ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ
16
Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Պատերազմ Արցախում
Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել Առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը

Փաշինյանը թող հուշագիր կնքի ոչ թե ԲՀԿ-ի կամ ԼՀԿ-ի, այլ «Իմ քայլը» խմբակցության 83 պատգամավորների հետ, որ նրանք հանկարծ այլ թեկնածուի օգտին չքվեարկեն. Ն. Զոհրաբյան

Արմեն Սարգսյանն իրեն շարունակում է պահել անգլիական դիտորդի կարգավիճակում, աջակցել պետական դավաճանությանը, և եթե նա կարծում է, թե բոլոր հարցերի վերաբերյալ կարող է չեզոքություն պահել, պետք է իմանա, որ ՍԴ չդիմելու համար կրում է անձնական պատասխանատվություն. նախագահը հասկանում է, որ չունի հանրային աջակցություն, փորձում է չեզոք գործոն դառնալ, մինչդեռ նա հայ ժողովրդի անվտանգության երաշխավորն է և պարտավոր է իրականացնել իր մանդատից բխող գործողություններ: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը:

«Արմեն Սարգսյանն Արցախի հանձնման և այս հայրենադավության համասեփականատերն է, ինչպես Նիկոլ Փաշինյանն ու իր խունտան։ Սա Ցեղասպանությունից հետո ամենամեծ արհավիրքն էր։ Մեր հարգարժան գեներալները երեկ ընդունեցին մի մարդու, որի հրաժարականն էին պահանջում օրեր առաջ։ Նրանք հավանաբար կպնդեն, թե իբր տեղյակ չեն եղել, որ ստորագրել են կամ ճնշումների տակ են եղել։ Փաշինյանին պետք էր այն պատկերը, որ իր հրաժարականը պահանջող գեներալները շարք են կանգնել իր առջև»,- ասել է պատգամավորը:

Ըստ Զոհրաբյանի՝ ընդդիմությունը պետք է արմատական, բայց ոչ հակասահմանադրական գործողությունների գնա, իսկ Նիկոլ Փաշինյանի օրակարգը բախումներն են. «Մարտի 1-ի հանրահավաքի համար վարչական ռեսուրսի օգտագործումն աննախադեպ էր, Փաշինյանի նպատակը հային հայի դեմ հանելն էր։ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորվում է ժողովուրդների ապստամբության իրավունքը։ Այն, ինչից օգտվեց Նիկոլ Փաշինյանը և թիմը 2018-ին, երբ ոտքով կոտրեցին Ռադիոտան դուռը, երբ պատանդառել էին ԵՊՀ ռեկտորին, ապստամբության իրավունքն էր։ Ո՞վ է ասել, որ իրենք ունեն ապստամբելու իրավունք, իսկ մյուսները՝ ոչ»:

Ընդդիմադիր գործչի կարծիքով՝ էլիտաները պետք է որոշեն, թե ով է ապագա իշխանությունը. «Փաշինյանն ունի թաքուն վախեր, նա մտածում է, թե իր հրաժարականի դեպքում ընդդիմությունը թեկնածու կառաջադրի, չի վստահում իր իսկ խմբակցությանը, դա նրա ներքին ֆոբիան է։ Նա Կալիգուլայի և Ներոնի անհասկանալի սիմբիոզ է՝ շատ ավելի թույլ էներգետիկայով։ Փաշինյանը կարողացավ նվաճել անհաջողակ, չսիրված, խնդիրներ ունեցող մարդկանց համակրանքը։ Նա մարդկանց համախմբեց ատելության, թշնամանքի և հայհոյանքի շուրջ։ Փաշինյանը թող ոչ թ ԲՀԿ-ի կամ ԼՀԿ-ի, այլ 83 իմքայլականների հետ հավատարմության հուշագիր կնքի, որ նրանք որևէ դեպքում որևէ թեկնածուի օգտին չքվեարկեն»:

ԲՀԿ-ական պատգամավորի պնդմամբ՝ այս պարտությունը, Արցախի հանձնումը եղել է պայմանավորված, դա պետք է պարզեն քննիչ հանձնաժողովն ու անկախ դատարանը: «Լինելու է մեր Նյուրնբերգը, սա նախապես ծրագրված պարտություն է եղել, դեպքերի հաջորդականությունը բերում է դրան։ Նիկոլ Փաշինյանը կենսական էներգիա է ստանում մեր հուսահատությունից։ Նա ուզում է լինել երկրորդ Սադամ Հուսեյնը։ Պարտության խորհրդանիշ լինելով ՝ Փաշինյանը հիվանդագին կերպով կառչել է աթոռից»,- ամփոփել է Նաիրա Զոհրաբյանը:

Աղբյուր՝ Tert.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>