Կարծում եմ` Հենրիխի համար բարդ կլինի հաջորդ խաղին մասնակցելը. Ֆոնսեկան՝ Մխիթարյանի վնասվածքի մասին
Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի շրջանակում «Շախտյորի» դեմ առաջին հանդիպման 35-րդ րոպեին վնասվածքի պատճառով փոխարինվել է Հայաստանի հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Նախնական տվյալներով՝ Հենրիխ Մխիթարյանը «Շախտյորի» դեմ խաղում աջ սրունքի վնասվածք է ստացել, որի լրջությունը հայտնի կդառնա այսօրվա բուժզննումից հետո:
Խաղից հետո Մխիթարյանի վնասվածքին անդրադարձել է «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան: «Հիմա մենք պետք է սպասենք ու տեսնենք բուժզննման արդյունքը: Կարծում եմ՝ ամեն դեպքում Հենրիխի համար բարդ կլինի հաջորդ խաղին մասնակցելը: Դժվար էր այդ պահին կորցնել Միկիին, բայց Բորխան լավ մտավ խաղի մեջ»,- ասել է Ֆոնսեկան Sky-ի եթերում:
Նշենք, որ «Ռոմայի» հաջորդ խաղը «Պարմայի» դեմ է: