Մոսկվայում հույս ունեն, որ Հայաստանում իրավիճակը շուտով կկարգավորվի
Դիտել նաև
Զախարովան՝ Անդրանիկ Միհրանյանի՝ ՀՀ մուտքի արգելքի մասին. Տեսանյութ
Հռոմի ստատուտին միանալն ուղիղ վնաս է հասցնում ՀՀ-ՌԴ հարաբերություններին․ Զախարովա
Զախարովան հիշեցնում է Հունաստանին` Հայաստանին ռուսական զենք փոխանցելու իրավունք չունեն
«Զանգեզուրի միջանցք» տերմին մենք չենք օգտագործում․ Զախարովա
Հայաստանն ակտիվ մասնակցել է աշխատանքներին, սակայն չի ստորագրել նախագիծը․ Զախարովա
Այն իրավիճակը, որ կա այսօր Հայաստանում, Հայաստանի ներքին գործն է։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ։ ТАСС-ի փոխանցմամբ, Ռուսաստանը Հայաստանում ընթացող ներկայիս զարգացումները դիտարկում է որպես Հայաստանի ներքին գործը եւ հավատարիմ է մնում այլ երկրների ներքին գործերին չմիջամտելու իր սկզբվունքին։ Միաժամանակ նաեւ փոխնախարար Ռուդենկոն ասել է, որ Մոսկվան որեւէ մեկի կողմից չէ եւ միայն ցանկանում է, որ իրավիճակը որքան հնարավոր է շուտ կարգավորվի, քանի որ դա բոլորի շահերից է բխում։ Միաժամանակ նաեւ նա հայտարարել է, որ Մոսկվայում հույս ունեն, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրում չի լինի։
Աղբյուր՝ «Հրապարակ»