Նախագահի հրավերին դեռեւս արձագանքել է միայն «Լուսավոր Հայաստանը», որն ընդունել է հրավերը
Նախագահ Արմեն Սարգսյանը երկրում առկա իրավիճակը քննարկելու եւ ճգնաժամը հաղթահարելուն ուղղված փոխընդունելի լուծումներ գտնելու նպատակով, նախօրեին վարչապետին, խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներին եւ Հայրենիքի փրկության շարժման ղեկավարներին մարտի 13-ին ժ. 12:00-ին հրավիրել էր հանդիպման։
NEWS.am-ը փորձեց պարզել, թե նախագահի հրավերը քաղաքական ուժերն ու վարչապետն ընդունելո՞ւ են։
Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այդ հարցով դեռ մեկնաբանություն չի տալիս։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը նշեց, որ խմբակցությունում առայժմ այդ հարցը չի քննարկել։
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունն ընդունել է նախագահի հրավերը։
«Լուսավոր Հայաստան» կուսակցության եւ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անունից հայտարարում եմ, որ ընդունում ենք հրավերն ու պատրաստ ենք մասնակցել ցանկացած քննարկման, որտեղ հնարավոր կլինի վերականգնել քաղաքացիական համերաշխությունն ու ուղիներ գտնել երկիրը խորը ճգնաժամից հանելու համար»,– ֆեյսբուքի իր էջում գրել է Մարուքյանը։