Գյումրիում դանակահարվել են երիտասարդ ամուսիններ
Դիտել նաև
Փաշինյանն աշխատում է պառակտել ընդդիմությանը Գյումրիում
Ժամը 17:00-ի դրությամբ՝ Գյումրու արտահերթ ընտրություններին մասնակցել է 39181 ընտրող
Արագածոտնի մարզպետի ծառայողական մեքենան Գյումրու ՔՊ կենտրոնական շտաբի մոտ
Այս պահին Գյումրիի կենտրոնական հրապարակում, քաղաքապետարանի դիմաց ոստիկանական ուժեր են կենտրոնացված
Ընտրակաշառքը մեզ հետ կապելը ճղճիմություն է․ Կարեն Սիմոնյան (տեսանյութ)
Երեկ երեկոյան Գյումրու Անի թաղամասի առանձնատներից մեկում դանակահարվել են երիտասարդ ամուսիններ: Անհայտ անձը տան բակում նախ դանակահարել է տղամարդուն, որից հետո տուն մտնելով վնասել է կնոջը:
Գյումրի բժշկական կենտրոնից տեղեկացրեցին, որ ամուսինների կյանքին այս պահին վտանգ չի սպառնում: Տղամարդը վիրահատվել է, վիճակը կայուն է, թեպետ հիվանդանոց է տեղափոխվել որովայնի շրջանում սուր կտրող գործիքից հարվածներ ստացած վերքերով:
34-ամյա կնոջն, առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո, տեղափոխել են Երևան՝ նեղ մասնագիտական բուժօգնության նպատակով:
Մեր տեղեկություններով՝ դանակարհված երիտասարդի հայրը Գյումրիում գործարար է, և նրան է պատկանում քաղաքի սրճարաններից մեկը:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, դեռևս կասկածյալ չկա: