Երևանի Աղի կոմբինատում հատուկ ջոկատի փրկարարները 236 մետր խորությունից դուրս են բերել 46 քաղաքացու Սա կայսրության ավարտի սկիզբ է հիշեցնում․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) «Բարեփոխված» Երևան, անփոփոխ խնդիրներ (տեսանյութ)
23
Ռուսաստանը տարօրինակ է համարում Երևանի հայտարարությունները Հայտարարություն. «Կենտրոն» հեռուստաընկերությունն ուղիղ հեռարձակում կապահովի Ծիծեռնակաբերդից Հանրային տրամադրությունները՝ պատմական հիշողության և պատմական ընտրության խաչմերուկում․ քննարկում (ուղիղ) Իրանը նախազգուշացրել է Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Այս հաջողությունները ՀԱՕԿ-ի և մարզական տարբեր ֆեդերացիաների աշխատանքի արդյունքն են Ըստ նորվեգական Steigan blogger պարբերականի՝ Արևմուտքի և Ռուսաստանի պայքարից Վրաստանում տուժեց շարքային վրացին Սեյրան Օհանյանը ինչ հայտարարել է, ճիշտ է ասել` մի բան էլ քիչ է ասել. «Հրապարակ» Կայացավ «Հայոց ցեղասպանություն և փոփոխվող տարածաշրջան» խորագրով «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնող խմբի կազմակերպած խորհրդաժողովը (տեսանյութ) Չէինք կարող մտածել, որ կգա ժամանակ՝ իշխանությունը կվախենա նայել Արարատին, խոսել Ցեղաuպանnւթյnւնից կամ Արցախից. Գագիկ Ծառուկյան Ցանկացած ժողովրդի գազան է դարձնում իր քաղաքական վերնախավը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Եկեղեցու, Ցեղասպանության ճանաչման դեմ պայքարի մոտիվացիան Թուրքիայինը և Ադրբեջանինն է, իսկ Փաշինյանը նրանց կամակատարն է. Նահապետյան Թշնամին քանդելով հայկական սրբավայրը` Հայոց եկեղեցին Ստեփանակերտում, մեզ հստակ ուղերձ է տալիս․ Պողոսյան Ռուսաստանը տարօրինակ է համարում Երևանի հայտարարությունները Երևանի Աղի կոմբինատում հատուկ ջոկատի փրկարարները 236 մետր խորությունից դուրս են բերել 46 քաղաքացու Հայտարարություն. «Կենտրոն» հեռուստաընկերությունն ուղիղ հեռարձակում կապահովի Ծիծեռնակաբերդից Չհասկանալո՞վ, թե՞ հասկանալով. երկու տարբերակներն էլ վատն են Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կբերվի Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը Հայերի մոտ պատմական հիշողության սիմվոլը եկեղեցին է. սոցիոլոգ (տեսանյութ) Մայիսի 28-ի զորահանդեսը Ադրբեջանին յուրահատուկ հաշվետվություն է լինելու. Սեյրան Օհանյան «Շուտով նիկոլենք կպարտադրեն հրաժարվել Ցեղասպանության հիշատակումից»․ Մհեր Մկրտչյան Փաշինյանի շարասյան մասնակցությամբ վթարի զnh դարձած Սոնա Մնացականյանի գործով վերաքննիչ բողոքի քննությունն ավարտվել է Հանրային տրամադրությունները՝ պատմական հիշողության և պատմական ընտրության խաչմերուկում․ քննարկում (ուղիղ) Հազարավոր դոլարներ պետբյուջեից Սուքիասյանների ընկերությանը՝ պաշտոնյաներին բիզնես ջեթով տեղափոխելու համար․ «Հետք» FIP-ը կոպիտ սխալ է թույլ տվել, Ծառուկյանը ճիշտ է ասել. դոկտոր պրոֆեսորը բացատրում է հաշվարկի ձևը (տեսանյութ) Սա կայսրության ավարտի սկիզբ է հիշեցնում․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Ռուսաստանը «տարօրինակ» է համարում երկաթուղու կոնցեսիայից հրաժարվելու մասին Հայաստանի հայտարարությունները Ստամբուլում արգելվել են Ապրիլի 24-ին նվիրված միջոցառումները Խայտառակ պատկեր՝ Երևանի փողոցներում (տեսանյութ) Իրանը նախազգուշացրել է Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Թունավորման դեպքեր՝ Բյուրեղավանում Այս հաջողությունները ՀԱՕԿ-ի և մարզական տարբեր ֆեդերացիաների աշխատանքի արդյունքն են Սա՛ է սրանց կառավարման արդյունքը (տեսանյութ) «Բարեփոխված» Երևան, անփոփոխ խնդիրներ (տեսանյութ) Սփյուռքի զորաշարժը՝ Հայաստանը Փաշինյանի կործանարար քայլերից փրկելու համար. Սասունյան Մուննաթի ռազմավարությունը և ընտրող-2026-ը Վաղ առավոտից Երևանում մեծ խցանումներ են Ըստ նորվեգական Steigan blogger պարբերականի՝ Արևմուտքի և Ռուսաստանի պայքարից Վրաստանում տուժեց շարքային վրացին «Հրապարակ»․ Եկեղեցու դեմ արշավը շարունակվում է Սեյրան Օհանյանը ինչ հայտարարել է, ճիշտ է ասել` մի բան էլ քիչ է ասել. «Հրապարակ» «Զեղծարարները թիրախավորում են արցախցիներին՝ ներկայանալով բարեգործ բլոգերներ». Սամվել Մարտիրոսյան

Ներքաղաքական «բոլոլան» ավելի՞ կխորանա, թե՞ ընդդիմությունը կգնա արտահերթ ընտրությունների

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ առավոտյան հրապարակված ուղերձով Օնիկ Գասպարյանը հայտարարեց, որ թեև ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնից իր ազատման ողջ գործընթացը «հակասահմանադրական է», սակայն ինքը հակասահմանադրական քայլերի չի պատրաստվում դիմել, այլ որոշել է դիմել վարչական դատարան: Նաև հայտարարեց, որ իր դիրքորոշումն անփոփոխ է՝ «Ճգնաժամի հայրենանպաստ լուծումը հնարավոր է ապահովել բացառապես հանրապետության վարչապետի հրաժարականի և արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում»։

Նշեց, որ իր «ծառայությունը հայրենիքին և հայ ժողովրդին շարունակելու է այլ կարգավիճակով»։ Մենք տեղեկացանք, որ նա պատրաստվում է մտնել քաղաքականություն և այդ առումով կոնսուլտացիաներ է անցկացնում ընդդիմության հետ։ Եթե չհաջողվի փողոցում պայքարը շարունակել ընդդիմության հետ համատեղ, հնարավոր է, որ Օնիկ Գասպարյանն ինքնուրույն գործոն դառնա դաշտում և նոր բևեռ ձևավորի։ Գասպարյանի ուղերձից վայրկյաններ հետո ԶՈւ ԳՇ-ն հայտարարություն տարածեց, որ ԶՈՒ ղեկավար կազմը միանում է Գասպարյանի ուղերձին և հաստատում հանրապետությունում առկա վիճակի վերաբերյալ մինչ այս տրված գնահատականները, այսինքն՝ վարչապետի հրաժարականի պահանջը։ «Առկա իրավիճակի հանգուցալուծումը մեկն է․ այն նշված է ուղերձում»։ 

Օնիկ Գասպարյանը, թվում էր, փակեց զինված հեղաշրջման և Նիկոլ Փաշինյանին բանակի միջոցով հրաժարական պարտադրելու թեման։ Կարելի էր ենթադրել, որ գործընթացներն այսպիսով տեղափոխվում են բացառապես քաղաքական փուլ, և ընդդիմությունը շուտով համաձայնության կգա, թեկուզ Նիկոլ Փաշինյանի վարչապետությամբ, արտահերթ ընտրությունների անցկացման շուրջ՝ տեսնելով, որ անգամ բանակը չի կարողանում Փաշինյանին հրաժարական պարտադրել, բայց Գասպարյանի հայտարարությունից ժամեր անց Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ չի պատրաստվում արտահերթ ընտրությունների վերաբերյալ հուշագիր ստորագրել Նիկոլ Փաշինյանի հետ։ 

Դեռևս անցած շաբաթ ԼՀԿ-ն մշակել էր մի առաջարկ, որը վերաբերում էր իրավիճակից ելքին, այն է՝ վարչապետը ԳՇ-ին հանգիստ է թողնում, իրենք էլ հուշագիր են կնքում։ «Մենք լուծում առաջարկեցինք, ինչը մերժվեց։ Մեր մեկնած ձեռքը թողնվել է անպատասխան, և այս պահին այլևս մեր առաջարկությունն իր ուժը կորցնում է։ Արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրակարգը շարունակելու է թևածել Հայաստանում և լինելու է թիվ մեկ օրակարգը, որովհետև զինված ուժերն ամբողջությամբ միացել են այդ օրակարգին»,- մեզ հետ զրույցում ասաց Մարուքյանը։ Հարցին՝ իշխանության հետ հուշագիր չե՞ն կնքի։ «Ոչ, որովհետև այս փուլում այն առաջարկությունը, որը ներկայացրել ենք, այլևս ուժի մեջ չէ»։ Փաշինյանի հրաժարականից հետո վարչապետի թեկնածու չե՞ն առաջադրի։ «Ես այդ հարցին չեմ կարող պատասխանել, մենք պետք է քննարկենք մեր կուսակցության խորհրդում, մենք մարդ կուսակցություն չենք»,- պատասխանեց նա։

Իսկ դա չի՞ նշանակում, որ երկիրն անորոշ տեղապտույտի մեջ է ընկնելու։ Մարուքյանը հորդորեց այդ հարցը տալ Փաշինյանին, ով բոլոր լծակներն ունի արտահերթ ընտրություններ կազմակերպելու համար, ԱԺ-ում էլ մեծամասնություն ունի․ «Եթե չլինեն ընտրություններ, երկիրը կմխրճվի սոցիալական, հումանիտար, տնտեսական ճգնաժամի մեջ»։ Ինչ վերաբերում է Օնիկ Գասպարյանին, ապա, Մարուքյանի կարծիքով, գնդակը Սահմանադրական դատարանի դաշտում է։ ՍԴ-ն գործը վարույթ ընդունելով՝ կարող է կասեցնել հրամանագրի կամ վարչապետի հայտարարության՝ իրավական ուժի մեջ մտնելը, քանի դեռ նշված իրավակարգավորումների սահմանադրականության հարցը չի որոշվել։ «Հետևաբար, ՍԴ-ն հենց հիմա կարող է որոշել, որ Օնիկ Գասպարյանը շարունակի պաշտոնավարել։ Այստեղ հանրապետության նախագահը հնարավորություն է ստեղծել, որ ՍԴ-ն, եթե սահմանադրական արդարադատության համատեքստում քայլ ունի անելու, այդ քայլը կատարի»,- նշեց Էդմոն Մարուքյանը։

Իսկ ի՞նչ է մտածում ԲՀԿ-ն։ Չնայած Գագիկ Ծառուկյանը դեռևս չի համաձայնում հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ և քննարկել արտահերթ ընտրությունների հարցը, սակայն, մեր տեղեկություններով, Ծառուկյանի և Փաշինյանի միջև միջնորդավորված երկխոսություն է ընթանում: Ծառուկյանը համաձայն է արտահերթ խորհրդարանական ընտրություններին, տեղեկություններ կան, որ մոտ օրերս նա կհայտարարի, որ թեև հուշագիր չի ստորագրում, բայց խոստանում է Փաշինյանի հրաժարականի դեպքում թեկնածու չառաջադրել։

Ի դեպ, երեկ իշխող ուժը խորհրդարան էր ներկայացրել Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը և այլ նախագծեր, որից տպավորություն է, որ իշխանությունը պատրաստվում է ընտրությունների։ ԲՀԿ-ական պատգամավոր Արթուր Գրիգորյանը մեր հարցին ի պատասխան ասաց, որ իրեն հայտնի չէ, թե Ծառուկյանը նման հայտարարություն է անելու։ Նա գիտի միայն, որ «ստեղծված իրավիճակից արագ ելք է պետք, թե ինչ ճանապարհով՝ կորոշվի մեր քաղաքական խորհրդում»։ Հնարավո՞ր է հետ կանգնեն Հայրենիքի փրկության շարժման օրակարգից և հայտարարեն, որ պատրաստ են Փաշինյանի վարչապետությամբ ընտրությունների մասնակցել՝ իբրև ստեղծված իրավիճակից դուրս գալու ճանապարհ։ «Հայրենիքի փրկության պայքարը՝ պայքար, բայց ամեն ինչ պետք է խոհեմության դաշտում նայել»։ Թե որն է խոհեմության դաշտը, պատգամավորն ասաց, որ չի կարող ասել, հորդորեց սպասել ԲՀԿ քաղխորհրդի որոշմանը։

ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովի գնահատմամբ, Օնիկ Գասպարյանի ուղերձը չի փոխել ներքաղաքական իրավիճակը, ավելի ճիշտ՝ ներքաղաքական ճգնաժամը՝ «բոլոլան», իր խոսքով, ավելի է խորացել, ուստի ՀՓՇ-ն պետք է ավելի մեծ ճնշմամբ շարունակի պայքարը։

«Զինված ուժերը շարունակում են պահանջել Փաշինյանի հրաժարականը, զինված ուժերը շարունակում են չվստահել պետության ղեկավարին, այդ մասին ասվեց և՛ Օնիկ Գասպարյանի ուղերձում, և՛ ԳՇ-ի, և՛ Խաչատուրովի հայտարարության մեջ։ Սա է գլխավորը։ Կապ չունի, թե ով է լինելու ԳՇ պետ՝ Արտակ Դավթյա՞նը, թե՞ Պողոսը, եթե իրենք վերահաստատում են իրենց դիրքորոշումը, ճգնաժամը շարունակվում է, երկրում անիշխանություն է, ԶՈՒ-ն չի ենթարկվում քաղաքական ղեկավարությանը»։ Իսկ ընդդիմությունը, Շարմազանովի խոսքով, պետք է ուժեղացնի ճնշումը փողոցում, շարունակի պայքարը, հայ ազգը պիտի ոտքի կանգնի։ 4 ամսվա պայքարի արդյունքում Փաշինյանը չհեռացավ, հիմա, երբ արտահերթ ընտրությունների մասին անգամ ԶՈՒ-ն է խոսում, հնարավո՞ր է ընդդիմությունը համաձայնի դրան։ «Իսկ ինքը հրաժարական տալի՞ս է, որ գնանք արտահերթ ընտրությունների, թող տա՝ նոր կխոսենք»։ Եթե խորհրդարանական ընդդիմության հետ համաձայնություն կայացվի արտահերթ ընտրությունների շուրջ, ո՞րն է լինելու ՀՀԿ-ի դիրքորոշումը։ «Ես ասել եմ՝ իմ օրակարգը մեկն է՝ սրա հրաժարականը։ Թող տա, 2 շաբաթ ժամանակ կա, կտեսնենք, թե գործընթացներն ինչպես են գնում։ Բայց ես չեմ պատկերացնում՝ սնայպերներով, ոստիկանական զորքով սա ո՞նց է ընտրություններ կազմակերպելու»։ Շարմազանովը համոզված է, որ Նիկոլ Փաշինյանի վարչապետությամբ ընտրությունների գնալն ավելի է ապակայունացնելու իրավիճակը, քան այսօր է»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>