Զախարովան նշել է Բաքվի և Երևանի դրական վերաբերմունքը եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում
Բաքուն և Երևանը կառուցողական վերաբերմունք են ցուցաբերում Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ աշխատանքային խմբի (ՌԴ, Ադրբեջան, Հայաստան) գործունեության շրջանակներում: Այս մասին ուրբաթ օրը ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Մենք նշում ենք ընդհանուր կառուցողական վերաբերմունքը, որը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների նախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում ցուցաբերում են ինչպես Բաքուն, այնպես էլ Երևանը», – ասել է դիվանագետը:
Զախարովան հիշեցրել է, որ իր հիմնական խնդիրն է իրականացնել ամենաբարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման վերաբերյալ:
«Հուսով ենք, որ դրական և փոխադարձ ընդունելի շփման կետերի որոնման ձգտումը գերակշռելու է ինչպես պաշտոնական մեկնաբանություններում, այնպես էլ Ադրբեջանի և Հայաստանի լրատվական տարածքում»,- հավելել է նա: