Երևանի Աղի կոմբինատում հատուկ ջոկատի փրկարարները 236 մետր խորությունից դուրս են բերել 46 քաղաքացու Սա կայսրության ավարտի սկիզբ է հիշեցնում․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) «Բարեփոխված» Երևան, անփոփոխ խնդիրներ (տեսանյութ)
23
Ռուսաստանը տարօրինակ է համարում Երևանի հայտարարությունները Հայտարարություն. «Կենտրոն» հեռուստաընկերությունն ուղիղ հեռարձակում կապահովի Ծիծեռնակաբերդից Հանրային տրամադրությունները՝ պատմական հիշողության և պատմական ընտրության խաչմերուկում․ քննարկում (ուղիղ) Իրանը նախազգուշացրել է Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Այս հաջողությունները ՀԱՕԿ-ի և մարզական տարբեր ֆեդերացիաների աշխատանքի արդյունքն են Ըստ նորվեգական Steigan blogger պարբերականի՝ Արևմուտքի և Ռուսաստանի պայքարից Վրաստանում տուժեց շարքային վրացին Սեյրան Օհանյանը ինչ հայտարարել է, ճիշտ է ասել` մի բան էլ քիչ է ասել. «Հրապարակ» Կայացավ «Հայոց ցեղասպանություն և փոփոխվող տարածաշրջան» խորագրով «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնող խմբի կազմակերպած խորհրդաժողովը (տեսանյութ) Չէինք կարող մտածել, որ կգա ժամանակ՝ իշխանությունը կվախենա նայել Արարատին, խոսել Ցեղաuպանnւթյnւնից կամ Արցախից. Գագիկ Ծառուկյան Ցանկացած ժողովրդի գազան է դարձնում իր քաղաքական վերնախավը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Եկեղեցու, Ցեղասպանության ճանաչման դեմ պայքարի մոտիվացիան Թուրքիայինը և Ադրբեջանինն է, իսկ Փաշինյանը նրանց կամակատարն է. Նահապետյան Թշնամին քանդելով հայկական սրբավայրը` Հայոց եկեղեցին Ստեփանակերտում, մեզ հստակ ուղերձ է տալիս․ Պողոսյան Ռուսաստանը տարօրինակ է համարում Երևանի հայտարարությունները Երևանի Աղի կոմբինատում հատուկ ջոկատի փրկարարները 236 մետր խորությունից դուրս են բերել 46 քաղաքացու Հայտարարություն. «Կենտրոն» հեռուստաընկերությունն ուղիղ հեռարձակում կապահովի Ծիծեռնակաբերդից Չհասկանալո՞վ, թե՞ հասկանալով. երկու տարբերակներն էլ վատն են Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կբերվի Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը Հայերի մոտ պատմական հիշողության սիմվոլը եկեղեցին է. սոցիոլոգ (տեսանյութ) Մայիսի 28-ի զորահանդեսը Ադրբեջանին յուրահատուկ հաշվետվություն է լինելու. Սեյրան Օհանյան «Շուտով նիկոլենք կպարտադրեն հրաժարվել Ցեղասպանության հիշատակումից»․ Մհեր Մկրտչյան Փաշինյանի շարասյան մասնակցությամբ վթարի զnh դարձած Սոնա Մնացականյանի գործով վերաքննիչ բողոքի քննությունն ավարտվել է Հանրային տրամադրությունները՝ պատմական հիշողության և պատմական ընտրության խաչմերուկում․ քննարկում (ուղիղ) Հազարավոր դոլարներ պետբյուջեից Սուքիասյանների ընկերությանը՝ պաշտոնյաներին բիզնես ջեթով տեղափոխելու համար․ «Հետք» FIP-ը կոպիտ սխալ է թույլ տվել, Ծառուկյանը ճիշտ է ասել. դոկտոր պրոֆեսորը բացատրում է հաշվարկի ձևը (տեսանյութ) Սա կայսրության ավարտի սկիզբ է հիշեցնում․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Ռուսաստանը «տարօրինակ» է համարում երկաթուղու կոնցեսիայից հրաժարվելու մասին Հայաստանի հայտարարությունները Ստամբուլում արգելվել են Ապրիլի 24-ին նվիրված միջոցառումները Խայտառակ պատկեր՝ Երևանի փողոցներում (տեսանյութ) Իրանը նախազգուշացրել է Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Թունավորման դեպքեր՝ Բյուրեղավանում Այս հաջողությունները ՀԱՕԿ-ի և մարզական տարբեր ֆեդերացիաների աշխատանքի արդյունքն են Սա՛ է սրանց կառավարման արդյունքը (տեսանյութ) «Բարեփոխված» Երևան, անփոփոխ խնդիրներ (տեսանյութ) Սփյուռքի զորաշարժը՝ Հայաստանը Փաշինյանի կործանարար քայլերից փրկելու համար. Սասունյան Մուննաթի ռազմավարությունը և ընտրող-2026-ը Վաղ առավոտից Երևանում մեծ խցանումներ են Ըստ նորվեգական Steigan blogger պարբերականի՝ Արևմուտքի և Ռուսաստանի պայքարից Վրաստանում տուժեց շարքային վրացին «Հրապարակ»․ Եկեղեցու դեմ արշավը շարունակվում է Սեյրան Օհանյանը ինչ հայտարարել է, ճիշտ է ասել` մի բան էլ քիչ է ասել. «Հրապարակ» «Զեղծարարները թիրախավորում են արցախցիներին՝ ներկայանալով բարեգործ բլոգերներ». Սամվել Մարտիրոսյան

Հազար զոհ՝ այս կողմ, հազար՝ այն կողմ․ իշխա­նության երկու ներկայացուցիչ՝ մի քանի օրվա տարբերությամբ, զոհերի վերաբերյալ հազարով իրարից տարբերվող թվեր են ասում

«Հրապարակ» թերթը գրում է. ««Իմ քայլը» խմբակցության պատգամա­վոր Նազելի Բաղդասարյանը, որն օրերս հայտարարել էր, թե ներքաղաքական լարված իրավի­ճակը խոչընդոտում է գերիների վերադարձին, մեզ հետ զրույցում դարձյալ պնդեց իր այդ միտքը, որի համար նրան օրեր շարունակ քննադատում էին մարդիկ: Նա զարմացած է, թե ինչու է ընդդի­մությունն իր արած հայտարարու­թյունը վերցրել իր վրա ու ներքա­ղաքական լարումների ամբողջ պատասխանատվությունը ստանձնել: Ասում է, որ ինքը նկատի ուներ՝ առհասարակ ներքաղաքական լարված վիճակը, իհարկե, դժվար թե իշխանական պատգամավորն այդ լարվածության թիվ մեկ պա­տասխանատու համարեր հենց իրենց իշխանությանն ու վարչապետին:

Ի դեպ, մինչ իշխանական պատգամավորները զբաղված են իրենց վատ աշխատանքի հարցում մեղավորներ փնտրելով, թե ում պատճառով է, որ գերիների վե­րադարձը չի հաջողվում, այդ նույն ընդդիմության ներկայացուցիչների ջանքերով նաև՝ Հայաստան գերիներ են վերադարձվում: Մասնա­վորապես, երեկ հայտնի դարձավ, որ գերությունից վերադարձել է լիբանանահայ Մարալ Նաջարյանը, որի՝ հայրենիք վերադարձի հարցում իր ներդրումն է ունեցել ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ՌԴ պետդումայի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, այլ ոչ նույն Նազելի Բաղդասարյանը կամ որևէ այլ իմքայլական: Չնա­յած երեկ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարություն տարածեց՝ փորձելով սեփականաշնորհել այդ քայլը. «Ուզում եմ շնորհակալություն հայտնել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին, ով արձագանքեց Տաթև Հայրապետյանի կողմից նախաձեռնած ԱԺ բոլոր կին պատգամավորների նամակին և անձամբ իմ խնդրանքին՝ միջնորդի դեր ստանձնել Մարալին օր առաջ ազատելու գործում»:

Մենք տիկին Բաղդասարյա­նին հիշեցրինք, որ իշխանությունը մինչ օրս գերիների ու զոհերի թիվն անգամ ազնվորեն չի հրապարա­կել, և 5 հազարի փոխարեն արդեն 10 հազար զոհի մասին է խոսվում, Բաղդասարյանը նախ ասաց, որ գերիների ու զոհերի թիվը հրապարակման ենթակա չէ, այդ թիվը յուրաքանչյուր օր փոփոխվում է, ապա ժպտալով մեր նշած թվերի վրա, ասաց. «Գոնե այն տվյալները, որոնց ես տիրապետում եմ, չնայած որ ես իրավասու մարմինը չեմ, այդ թիվը միանշանակ 5 հազարից նվազ է: Դա միանշանակ կարող եմ ասել: Բայց կարծում եմ՝ այս հարցով պետք է դիմել պատկան մարմիններին, Քննչական կոմիտե կամ Պաշտպանության նախարա­րություն»:

Նկատենք, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ ԱԺ հարցուպատասխանի ժամանակ վստա­հեցնում էր, թե զոհերի թիվը չի անցնի 4 հազարը: Իսկ ռուսական աղբյուրները 10 հազար և ավելի զոհի մասին են խոսում: Եվ քանի որ այս իշխանություններն արդեն ասոցացվում են ստի ու կեղծիքի հետ, մարդիկ հակված են ավելի շատ հավատալ ռուսական թվե­րին: Եվ առնվազն տարակուսանքի տեղիք է տալիս այն, որ իշխա­նության երկու ներկայացուցիչ՝ մի քանի օրվա տարբերությամբ հազարով իրարից տարբերվող թվեր են ասում: Սա մի կողմից նշանակում է, որ անգամ իրենք իրական պատկերը չգիտեն և իրա­րից բեխաբար են, ապա այն, որ պատերազմից 4 ամիս անց էլ չեն կարողանում հստակ հաշվարկել մեր կորուստները, և մյուս կողմից՝ իրենց համար միևնույն է՝ հազար զոհ՝ այս կողմ, հազար՝ այն կողմ: Մարդկային կյանքը նրանց համար չոր ու ոչինչ չասող թվեր են»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>