Գորիս -Կապան ճանապարհը դեռ նախորդ տարվանից պատրաստել են հանձնելու թշնամուն
Դիտել նաև
«Հիմա միայն մեր ճակատագիրը չէ որոշվում»․ Տաթևիկ Կարապետյան
Կառավարությունը որոշել է սպանել հայոց լեզուն ու հայագիտությունը. Արմեն Այվազյան
Բանտը ինձ չի կոտրել, ոչ էլ՝ իշխանության կիրառած պատիժները․ Տաթև Վիրաբյան
Բանտը ինձ չի կոտրել, ոչ էլ իշխանության կիրառած պատիժները․ Տաթև Վիրաբյան
Որևէ մեկը, ով մեր երկրում երբևէ քարոզել է Հայկական բանակում հայ երիտասարդների ծառայության դեմ, պետական պաշտոն զբաղեցնելու իրավունք չունի. Տեսանյութ
Թեև իշխանությունները ամեն կերպ մանեւրում են, մանիպուլացնում քաղաքացիներին, բայց պետք է հաշվի առնել մեկ պարզ բան: Դեռ անցյալ տարվանից Գորիս-Կապան այլընտրանքային ճանապարհ էին սարքում, որը եղանակային վատ պայմանների պատճառով դեռ ավարտին չի հասցվել և Տաթևի համայնքապետի խոսքով մոտ մեկ ամսվա աշխատանք կա իրականացնելու վերջանականապես շահագործման հանձնելու համար:
Այսինքն ստացվում է, որ այն տեղեկությունը, որ մեզ համառորեն տրամադրում են և շարունակաբար կրկնում, որ ներկայիս ճանապարահատվածի 47 կիլոմետրը չի մտնում ՀՀ տարածքի մեջ, դեռ որոշված է եղել նախորդ տարի և ակտիվ շինարարական աշխատանքներ են արվել:
Այցելե՛ք Տաթև քանի դեռ Գորիս-Կապան ճանապարհի 12 կիլոմետրը չեն հասցրել սարքել, քանի որ դրանից հետո Տաթևը կդառնա սահմանամերձ։
Անդառնալի կորուստները շարունակվում են։
Հ.Գ Գորիս-Կապան ճանապարհի տարբեր հատվածներում, մայրուղուց ընդամենը 50-100 մետրի վրա ադրբեջանական հենակետեր են տեղակայված, որտեղ ՀՀ ոստիկանությունը, ԱԱԾ սահմանապահ զորքերը որևէ ձևի ծառայություն չեն իրականացնում։ Նրանք պարզապես չկան:
Իշխանությունը դա սպառնալիք չի համարում ՀՀ-ի կամ ՀՀ քաղաքացու համար, կարևորը նիկոլ հեյդարովիչի համադասարանցու ղեկավարած ոստիկանությունը լիարժեքորեն ապահովի վարչապետի՝ցույցերի մարդաքանակն ու նրա անվտանգությունը։
Տաթև Այվազյանի ֆեյսբուքյան էջից


