 2-րդ մաս)։ Որովհետև քանի՞ կոպեկ արժի օրենք ընդունելու իրավունքը, եթե այդ օրենքը չի մտնելու ուժի մեջ ու չի դառնալու պարտադիր։ Հետևաբար, վեճ է ծագում Նախագահի ու Ազգային ժողովի միջև։ Իսկ ո՞րն է վեճերի լուծման քաղաքակիրթ եղանակը։ Բնականաբար դատարան դիմելը սեփական իրավունքը խախտված համարողի կողմից։
 
Իսկ ի՞նչ լուծում է առաջարկում մեր Սահմանադրությունը։
 
Նա պահանջում է, որ Սահմանադրական դատարան դիմի Նախագահը !!! (Սահմ․ 129-րդ հոդ․ 1-ին մաս)։ Պատկերացնո՞ւմ եք, դատարան պիտի դիմի ոչ թե նա, ով իր իրավունքը խախտված է համարում (Աժ-ն), այլ ենթադրյալ խախտողը (Նախագահը)։ Իսկ եթե Նախագահը, այնուամենայնիվ, դատարան չի դիմում, ապա Ազգային ժողովն իրավունք է ստանում ինքնուրույն լուծելու նախագահի հետ իր վեճը !!!։ Հա, Ազգային ժողովը դառնում է ինքն իր գործով դատավոր ու բնականաբար վեճը լուծում է իր օգտին, այսինքն՝ ԱԺ նախագահը վերցնում ու Նախագահի փոխարեն ստորագրում ու հրապարակում է իր իսկ ընդունած օրենքը (Սահմ․ 129-րդ հոդ․ 3-րդ մաս)։ Արդար լուծում է, չէ՞։
 
Սահմանադրության այս մոտեցմամբ, նախ, խախտվում է այն ընդհանուր դատավարական սկզբունքը, որ դատարան դիմել կարելի է միայն շահագրգռություն ունենալու դեպքում։ Դատարան դիմողը պետք է կարողանա հիմնավորել, որ պատասխանողի գործողություններով կամ անգործությամբ խախտվել են իր իրավունքները։ Բայց օրենքը չստորագրող Նախագահը հեչ էլ իր իրավունքները խախտված չի համարում ու չի էլ կարող դատարանում նման բան պնդել։ Դա պիտի անի Ազգային ժողովը։
 
Երկրորդ՝ մինչև օրենքի հրապարակումը իրավաբանական իմաստով իրավանորմեր գոյություն չունեն։ Իրավանորմի գոյությունն սկսվում է ( = իրավանորմը ծնվում է) պաշտոնական տեղեկագրում հրապարակվելու պահից, որովհետև միայն այդ պահին է ավարտվում օրենսդրական գործընթացը (մանրամասն տես Հովհաննիսյան, Ընդհանուր իրավագիտություն, էջ 156-158)։ Հետևաբար, մինչև օրենքի հրապարակումը Սահմանադրական դատարանը Նախագահի դիմումով չի կարող ստուգել գոյություն չունեցող բանի սահմանադրականությունը։ Այս մասին իմ դիտողությունները 2015-ին ներկայացրել եմ սահմանադրության փոփոխությունների հանձնաժողովին, բայց դրանք հաշվի չեն առնվել։
 
Բացի այդ, որևէ իրավական ակտի ՆԱԽԱԳԾԻ սահմանադրակությունն ստուգելու հնարավորություն սահմանադիրը նախատեսել է միայն Սահմանադրության փոփոխությունների և հանրաքվեի դրվող ակտերի նախագծերի համար (Սահմ․ 168-րդ հոդ․ 2-րդ կետ)։ Թե ինչու է այս բացառությունը ճիշտ, հազար անգամ բացատրել եմ, այստեղ նորից չեմ գրի։ Սահմանադրական դատարանի լիազորություններն ՍՊԱՌԻՉ կերպով թվարկված են Սահմ․ 168-րդ հոդվածում։ Ու քանի որ սահմանադիրն իրավական ակտերի նախագծերի սահմանադրականության ստուգման հնարավորության մասին մտածել է ու դա չի նախատեսել Ազգային ժողովի կողմից ընդունվող օրենքների համար ( = սահմանադրի ՊԵՐՃԱԽՈՍ ԼՌՈՒԹՅՈՒՆ), ուստի Ազգային ժողովի կողմից ընդունվող օրենքի սահմանադրականության ստուգումն անթույլատրելի է նախքան Նախագահի կողմից դրա հրապարակումը։
 
Իսկ ո՞րն է այս հարցի ճիշտ լուծումը։ Ինքներդ արդեն վաղուց կռահել եք։ Եթե Նախագահը չի ստորագրում Ազգային ժողովի ընդունած օրենքը, ապա Ազգային ժողովն ինքը պիտի դիմի Սահմանադրական դատարան ընդդեմ Նախագահի անգործության (Սահմ․ 169-րդ հոդ․ 1-ին մասի 2-րդ կետ, 168-րդ հոդ․ 4-րդ կետ): Եթե ՍԴ-ն կորոշի, որ Նախագահի անգործությունը հակասահմանադրական է ու խախտում է ԱԺ-ի իրավունքը, ապա Նախագահը պարտավոր է ստորագրել ու հրապարակել օրենքը։ Եթե չէ, ապա օրենքն ուժի մեջ չի մտնում։
 
Ասվածը նույնությամբ վերաբերում է Նախագահի կողմից այլ ակտեր չստորագրելու որոշման արդյուքնում ծագող մյուս բոլոր վեճերին, որոնք ամեն օր մենք տեսնում ենք մեր պակտիկայում։ Ոչ թե պիտի «իրավունքի ուժով» ինչ-որ բան լինի, այլ պիտի դժգոհ կողմը դիմի Սահմանադրական դատարան։ Ու Սահմանադրական դատարանն ինքը պիտի որոշի, թե կոնկրետ վեճի դեպքում որն է այդ «իրավունքի ուժը»։ Բա Սահմանադրական դատարան ենք ստեղծել, որ վեճերը լուծվեն ինչ-որ «իրավունքի ուժո՞վ»։
 
Ո՞րն է Սահմանադրության այս թարս մոտեցման հիմնավորումը։ Ինչո՞ւ Նախագահի անգործության դեպքում դժգոհ կողմը չպիտի դիմի Սահմանադրական դատարան, այլ հարցը պիտի լուծվի իր օգտին՝ առանց դատարանի որոշման։
 
Գերմանաբնակ իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր
Գոռ Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>