Թուրքիան շահագրգռված է ՀՀ-ի հետ սահմանը բացել, սակայն Ադրբեջանն ընդդիմանում է. Ստեփան Դանիելյան Երևանցուն են «քերթում». Մանուկ Սուքիասյան Տուրիստ թիվ 1՝ «հերոս հարկատուների» հաշվին. միլիոնների ծախս, 0 օգուտ ժողովրդին... Ֆրանսիա, Թուրքիա, Իռլանդիա, հիմա էլ՝ Կամբոջա
Քաղաքական պատանդներին բանտերից ազատելու արձակելն ու քաղաքական ազատությունների պաշտպանությունը պետք է լինի ընդդիմության թիվ մեկ օրակարգային խնդիրը Որքան արժանավոր մարդկանց է իշխանության պատվերով բանտ նետել դատավոր Մասիս Մելքոնյանը, որ շուտով երևի կհայտնվի բանտում Ընդդիմադիրներին ատող դատավոր Մասիս Մելքոնյանը «քպ-ական» փոսն ընկավ ՀԱՊԿ-ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԲԱՂԱԴՐԻՉՆ Է Եկող ամիս Նիկոլը 10 օրը մեկ Մոսկվա է գնալու, կարծում է, թե Պուտինի հետ լեզու կգտնի Հուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ Մանուկյան «ՀԱՊԿ-ի հետ կապված Ռուսաստանը կանցնի կտրուկ քայլի․․․ Փաշինյանին ծանր թուղթ կտա՞ն»․ Մալխասյան Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են. ուրեմն Հայաստանին ու հայերին սպասվում են նոր աղետներ Բողոք՝ թիվ 203 ավտոբուսի երթուղին փոփոխելու և մարդկանց հավելյալ ծախսի տակ գցելու ավինյանական որոշման դեմ Քաղաքական բանտարկյալների երեխաները հոգեբանական խոշտանգման են ենթարկվում. Ստեփան Դանիելյան Պատերազմ Արցախում
Քաղաքական պատանդներին բանտերից ազատելու արձակելն ու քաղաքական ազատությունների պաշտպանությունը պետք է լինի ընդդիմության թիվ մեկ օրակարգային խնդիրը «ՍԻՆՋԱՐ» ՀԿ խորհրդի հայտարարությունը՝ Բորիս Մուրազիի նկատմամբ ազգային պատկանելության հիմքով թիրախավորման վերաբերյալ Որքան արժանավոր մարդկանց է իշխանության պատվերով բանտ նետել դատավոր Մասիս Մելքոնյանը, որ շուտով երևի կհայտնվի բանտում Ընդդիմադիրներին ատող դատավոր Մասիս Մելքոնյանը «քպ-ական» փոսն ընկավ Նիկոլը կլքի աթոռը․ մեկ զանգով կլուծվի ՀՀ իշխանության հարցը․ Ստեփան Դանիելյան Կենտրոնական բանկը կանգնել է դժվար որոշումներ կայացնելու փաստի առջև Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին «Հրապարակ»․ «Հայրենիքը» չի փակվում Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ» Ոչինչ չի փոխվել, միայն վատացել է Հանրային տրանսպորտի վարորդների առողջության ու անվտանգության հարցերը պատշաճ վերաբերմունք են պահանջում Թևանյանի իրական «մեղադրանքը» ընդդիմադիր գործունեությունն է և... վերջ Թուրքիան շահագրգռված է ՀՀ-ի հետ սահմանը բացել, սակայն Ադրբեջանն ընդդիմանում է. Ստեփան Դանիելյան ՀԱՊԿ-ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԲԱՂԱԴՐԻՉՆ Է Երևանցուն են «քերթում». Մանուկ Սուքիասյան Ամեն ինչ՝ «հակառակ կողմից». «Փաստ» Եկող ամիս Նիկոլը 10 օրը մեկ Մոսկվա է գնալու, կարծում է, թե Պուտինի հետ լեզու կգտնի Ամեն մի որոշման, քայլի, գործողության հետևում կոնկրետ մարդիկ են՝ իրենց պատասխանատվությամբ. «Փաստ» Լուկաշենկոյին «բորբոքելու» էժանագին քայլ. Փաշինյանն ու Տիխանովսկայան հանդիպել են Դուբլինում անցկացված գագաթաժողովի շրջանակում Տուրիստ թիվ 1՝ «հերոս հարկատուների» հաշվին. միլիոնների ծախս, 0 օգուտ ժողովրդին... Ֆրանսիա, Թուրքիա, Իռլանդիա, հիմա էլ՝ Կամբոջա Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի, մի տարի էլ չի դիմանում Հուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ Մանուկյան Ֆիննախի ցնցող պատասխանը. որքա՞ն է օգնել Արցախը Հայաստանին 32 տարիների ընթացքում. yerkir.am Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում Սթափվեք, մարդկանց մի հասցրեք մшհվшն դուռը. Իրավապաշտպան Ցանկացած զարգացած երկիր կնախանձեր նման որակի երիտասարդությանը. Գագիկ Ծառուկյանը՝ հայաստանցի երիտասարդների մասին Ոչ պակաս վտանգավոր, քան ծխախոտը. Վեյփն ընդամենը 7 ամսում քայքայում է երիտասարդների թոքերը Սրանք միայն ընդդիմադիրներին են «պինդ բռնում»... ՊԵԿ-ում քննչական գործողությունների ժամանակ առանձնապես ծանր հանցագործության համար կալանավորված օտարերկրացին փախել է Դուբլինում ձվահարել են Զելենսկու մեքենան . Sky News «Սա՛ եք դուք». Սաթիկ Սեյրանյան

Կա՞ որիշ բան, բացի այս՝ հայասպան իշխանությունների և կոնկրետ սերնդասպան Նիկոլ Փաշինյանի հրաժարականից որը պետք է մենք պահանջենք՝ ԻՀԱՐԿԵ՛ ՈՉ

ԿԶԲԱՂՎԻ՞ ԱՐԴՅՈՔ ԱՅՍ ԻՇԽԱՆՈւԹՅՈւՆԸ ԳԵՐԻՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՈՎ՝ ԻՀԱՐԿԵ ՈՉ։
 
Ամբողջ համացանցը հեղեղված է Մարալ Նաջարյանի ազատման լուրով։ Ազգային դեգրադացիայի մակարդակը հասել է նրան, որ այդ գրառումները անողներն ու ոգևորությամբ «verjapes maral@ azatutjan mej e…» ոռնացողները չեն էլ հասկանում, որ Մարալ Նաջարյանի ազատման համար ՀՀ կառավարությունը ոչինչ չի արել։ Այս գործընթացը կազմակերպել է Լիբանանի կառավարությունը։
 
Ոչ, գրառումս նրա համար չէ, որ հիմա էլ ֆեյսբուքյան «շոու-հայրենասերները» սկսեն շնորհակալություն հայտնել Լիբանանի կառավարությանը Մարալի՝ գերությունից ազատման համար։ Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր երկրի և պետության առաջնային և սուրբ պարտականությունն է՝ սեփական քաղաքացուն գերությունից ազատելը։ Եվ այստեղ առաջնային խնդիրը այն է, որ այսօրվա ՀՀ կառավարությունը չունի նման արժանապատվություն և կամք, կամ էլ չի համարում սեփական քաղաքացուն գերությունից ազատելը՝ արժևոր գործընթաց։
 
Հայաստանի կառավարության դավաճանության արդյունքում գերության մեջ հայտնված հայուհուն, այս ամենի հետ ոչ մի կապ չունեցող Լիբանանի հանրապետության կողմից ազատելը նշանակում է, որ ադրբեջանում գտնվող հայ գերիներին ազատ արձակելը անհնար գործընթաց չէ: Հետևաբար փորձեք ինքներդ Ձեզ հարց ուղղել՝ ինչու՞ ոչինչ չի արվում մեր որդիներին՝ գերությունից ազատելու և Հայրենիք վերադարձնելու համար...
Հարցս հռետորական չէ և եթե կարդացողը ունի մի փոքր մտածելու ունակություն ու կարող է այս փաստին համադրել նաև ստորև նշված փաստերը, ապա հեշտությամբ կգտնի պատասխանը՝
 
1. Պատերազմի ավարտից անցել է շուրջ 4 ամիս և առ այսօր, ՀՀ դիահերձարաններում գտնվող մեր հերոսների մարմինները դեռ չեն հասել իրենց հարազատներին։ Որոշ «օդում կախված լուրերի» տվյալներով, այդ քանակը գերազանցում է 2500-ը...
 
2. Պատերազմի ավարտից անցել է շուրջ 4 ամիս և առ այսօր հայտնի չէ գերեվարված ՀՀ քաղաքացիների քանակը։ Դուք կարծում եք, որ հայտնի չէ՞, թե՞ հատուկ չի հրապարակվում։
 
3. Ամեն օր ՀՀ համացանցում (ինչու համացանցում, որովհետև Նիկոլ Փաշինյանի թեթև ձեռքով ՀՀ-ն արդեն 3 տարի է իր գոյությունն է պահպանում միայն համացանցում, իրական կյանքում կորցնելով ամեն բան) նոր սին օրակարգեր են թելադրվում, որոնք ոչ մի կապ չունեն Հայաստանի համար առաջնայնություն ունեցող գերիների վերադարձի հետ։
 
Պատասխանը տրիվյալ է՝ եթե այսօրվա իշխանությունները արագ, հարազատներին հանձնեն դիահերձարաններում պահվող մեր հերոսների մարմինները, հայտարարեն գերեվարվածների քանակն ու անունները, որը համոզված եմ, որ իրենց հայտնի է և առաջնային հանրային քննարկման օրակարգ բերեն մեր որդիների վերադարձման հարցը, կբացահայտվի իրական զոհերի քանակը, որը կարծես թե իմ սուբյեկտիվ հաշվարկներով գերազանցելու է 10 000-ը։ Այսինքն կարելի կլինի ասել, որ Նիկոլ Փաշինյանը ոչնչացրեց 2000 թվականին ՀՀ-ում ծնված բոլոր տղա երեխաներին, և 2001 թվականին ծնվածների, մոտ կեսին...
 
Դե հիմա ասեք՝
- կա՞ն այսօր ՀՀ-ում ավելի կարևոր խնդիրներ քան գերիների վերադարձը՝ ԻՀԱՐԿԵ՛ ՈՉ։
- կզբաղվի՞ արդյոք այս վախկոտ ու ազգադավ իշխանությունը գերիների վերադարձով՝ ԻՀԱՐԿԵ՛ ՈՉ։
- կհրապարակի՞ արդյոք գերիների ցանկը կամ գոնե գերեվարվածների քանակը՝ ԻՀԱՐԿԵ՛ ՈՉ։
- այսօրվա դավաճան իշխանությունները բացի էժանագին սպեկուլյացիայից, անու՞մ են որևե բան մեր որդիների վերադարձի համար՝ ԻՀԱՐԿԵ՛ ՈՉ։
- կա՞ որիշ բան, բացի այս՝ հայասպան իշխանությունների և կոնկրետ սերնդասպան Նիկոլ Փաշինյանի հրաժարականից որը պետք է մենք պահանջենք՝ ԻՀԱՐԿԵ՛ ՈՉ...
 
P.S. Վերադառնալով Մարալ Նաջարյանին, ասեմ՝ ցավոք, Լիբանանը ռեսուրսներ չունի և չի կարողանալու նրան որակյալ հետտրավմատիկ հոգեբանական օգնություն տրամադրել: Դա Հայաստանի պարտքն է: Կատարելու՞ է գեթ այդ մի պարտքը Հայաստանը՝ ԻՀԱՐԿԵ´ ՈՉ: «ՄԱԴԱԹՅԱՆ» Հոգեբանական Կենտրոնը հպարտ կլինի, եթե Մարալ Նաջարյանը դիմի այդ հարցով և պատրաստ է իր միջոցներով կազմակերպել Մարալի հետտրավմատիկ հոգեբանական վերականգնումը։
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>