Հայերս զարմանալի ժողովուրդ ենք
Հայերս զարմանալի ժողովուրդ ենք։
Մեզ թվում է, թե աշխարհի բոլոր տաղանդավոր մարդիկ հայ են, բայց մեր միջից միշտ ամենաանտաղանդին ենք ընտրում։
Մեզ թվում է, թե ամբողջ աշխարհը մերն է, բայց մեր կորուսյալ հայրենիքի հանդեպ անտարբեր ենք մնում։
Մեզ թվում է, թե Հայաստանը մերն է, բայց մեր այգին անմշակ ենք թողնում։
Մեզ թվում է, թե քաղաքը, որտեղ ապրում ենք, մերն է, բայց այն կեղտոտ, անլվա ու փոշոտ ենք թողնում։
Մեզ թվում է, թե մենք առաջին քրիստոնեա ազգն ենք աշխարհում, բայց մի գրամ հավատ մեկս մյուսիս հանդեպ չենք թողնում։
Երբեմն մեզ թվում է, թե ամեն լավ բան հետևում է մնացել, բայց ինչ-որ ներքին ուժ մղում է հավատալու, որ ամենալավ բանը դեռ նոր է գալու։
Լուսինե Շգոլիկի ֆեյսբուքյան էջից

